Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել...». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արմանը և Հեղինեն ծանոթացել են 2014 թ.-ին: Արմանը նոր էր բանակից զորացրվել, և 2014 թ.-ից աշխատանքի անցել որպես վարորդ: «Ես Բջնիից եմ, այդ ժամանակ ուսանող էի: Հրազդան-Բջնի երթուղին մեզ ծանոթացրեց: Հենց առաջին հայացքից երկուսս էլ սիրահարվել ենք: Հետո սկսեցինք շփվել, հանդիպել, երեք տարի թաքուն ընկերություն ենք արել: 2017 թ.-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հեղինեն՝ Արմանի կինը: Շատ եմ սիրում տղաների մասին զրույցների առաջին հարցերն ու պատասխանները, դրանց մեջ անասելի ջերմություն կա, զրուցակիցներս ժպտում են՝ հիշելով իրենց կյանքի երջանիկ օրերը: Հեղինեի դեպքում էլ բացառություն չէր: Սովորաբար հուզմունքը գագաթնակետին է հասնում զրույցի վերջում:

«Որպես հայր` շատ ուշադիր էր մեր աղջկա հանդեպ, նույնն էլ իմ դեպքում: Բարի էր, առհասարակ բարյացակամ էր, ցանկանում էր, որ բոլորի համար լավ լինի: Ընդհանրապես հիշաչար չէր: Իր ընտանիքի համար անհնարինն էլ կաներ, նպատակասլաց էր: Ամուսնությունից հետո մեկնեց Ռուսաստան, ընդամենը մի քանի ամիս աշխատեց, վերադարձավ Հայաստան, արդյունքում մեր տունն ունեցանք՝ մեր սեփական անկյունը: Մեկ տարին չէր լրացել, ինչ մեր տունը գնել էինք, ու Արմանը զոհվեց»,-նշում է զրուցակիցս:

Արմանը ծնունդով Հրազդան քաղաքից է, սովորել է Հրազդանի թիվ 11 դպրոցում, ստացել միջնակարգ կրթություն։ Դպրոցն ավարտելուց հետո 2011-2013 թթ. ծառայել է զինված ուժերում: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության ՊԲ-ում՝ Շուշիի հակաօդային զորքերում։ Հրամանատարության կողմից բազմիցս խրախուսվել է պատվոգրերով և կրծքանշաններով։ Արմանը սեպտեմբերի 28-ին է մեկնել ռազմաճակատ՝ ՄՈԲ-ի կազմում: «Սեպտեմբերի 27-ին ստացավ ծանուցագիրը, հաջորդ օրը մեկնեց: Ինն օր եղել է Մարտունի 2-ում: Հետո տեղափոխվել է Ջրական: Այդ ժամանակ եկել են, որպեսզի զինծառայողներին տեղափոխեն Ջրական, սակայն Արմանն իր ընկերոջ հետ կամավոր մեկնել է: Այդ ընթացքում պահեստազորայիններին դեռևս չէին տեղափոխում»,-ասում է Հեղինեն:

Ողջ ընթացքում Հեղինեն ու Արմանը կապի մեջ են եղել: «Հոկտեմբերի 6-ին զանգահարեց, ասաց, որ տանում են Ջրական, զենքերն են մաքրում, պատրաստվում են: Չասաց, որ կամավոր է գնում: Ես էլ ասացի՝ ո՞ւր ես գնում, մի գնա, պատասխանեց՝ ես չգնամ, բա էլ ո՞վ գնա: Հոկտեմբերի 7-ին առավոտյան ժամը 6-ին զանգահարեց ու ասաց, որ հասել են, ու ամեն ինչ նորմալ է: Ժամը տասին հաղորդագրություն է գրել, որ ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք: Ու վերջ: Հոկտեմբերի 7-ին զոհվել է Ջրականում»: Հեղինեի խոսքով, ամուսինը ոտքից վիրավորվել է հոկտեմբերի 7-ին, նրան մարտի դաշտում չեն օգնել: «Ընկերն է օգնություն ցույց տվել, փորձել դուրս բերել մարտադաշտից, սակայն չի կարողացել, քանի որ ամուսինս բարձրահասակ էր, հաղթանդամ, դա անելը բավականին բարդ էր»:

Արմանը վեց ամիս համարվել է անհետ կորած: «2021 թ. ապրիլին ԴՆԹ-ով հաստատվել է նրա ինքնությունը: Մինչ դա բոլորս իրեն էինք փնտրում ամեն հնարավոր տարբերակով, թեժ օրերին մեր հարազատները մեկնել են Արցախ, բայց չէին գտնում»: Եվ միայն վեց ամիս անց Արմանը տուն է «վերադառնում»: Արմանը և Հեղինեն աղջիկ ունեն: Մարին ծնվել է 2018 թ.-ին, երկուսուկես տարեկան էր, երբ զոհվեց հայրիկը: «Միասին ապրած երեք տարին ինձ համար մի ամբողջ կյանք է: Ես հիմա էլ շարունակում եմ ապրել Արմանի հետ ապրած օրերի ու վայրկյանների մասին հիշողություններով: Մարիից՝ իմ աղջկանից անսպառ ուժ եմ ստանում:

Հաճախ եմ գնում Արմանի մոտ, դա էլ է ինձ ուժ տալիս: Ինձ ուժ է տալիս մեր տունը, որի մեջ երջանիկ օրեր ենք ունեցել: Երբ իր անունն են տալիս, ես այնքան եմ հպարտանում: Այո, ինձ էլ հերոս պետք չէր, շատ կուզեի կողքիս լիներ, բայց հպարտ եմ, որ իր հայրենիքն ու հողն է պաշտպանել: Մարիս չի գիտակցում հայրիկի չլինելու փաստը, դեռ սպասում է նրան։ Պատերազմ գնալու օրը հարցրեցի Արմանին՝ իսկ եթե հանկարծ մի բան լինի քո հետ, ի՞նչ պետք է ասեմ Մարիին, «կասես, որ պապան պատերազմ է գնացել...»: Արմանը երազում էր որդի ունենալու մասին։ Պատերազմի օրերին Հեղինեի հետ որոշել էին՝ իրենց որդու անունը Բեկ է լինելու։

Հ. Գ. - Արման Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Հրազդան քաղաքի Վանատուրի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal