Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառավարությունը միայն վիճակագրության ներկայացմամբ է զբաղված, ընդ որում՝ սելեկտիվ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բյուջե-2022-ի կատարողականի նախնական քննարկումներում անցնող շաբաթվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները կրկին «աննախադեպ ցուցանիշների» մասին հայտարարեցին, որոնց թվում էր նաև 2022 թվականին արձանագրված 12,6 տոկոս տնտեսական աճը։ Ըստ իշխանությունների, վերջին 15 տարվա համար սա աննախադեպ բարձր ցուցանիշ է։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ «աննախադեպ» ցուցանիշների մասին խոսելիս լավ կլինի դրանց մասին խոսել ամբողջությամբ. «Այսինքն, միայն վիճակագրական փաստերի արձանագրմամբ իրականում պատկերն ամբողջական չէ։ 2022-ի տնտեսական իրողությունները հաշվի առնելով՝ որոշ ուղղություններում տնտեսական աճերն առավելապես հիմնված են եղել արտաքին գործոնների վրա, ինչի մասին բազմիցս ենք խոսել»։ Ռուս ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները մատնանշելով՝ փորձագետն ընդգծեց, որ, այդուհանդերձ, կարողացել ենք արտաքին, ներքին առևտրաշրջանառության, ծառայությունների ուղղություններում, ինչպես նաև բանկային ոլորտում աճեր արձանագրել։

«Գուցե մենք վիճակագրորեն նաև «աննախադեպ» կոչված թվեր ենք ստացել։ Դրական ազդեցություններ, անշուշտ, կան, երկիրը եկամուտներ գեներացրեց։ Միևնույն ժամանակ, գեներացվող եկամուտներն ու դրական ազդեցություններն առաջարկում եմ երկու կողմից դիտարկել: Նախ՝ գեներացված եկամուտները որքանո՞վ օպտիմալ, ճիշտ և արդյունավետ ուղղվեցին դեպի ազգային տնտեսություն՝ ապահովելով որակական ու կառուցվածքային փոփոխություններ։ Երկրորդ՝ որքանո՞վ են ստեղծվել մեխանիզմներ այդ դրական ազդեցություններն ավելի երկարաժամկետ պահպանելու համար։ Առնվազն տեսանելի մակարդակով մենք նման գործընթացներ չունենք։ Այսքան բարձր աճի տեմպի պարագայում սոցիալական բավականին մեծ լարվածություն ունենք։ Հանրության լայն շերտերը գեներացված եկամուտների և այդ դրական աճերից անհավասարաչափ են օգուտներ ստացել»,-ասաց Լ. Ամիրխանյանը։

«Այսպիսի ցուցանիշները, այո, պետք է արձանագրվեն, ոչ ոք չի ասում անտեսել դրանք, բայց լավ կլինի, որ այդ ամենը նկարագրվի մինչև վերջ, քանի որ, ըստ էության, միջին վիճակագրական քաղաքացու համար շատ ավելի ակտուալ է դարձել հարցադրումը, թե ինչո՞ւ իր բարեկեցության մակարդակը չի լավանում։ Իսկ եթե շատ ավելի անկեղծ լինենք, ապա, ընդհակառակը, բարեկեցության մակարդակը շատ ավելի է սրվել, այդ թվում և առաջին հերթին՝ պայմանավորված գնաճային ճնշումներով, որը նախորդ տարվա ընթացքում ևս աննախադեպ էր։ Չգիտես ինչու, այդ մասին այդքան էլ չի խոսվում կամ խոսվում է՝ ամբողջ մեղքը բարդելով համաշխարհային տնտեսության, այնտեղից եկող գնաճային ճնշումների վրա։

Ընդ որում, հաշվի չի առնվում, որ այդ ճնշումների դեմ առնվազն համապատասխան մեխանիզմների ներդմամբ պետք էր պայքարել։ Գնաճի ցուցանիշները վկայում են, որ, այո, որոշակի ճնշումներ թուլացել են, ցուցանիշը մոտեցել է նախանշված թիրախային մակարդակին, բայց այստեղ այլ հանգամանք պետք է հաշվի առնենք: Այս ցուցանիշը, այնուամենայնիվ, նախորդ գրեթե 2 տարվա ընթացքում չընդհատվող թանկացումների ֆոնի վրա է։Այսինքն, գնաճի տեմպի՝ որոշակի թիրախային մակարդակի վերադառնալը հասարակ քաղաքացու համար դեռևս թանկացումների խնդիրը բավարար չափով չի լուծել։ Անընդհատ թանկացումների ֆոնին այժմյան որոշակի մեղմացումը, բնականաբար, չենք կարող համադրել մինչև թանկացումները եղած ընդհանուր գնաճային ֆոնի հետ։ Այսինքն, ըստ էության, սոցիալական լարվածությունը դեռ պահպանվում է»,-նշեց փորձագետն՝ ընդգծելով, որ տարեկան գնաճը դեռ բարձր մակարդակի վրա է։ «Տարեկան գնաճը թիրախայինից բարձր ցուցանիշի վրա է։

Բացի այդ, ավելի ուշագրավ ու կարևոր հանգամանք է այն, որ թեպետ որոշակի թուլացումներ կան, բայց ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձր մակարդակում է թողնում։ ԿԲ-ի կողմից բազմիցս տրվել են մեսիջներ, որ գնաճի թուլացմանը միտված գործիքակազմն ավելի շատ միտված է ապագային։ Այսինքն, բարձրացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը գործիքակազմ է՝ կանխելու ապագայում սպասվող գնաճային ճնշումները։ Եթե վիճակագրորեն իրավիճակի որոշակի մեղմացում ունենք, բայց ԿԲ-ն չի վերանայում դրամավարկային քաղաքականությունը, սա առնվազն վկայում է, որ բոլոր կանխատեսումներով գնաճային ռիսկերը դեռ պահպանվում են»,-հավելեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում նաև շեշտեց նախորդ տարվա բազային էֆեկտների մասին. «Այս տարվա առնվազն 3-4 ամսվա ընթացքում արձանագրված բարձր ու «աննախադեպ» ցուցանիշների հիմքում նաև նախորդ տարվա բազային էֆեկտն է. արտաքին գործոնների ազդեցությունները տնտեսության վրա դրսևորվեցին նախորդ տարվա առնվազն երկրորդ եռամսյակից սկսած։ Այստեղից կարող ենք կանխատեսել նաև, որ ապագայում տնտեսական աճի տեմպի թուլացում կլինի՝ պայմանավորված նույն բազային էֆեկտով։ Սա վերաբերում է նաև գնաճին. բազային էֆեկտը որոշակիորեն պահպանվում է, բայց այստեղ մտահոգիչն այն է, որ ԿԲ-ն չի շտապում գոնե որոշակիորեն մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը։

Հետևաբար, գնաճային ճնշումների ազդակները մեծ են ու կարող են բազմաթիվ լինել. այս տեսանկյունից իշխանությունը հակված է ամբողջ մեղքը բարդել արտաքին ճնշումների վրա, բայց, այնուամենայնիվ, այստեղ կան նաև ներքին խնդիրներ, որոնց թվում է սպառողական պահանջարկի ձևավորման հարցը։ Օրինակ՝ տարերկրացիների բավականին մեծ ներհոսք եղավ։ Մասնավորապես, առաջին ներհոսքում կայուն եկամուտներ ունեցող օտարերկրացիները ձևավորեցին սպառողական պահանջարկը՝ դրանով նաև նպաստելով գնաճին։ Կան նաև ներտնտեսական, կառուցվածքային խնդիրներ»,-հավելեց նա՝ ընդգծելով անարդյունավետ կառավարման մասին, ինչը հանգեցրեց հանրային ծառայությունների սակագների բարձրացմանը»,-ասաց Լ. Ամիրխանյանը։

Նա մատնանշեց նաև արդյունաբերական արտադրանքի, մասնավորապես՝ արտահանելի արտադրանքի հետ կապված խնդիրների մասին. «Դրամի կայունացումը լուրջ հարված հասցրեց արտահանելի ոլորտին։ Այս ամենն ածանցյալ կերպով հանգեցնում է գնաճային դրսևորումների»։ Դիտարկելով «աննախադեպ» ցուցանիշներն ու այն հանգամանքը, որ դրանք, ամեն դեպքում, չեն արտացոլվում սովորական քաղաքացու կյանքում, Լ. Ամիրխանյանը տնտեսական քաղաքականության խնդիրն առանձնացրեց։ «Չկա հստակ քաղաքականություն: Հստակ ասել՝ ինչ տնտեսական քաղաքականություն է այսօր իրականացնում իշխանությունը, իրականում բարդ է, քանի որ նման քաղաքականություն չկա։ Կարող ենք նշվածին զուգահեռ տալ սուբյեկտիվ պատասխան՝ իրավիճակային քաղաքականություն։ Բնական է, որ իրավիճակային քաղաքականության դեպքում դիտարկվում է այն հարցը, որը հարմար է և ներկայացվում է այն տեսանկյունից ու այն գնահատականներով, որը հարմար է իրենց։ Մի իրավիճակում X գործողությունն անելու անհրաժեշտություն կա, արվում է, մյուսում առհասարակ խնդրի վրա աչք փակելու անհրաժեշտություն կա, աչք է փակվում։ Բյուջեի վերջին քննարկումների ժամանակ ասվեց, թե «թոշակի ու աշխատավարձի համար պարտք չենք վերցնում»։

Մինչդեռ ընդամենը մոտ մեկ տարի առաջ իշխանական պատգամավորներից մեկն ասաց՝ «ի՞նչ անենք, պարտք չանե՞նք, բա թոշակ ու աշխատավարձ ինչպե՞ս տանք»։ Ես, սակայն, ուզում եմ հասկանալ՝ եթե մենք թոշակի ու աշխատավարձի մասով միջոցների խնդիր չունենք, գուցե, ամեն դեպքում, եկամուտները մի փոքր բարձրացնելու համար պետք է պարտք ներգրավե՞լ, որ կարողանանք դիմակայել արտաքին մարտահրավերներին՝ հավատալով, որ միայն արտաքին գնաճային ճնշումներն են պատճառները»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այլ հարց է, թե ուր է ուղղվում ներգրավված պարտքը։

«Կապիտալ ծախսերը տարեսկզբից սկսած մոտ 70 տոկոսով թերակատարվել են։ Այդ կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարվում են գրեթե ամեն տարի։ Առաջանում է տրամաբանական հարց՝ ներգրավված միջոցներն այդ դեպքում ինչի՞ համար են։ Ի դեպ, ներգրավվում են շատ մեծ գումարներ և շատ մեծ ինտենսիվությամբ։ Փաստացի, բացարձակ թվով պետական պարտքն ավելանում է։ Մեծ հաշվով, չկա համակարգված քաղաքական գիծ, որդեգրված քաղաքականություն, որը կենթադրեր մարտավարություն, ռազմավարություն, գործողությունների ծրագիր մի առանցքով ու մի տրամաբանությամբ։ Բացի այդ, «աննախադեպության» մասին խոսելով՝ լավ կլինի խոսեն նախորդ տարվա զարգացումներով պայմանավորված որոշ աճերի հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։ Հաջորդիվ և ապագայում այդ ռիսկերի պայթյուններին ականատես չլինելու համար դրանց մասին պետք է հիմա մտածել։ Օրինակ է շինարարության ոլորտը, որտեղ արձանագրված աճերն առանցքային նշանակություն ունեն ՀՆԱ-ի կառուցվածքում։ Այստեղ գերտաքացման ռիսկեր կան»,-ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հավանական հետևանքները չեզոքացնելու համար հենց այսօր պետք է քայլեր ձեռնարկել։

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կառավարության առաջին խնդիրը հանրության անվտանգությունը, բարեկեցությունն ու առողջ միջավայրի ապահովումն է։ «Եթե վիճակագրորեն աճեր են արձանագրվում, ապա ինչո՞ւ նշվածի շարունակությունը չկա։ Կառավարության՝ սեփական հանրության առջև ունեցած պարտավորությունները կատարվա՞ծ են, թե ոչ։ Եթե կատարված չեն, մնացած բոլոր անդրադարձերն առհասարկ իմաստ չունեն։ Ցանկացած տառաճանաչ անձ վիճակագրություն կարող է կարդալ, բայց կառավարության խնդիրը վիճակագրություն ներկայացնելը չէ, մինչդեռ վերջին շրջանում հենց միայն դրանով են զբաղվում, ընդ որում՝ սելեկտիվ։ Այսինքն, այդ պահին ինչ դրական ցուցանիշ արձանագրվել է, դա է ներկայացվում, ի դեպ՝ մակերեսային ու նաև ոչ կոռեկտ համեմատություններով, ոչ կոռեկտ ժամանակաշրջանների հետ»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ, օրինակ՝ 2023-ի 4 ամսվա բյուջեն համեմատում են 2000-ականների տարեկան բյուջեների հետ։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal