Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանգամանքների վրակառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ըստ պաշտոնական տվյալների, 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 12,1 տոկոս։ Ինչ խոսք, պետք է ընդունել, որ տպավորիչ ցուցանիշներ են, ու պատահական չէ, որ իշխանությունների համար սա դարձել է գլուխ գովալու նոր առիթ։ Դե, դրա համար ավելի ուժգին պատճառ էլ կա. նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նշեց, թե ԵԱՏՄ երկրներին դժվար կլինի հասնել Հայաստանի աճի ցուցանիշներին։ Բայց... Այստեղ շատ կարևոր է երկու գործոն՝ այդ աճի կառուցվածքն ու առկա ռիսկերը, որոնք ՀՀ իշխանությունները, «կուրացած» շլացնող թվերից, պարզապես աչքաթող են անում կամ ուղղակի չնկատելու են տալիս։

Նախ՝ խնդիրն այն է, որ աճի տեմպը բոլորովին էլ պայմանավորված չէ հայաստանյան արտադրանքի արտահանման ավելացմամբ։ Այդ դեպքում կարող է հարց ծագել, թե ինչպե՞ս է Հայաստանը մի քանի անգամ ավելացրել արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ։ Պատասխանը շատ պարզ է. Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում Հայաստանը որպես տարանցիկ ուղի է ծառայում արևմտյան երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների հոսքի համար։ Պատահական չէ, որ արևմտյան պետություններից Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ, որոնք հետո թանկ գներով վերաարտահանվել են դեպի ռուսական շուկա։ Քանի որ արևմտյան ծագում ունեցող բազմաթիվ ընկերություններ դուրս են եկել ռուսական շուկայից ու փակել իրենց գրասենյակները, ապա այդ ընկերությունների արտադրանքը Ռուսաստան մուտք է գործում միջնորդավորված ձևով։

Օրինակ՝ արևմտյան հայտնի ընկերությունների մեքենաները կամ մյուս արտադրանքը նախ ներկրվում են Հայաստան, ապա մեր երկրից էլ՝ դեպի Ռուսաստան։ Ու այսպիսով Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը մեծապես աճում է։ Մյուս կողմից էլ՝ արդեն ավանդաբար ՀՀ տնտեսության մեջ սկսել է մեծ մասնաբաժին կազմել խաղամոլությունը։ Իշխանությունները ցույց են տալիս, թե իբր պայքարում են խաղամոլության դեմ, որոշակի գովազդներ են արգելում, սահմանափակում են կանխիկով խաղադրույքների իրականացումը, սակայն դրանից խաղամոլության ցուցանիշները չեն նվազում։ Բացի այդ, Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում էական մաս են կազմում մի կողմից՝ տրանսֆերտների ավելացումը, մյուս կողմից էլ՝ ծառայությունների և բանկային հատվածի աճը, որոնք մեծ թվով ռուսաստանցիների՝ Հայաստան ժամանելու արդյունք են։ Մեծ հաշվով, Հայաստանի տնտեսությունն աճել է ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին։ Ներկա պայմաններում, երբ նույնիսկ մեծ ռեսուրսներ ու նավթ ունեցող երկրները իրենց հույսը չեն դնում ռեսուրսների ու արտաքին գործոնների վրա՝ փորձելով ձևավորել ներքին արտադրական ներուժ, Հայաստանի տնտեսության ապագան լիովին կախման մեջ է հայտնվել արտաքին զարգացումներից։

Այնինչ, Ուկրաինայում ընթացող պատերազմից արդեն մեկ տարի ու երեք ամիս ժամանակ է անցել, իսկ այդ ժամանակահատվածը բավարար էր, որ երկիր մտած գումարները պայմաններ ստեղծեին ներքին տնտեսական հզորությունների ավելացման ու հայկական արտադրության խթանման համար, բայց այդ գումարներն ինչպես մուտք են գործում, այնպես էլ հեռանում են։ Եվ եթե Հայաստանն ինչ-որ պարագայում հայտնվի պատժամիջոցների տակ, ապա այն ռուսաստանցիները, որոնք հաշիվներ էին բացել ՀՀ բանկերում ու Հայաստանի տարածքից էին գործունեություն իրականացնում, կարող են իրենց հաշիվները փակել ու այլ երկրներ տեղափոխել։ Գումարների մեծ հոսքերը դեռևս չեն նշանակում ավտոմատ դրանց կապիտալիզացում։ Մինչև այս պահը Հայաստանի տնտեսությունն ի վիճակի չէ մարսել առկա ֆինանսական մուտքերը, իսկ դա գումարների արտահոսքի պարագայում կարող է ծանրագույն հետևանքների հանգեցնել։

Օրինակ՝ եթե ներկա պայմաններում առաջանցիկ տեմպերով շինարարությունն աճում է, ապա այն կարող է ուղղակի կանգնել, երբ գումարները սկսեն արտահոսել Հայաստանից։ Այս պարագայում ընդհանրապես դժվար է ասել, թե Հայաստանի տնտեսության երկնիշ աճի տեմպը ինչքան կարող է շարունակվել, բայց միանշանակ է, որ այն շատ երկար տևել չի կարող, քանի որ մեծապես կախված է արտաքին հանգամանքներից, իսկ այդ հանգամանքները շատ արագ, որոշ դեպքերում նույնիսկ կտրուկ փոփոխվում են։ Այս ամենը նշանակում է, որ ինչ-որ մի պահից մեր աննախադեպ աճը կարող է գահավիժել, անգամ խուճապի պատճառ դառնալ, եթե չասենք ավելին։ Ներկա իրավիճակում դեռևս պայմաններ կան գրանցվող աճը երկարաժամկետ զարգացման հիմք դարձնելու համար, բայց ոչինչ չի արվում այս ուղղությամբ։ Իշխանությունների հույսը միայն այն է, որ ՀՀ տնտեսության նկատմամբ բախտը բարեհաճ գտնվի։ Բայց փորձը ցույց է տալիս, որ բախտի ու հանգամանքների վրա կառուցված տնտեսությունները երկարաժամկետ հեռանկարում ապագա չունեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal