Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, հայտնել է Republika-ի սերբական հրատարակությունը։
Երկրի ղեկավարն այս մասին պատմել է Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը։
Վուչիչը պատմել է, որ սովոր է դրսից սպառնալիքներին։
«Ամեն օր 200-ից ավելի ուղղակի մահվան սպառնալիքներ եմ ստանում, ես դրա հետ ապրում եմ, սովոր եմ դրան»,- ասել է քաղաքական գործիչը։
Վուչիչի խոսքով՝ երբ մարդն այդքան բարձր պաշտոն է զբաղեցնում, նա պետք է համակերպվի նման իրավիճակների հետ, այդ թվում՝ ամենօրյա սպառնալիքների։



















































1
Ucom prepared two new offers for compatriots forcibly displaced from Artsakh
2
The best time to buy smart gadgets, devices and smartphones is now. “Black Friday” at Ucom runs unti...
3
Unibank has become the main sponsor of the Wrestling Federation of Armenia
