Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Խղճուկի տրամաբանությունը բակում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք մի գործընթացի, որտեղ հավաքական Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են իրարից խլել բանակցային գործընթացի մոդերատորի դափնիները։ Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին շրջանում տարբեր ձևաչափերով իրար հաջորդած ու սպասվելիք հանդիպումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ քաղտեխնոլոգի, գլոբալ հակամարտության պայմաններում, երբ նոր աշխարհակարգի, խաղի նոր կանոնների ձևավորման նպատակ կա, Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են մեծ ռեսուրսներ կուտակել, միևնույն ժամանակ՝ միմյանց ռեսուրսները փոշիացնել։

«Արևմուտքը փորձել և փորձում է նախաձեռնությունը խլել Ռուսաստանից։ Ըստ էության, այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երկու հիմնական ու իրարից անջատ օրակարգեր է ենթադրում։ Արևմուտքը հիմա ավելի շատ կենտրոնացած է որևէ փաստաթուղթ ստորագրելու գործընթացի վրա, որը կոչվում է «խաղաղության պայմանագիր»։ Ռուսները փորձում են չշեղվել 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի ալգորիթմից և առաջարկում են իրականացնել այն կետերը, որոնք նշված էին այդ փաստաթղթում։ Ըստ ռուսների դիրքորոշման, միայն այդ կետերը կյանքի կոչելուց հետո պետք է դուրս գալ որևէ պայմանագրի վրա։ Մյուս կողմից՝ ռուսներն իրենց հայտարարություններով ու ակնարկներով հասկացնում են, որ առանց իրենց հետ պայմանավորվելու այդ փաստաթուղթը չի կարող աշխատել, քանի որ այն առոչինչ դարձնելու լծակներ ունեն»,-ասաց Վ. Հակոբյանը՝ նշելով, որ այս փուլում որևէ կողմ չի շտապում այդ փաստաթղթի երաշխավորը լինել։

«Ընդհանուր առմամբ, գործընթացը խորքային առումով բավականին դինամիկ է։ Երբեմն թվում է, որ արդեն ինչ-որ փաստաթղթի վրա են դուրս գալու, տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարում են, թե հնարավոր է արդեն ինչ-որ բան ստորագրեն, մինչդեռ հանդիպումներից հետո միայն հերթապահ հայտարարություններ են արվում, միայն արձանագրվում է հաջորդ հանդիպումը։ Տվյալ պարագայում մի փոքր իմիտացիոն գործընթաց է առկա. կան պնդումներ, թե Ադրբեջանը շատ է շտապում, բայց, ըստ իս, առանձնապես չի շտապում, քանի որ իր ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախն է, այլև ՀՀ-ի որոշ հատվածներ և աշխարհաքաղաքական, տարածաշրջանային որոշ պրոյեկտներ՝ ինչպես, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքը», «անկլավները», ինչպես նաև «ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստանում գտնվող նախկին բնակավայրեր»։ Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն այնքան ցածր դիմադրողականություն ու այնպիսի պարտվողական տրամադրություններ ունեն, որ, ինչպես ասում են, մեղք է չօգտվել այդ հնարավորությունից, չփորձել ամեն ինչ դե ֆակտո վերցնել ու հետո այդ ամենն իրավաբանորեն ամրագրել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, թե նշվածն է պատճառը, որ Ադրբեջանն առանձնապես չի շտապում։

«Քիշնևից առաջ հայտարարեցին, թե այնտեղ հնարավոր է փաստաթուղթ ստորագրվի, բայց Ալիևը այդ հանդիպումից օրեր առաջ Լաչինում հայտարարեց, որ պահանջում է ՊԲ-ի զինաթափումը, ԱՀ բոլոր պետական ինստիտուտների կազմալուծումը։ Նա հայտարարեց նաև, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին՝ որպես Ադրբեջանի մի շրջան։ Եթե մարդը պատրաստ է խաղաղության պայմանագրի կամ շրջանակային ինչոր կետերի ստորագրմանը, դրանից առաջ իրավիճակը ծայրահեղ չի լարում և բավականին զգայուն թեմայի շուրջ նման հայտարարություններ չի անում։Սա ցույց տվեց, որ հատուկ փորձում էր այնպիսի ֆոն ստեղծել, որը թույլ չէր տալու դուրս գալ որևէ փաստաթղթի վրա։ Իսկ Ադրբեջանի նպատակներն ավելի գլոբալ են. գիտի, որ հարցերը կարող է լուծել, քանի որ կան բացարձակապես իմունիտետը կորցրած հայաստանյան ու արցախյան քաղաքական իշխանություններ։ Այս պայմաններում հասկանում է, որ կարող է առավելագույնը ստանալ՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կոնյուկտուրան»,-ասաց նա։

Այս համատեքստում անդրադառնալով Բաքվից հնչող վերջին հայտարարություններին՝ կապված առկա տարաձայնությունների, նաև պայմանավորվածությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշ հայտարարություններ հերքելու հետ, քաղտեխնոլոգը նշեց. «Առհասարակ, երբ գործընթացի մեջ չխորացած մարդիկ լսեն ՀՀ պաշտոնյաների, օրինակ՝ ԱԽ քարտուղարի, ԱԳ նախարարի հայտարարությունները ու դիտարկեն այն, թե ինչպես են դրանք հերքում Ադրբեջանի, նաև այլ երկրների պաշտոնյաները, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ու Ադրբեջանի բանակցողները տարբեր բանակցությունների են մասնակցում։ Օրինակ՝ հայտարարվում է, թե սահմանազատումը 1975 թ. քարտեզներով է, Ադրբեջանն ասում է՝ այդպիսի բան չենք պայմանավորվել։ ԱԽ քարտուղարի կողմից հայտարարվում է, թե, ըստ էության, Ռուսաստանի սահմանապահներին պետք է հանենք, Զախարովան, մեղմ ասած, մոտավորապես ասում է՝ «քեզ հավաքիր, տղա՛ ջան»»։

Հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարությունները հաշվի առնելով՝ Վ. Հակոբյանը հավելեց. «Կա գործընթաց, որն ավելի շուտ իմիտացիոն բնույթ է կրում։ Կարծում եմ՝ բավականին լուրջ ստվերային գործընթացներ կան, որում ներգրավված են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները։ Եթե ավելի պարզ խոսենք, ապա այսօրվա պրագմատիկ ու գերբարդ միջազգային իրավիճակում նույն Արևմուտքի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի մեջ, այնուամենայնիվ, անդրկուլիսյան բավականին լուրջ կոնտակտներ ու բանակցություններ կան ինչպես աշխարհի շատ վիճելի հարցերի, այնպես էլ մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական համապարփակ հարաբերությունների, նաև Արցախի կարգավիճակի շուրջ։ Պրագմատիզմից ելնելով՝ ուժային կենտրոնները փորձում են գործընթացում հաշվի առնել փոխադարձ շահերը. նույն Արևմուտքը լավ հասկանում է, որ եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվի, և այն գետնի վրա իրագործել կա՛մ չստացվի, կա՛մ խանգարողներ լինեն, ապա այն, այսպես ասած, իրենց վրա է մնալու։ Հաշվի առնելով նշվածը՝ փորձում են բոլորին՝ թե՛ ռուսներին, թե՛ գուցե նաև իրանցիներին իրենց փայը տալ, որ կարողանան փոխադարձ շահերի բալանսի վրա որևէ լուծման դուրս գալ»։

Ադրբեջանի բավականին կոշտ դիրքորոշումը, ըստ քաղտեխնոլոգի, ցույց է տալիս, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, փորձում է բալանսավորված հարաբերություններ ունենալ թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի հետ՝ հաշվի առնելով նաև նրանց շահերը՝ զուգահեռ փորձելով առավելագույնը քամել Հայաստանից։ «Իսկ Հայաստանը տվյալ դեպքում խաղից դուրս է, որովհետև ո՛չ խաղալ գիտի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները ՀՀ-ի կողմը նորմալ խաղացողներ ներգրավելու ցանկություն ունեն։ Իշխանությունը շահի մասին մի պատկերացում ունի, մեր հանրության ադեկվատ մասն՝ այլ պատկերացումներ։ Այս իշխանությունն ասում է՝ «քանի որ մենք թույլ, տկար ենք, երկրի կադաստրի թուղթը չունենք, ինչ մեզնից ուզում են՝ հնարավորինս թանկ գնով պետք է վաճառենք. Փաշինյանի բառապաշարով ասած՝ «կադաստրի թուղթը ստանանք ու հանգիստ ապրենք»։ Լոզունգը մոտավորապես սա է՝ «ինչ ուզում են, տանք, որ հանգիստ ապրենք». «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք», «անկլավները տանք, հանգիստ ապրենք», «ճանապարհը տանք, անունը չդնենք միջանցք, հանգիստ ապրենք»։

Հայաստանի իշխանությունների տրամաբանությունը սա է։ Այն շատ նման է մի իրավիճակի, երբ բակում թաղային հեղինակությունները կամ աշխույժ երեխաները ինչ-որ մեկին անընդհատ նեղում են ու ասում՝ ինչ ունես, տո՛ւր։ Ու ով առանց դիմադրելու ասում է՝ եթե սա տամ, էլ բան չեք ուզի, չէ՞, մյուս օրն էլ ուրիշ բան են ուզում։ Տղայական հոգեբանության մասին է խոսքը, իսկ տղամարդու մոտեցում պետք է լինի նաև քաղաքականության մեջ։ Երբ դու անընդհատ առաջնորդվում ես այն հոգեբանությամբ, ըստ որի, զիջելուց հետո էլ խնդիր չեմ ունենալու, այդպես չի լինում։ Նույնիսկ բակում նման դեպքերում ճակատին ամբողջ կյանքում այդ «կլեյմոն» մնում է։

Հայաստանի իշխանություններին թվում է, որ անընդհատ զիջելու դեպքում էլ խնդիրներ չեն ունենալու, բայց այդպես չէ. թույլերին խղճում են, իսկ իրենց վրայով անցնելու են։ Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր էր իշխանության եկել, ասում էր՝ «զրո խնդիր մեր բոլոր հարևանների հետ»։ Բայց եթե Էրդողանն իր ասածին ուզում էր հասնել հարևանների համար պրոբլեմներ ստեղծելու ճանապարհով, ապա Փաշինյանը, որդեգրելով իր պաշտելի Էրդողանի քաղաքականությունը, ասում է՝ «ոչ մի խնդիր չեմ ուզում ստեղծել հարևանների համար, գուցե իրենք էլ ինձ համար չստեղծեն»։ Տարբերությունը մեծ է»,-ասաց Հակոբյանը։

Ներկա գործընթացներում, քաղտեխնոլոգի խոսքով, Հայաստանի շահն առանձնապես չի երևում։ «Այդ խաղաղությունը չի լինելու, եթե քեզանից ոչինչ չես ներկայացնում։ Այս դեպքում քո հաշվին է ամեն ինչ լինելու. երբեմն խաղաղության համար պետք է կռվել, մարտնչել, ոչ թե խաղաղություն մուրալ։ Բայց Փաշինյանը լավ հասկանում է, որ թե՛ իր անձնական անվտանգությունը, թե՛ իշխանության երկարակեցությունը կարող են կապված լինել որոշ հարևանների, տվյալ դեպքում՝ Թուրքիայի ցանկության հետ. հաշվի առնելով Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, այդ երկիրը բավականին շահագրգռված է, որ Հայաստանում լինի Նիկոլի թե՛ մարդկային, թե՛ քաղաքական տեսակը։ Այդ պարագայում Հայաստանը, որպես սուվերեն երկիր, ըստ էության, իր կարգավիճակով շատ մոտ է լինելու վիլայեթին։

Այսինքն, արտաքին կառավարման տակ է լինելու, ընդ որում՝ հենց Անկարայից։ Այս պարագայում Փաշինյանը նոր հովանավոր գտնելու նպատակ ունի՝ ի դեմս Թուրքիայի։ Ըստ իր պատկերացումների, միակ երկիրը, որը կարող է երաշխավորել, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի, Թուրքիան է։ Իրականում «ինչ ուզում են, տանք, հանգիստ ապրենք» մեթոդոլոգիայով ինքն իր անձնական, իր իշխանության հարցն է ուզում լուծել։ Եթե Փաշինյանը Երևանում ծնված լիներ ու Երևանի բակերում մեծացած լիներ, տղայական հարաբերություններ էլ ունենար, տղայական կյանքով ապրած լիներ՝ փողոց, դպրոց, կհասկանար, որ խղճուկի տրամաբանությունը փողոցում էլ չի անցնում, էլ չեմ ասում՝ աշխարհաքաղաքականության մեջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023