Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վերահսկվող». թռչող սարքեր, որոնք ֆրանսիական ծագում ունեն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դիրիժաբլ» բառը գալիս է ֆրանսերեն «dirigeable» բառից և նշանակում է «վերահսկվող»: Այդ օդային նավերը ստեղծվում են նույն սկզբունքով, ինչ օդապարիկները։ Նրանց կառուցվածքը հիմնված է գազով լցված կոնտեյների և ուղևորա–բեռնատար զամբյուղի վրա: Բայց, ի տարբերություն օդապարիկի, դիրիժաբլն ունի կառավարելիության բարձր մակարդակ։ Դա պայմանավորված է շարժիչների, թևերի առկայությամբ և օդաշրջանցիկությամբ: Իրենց կառուցվածքի շնորհիվ ժամանակակից դիրիժաբլները շատ ավելի արագ են, ավելի մանևրող և ավելի անվտանգ, քան օդապարիկները: Նրանք կարող են թռչել 200 կմ/ժ արագությամբ և այնքան կայուն են, որ չեն վախենում անգամ ուժեղ քամուց։

Ինչպես ենթադրում է անունը, դիրիժաբլը ֆրանսիացիների մտահղացումն է: Առաջին դիրիժաբլի նախագիծը առաջարկվել է ռազմական ինժեներ Ժան-Բատիստ Մարի Մյունիեի կողմից 1784 թվականին: Այդ սարքը պետք է ունենար երկշերտ պատյան, իսկ պտուտակը գործի դրվեր 80 հոգու մեխանիկական ուժով: Դա իրագործելի չէր, և նախագիծը մնացել է թղթի վրա։ Բայց նույն տարում նրա հայրենակիցները՝ Ռոբեր եղբայրները, վերջնական տեսքի են բերել Մյունիեի գաղափարը։ Նրանք ոչ միայն ստեղծել են իրենց սարքը, այլ նաև կատարել առաջին թռիչքը, որը բավականին կարճ է ստացվել՝ գազի ճնշումը բարձրացել է կրիտիկական մակարդակի, և ստիպված օդապարիկն անջատել են զամբյուղից։ Չնայած դրան, վայրէջքը բարեհաջող է եղել, իսկ թռիչքը համարվել է հաջողված։ Շարժիչով «զինված» առաջին դիրիժաբլը օդ է բարձրացել 1852 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն վարել է ֆրանսիացի Անրի Գիֆարդը։

Դա եղել է 44 մետրանոց դիրիժաբլ 3 ձիաուժ հզորությամբ շոգեշարժիչով։ Այն թռել է 27 կմ 3 ժամ 25 րոպեում։ Ուղիղ 20 տարի անց ավստրիացի Պոլ Հենլայնն իր դիրիժաբլի վրա տեղադրել է 5 լիտր տարողությամբ չորս մխոցանի ներքին այրման շարժիչ։ Սարքը մի քանի անգամ օդ է բարձրացել, բայց երկարատև թռիչքներ չի կատարել՝ չի եղել բավարար գումար։ Որոշ ժամանակ անց՝ 1875 թվականին, առաջին անգամ դիրիժաբլի վրա տեղադրվել է էլեկտրական շարժիչ։ Օդաչուն, իհարկե, եղել է ֆրանսիացի՝ Գաստոն Տիսանդիերը։ Ցավոք սրտի, ինչպես և օդապարիկների դեպքում, դիրիժաբլների վաղ տարբերակները շատ պայթյունավտանգ են եղել: 19-րդ դարի վերջին և 20– րդ դարի սկզբին օդաչուների, անձնակազմի և ուղևորների մահը բավականին սովորական է եղել։ Այդ պատճառով հանրությունը սկսել է կտրուկ դեմ արտահայտվել դիրիժաբլների օգտագործմանը։ Դիրիժաբլները նաև այլ անուն ունեն՝ «ցեպելին»։

Սկզբունքորեն, այդ անունը վերաբերել է որոշակի կառուցվածքի դիրիժաբլներին, որոնք ստեղծվել են գերմանացի ինժեներ կոմս Ֆերդինանդ Ցեպելինի մշակումների շնորհիվ: 1900 թվականից սկսած կոմս Ցեպելինը սկսել է շահագործել իր դիրիժաբլները: Սկզբից նա լողացող անգար է ստեղծել Կոնստանցա լճի վրա՝ իր սարքերը օդ բարձրացնելու համար: Նրա սարքի առաջին մոդելը լավ չի ենթարկվել կառավարմանը և վթարի է ենթարկվել երրորդ թռիչքի ժամանակ։ «LZ-2»-ը ևս անհաջող է եղել։ Բայց երրորդ մոդելն այնքան հաջող է ստացվել, որ 1909 թվականին այն գնվել է բանակի կողմից։ Դա առաջին դիրիժաբլն էր, որի մասսայական արտադրություն է սկսվել։ Այդ ժամանակվանից ի վեր դիրիժաբլները ամուր տեղ են գրավել տարբեր երկրների ռազմական տեխնիկայի շարքում։

Դրանք օգտագործվել են և՛ որպես անկախ մարտական ստորաբաժանում, և՛ որպես ավիացիոն ստորաբաժանումների մաս, իսկ ավելի ուշ՝ փոխադրամիջոցներ։ Պետք է հարգանքի տուրք մատուցել կոմս Ցեպելինին։ Նա ստեղծել է ոչ միայն ռազմական (թեև դրանք մեծամասնություն էին կազմում), այլ նաև քաղաքացիական դիրիժաբլեր։ Օրինակ՝ նրա LZ-5 և LZ-6 մոդելները զուտ ուղևորատար են եղել։ Այս մոդելներն ապացուցել են, որ չափազանց հուսալի են. գրանցվել է ընդամենը 3 պատահար, իսկ մարդկային զոհեր չեն եղել: Իր գոյության ընթացքում այդ քաղաքացիական «ցեպելինները» տեղափոխել են 34000 մարդ։ 1919 թվականին կատարվել է առաջին անդրատլանտյան թռիչքը։ Բրիտանական R-34 դիրիժաբլը Հին աշխարհից դեպի Նոր և հակառակ թռիչք է կատարել 183 ժամ 8 րոպեում՝ անցնելով 10 187 կմ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli