Yerevan, 14.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հնագույն ժամանակներից մինչև մերօրյա փայտիկներ, որոնք հատուկ հաղորդիչների օգնությամբ կարող են որոշել սննդամթերքի որակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում ինչպես ռեստորանում, այնպես էլ տնային պատվերների պարագայում բավականին հանրահայտ սնունդ են սուշին և տարատեսակ ռոլլերը: Այդ սննդատեսակները սիրում են համտեսել ավանդական ճապոնական խոհանոցի շատ երկրպագուներ: Այս ուտեստների օգտագործման համար անփոխարինելի ատրիբուտ են փայտիկները: Ներկայում Ասիայում փայտիկները սնունդ ընդունելու հիմնական հարմարանքն են հանդիսանում: Չինաստանում, Կորեայում, Վիետնամում և Ճապոնիայում դրանք անգամ մշակութային խորհրդանիշ են: Փայտիկների պատմությունը սկսվել է մ.թ.ա. 3-րդ դարում Չինաստանում, իսկ Յայոյի շրջանում (մ.թ.ա. 300-250) դրանք հայտնվել են նաև Ճապոնիայում:

Ի սկզբանե փայտիկները պատրաստել են բրոնզից, դրանք չափսերով եղել են ավելի երկար և հիմնականում օգտագործվում էին ուտեստների պատրաստման ընթացքում՝ որպես խառնիչ։ Հետագայում փայտիկներն ուտելու համար սկսել են օգտագործվել մեր թվարկության 400-500 թվականներից սկսած: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է եղել բնակչության թվի արագ աճի հետ. մթերքը բոլորի համար չի հերիքել, և բնակիչներն այն կտրատելով բաժանել են փոքր մասերի, որպեսզի արագ եփվի և հնարավոր լինի բաժանել մեծ թվով մարդկանց: Այդ մանր կտորները հեշտ էր բռնել փայտիկներով, որոնց պատրաստումը շատ հեշտ էր և ոչ ծախսատար: Այդ է պատճառը, որ նորամուծությունն արագորեն տարածվել է ողջ երկրում: Մի քանի հարյուրամյակի ընթացքում փայտիկները տարածում են գտել հարևան երկրներում՝ Ճապոնիայում, Կորեայում, Վիետնամում:

Չինական դինաստիաների թագավորության ընթացքում արիստոկրատական ընտանիքներն արծաթե փայտիկներով են սնվել՝ հույս ունենալով այդ կերպ խուսափել թունավորումից: Նրանք կարծել են, որ թունավոր նյութերի հետ շփման ընթացքում արծաթը սևանում է: Ճապոնիայում փայտիկները պատրաստել են տարբեր չափերի՝ առանձնացնելով տղամարդկանց, կանանց և երեխաների համար։ Վիետնամում փայտիկները պատրաստել են արմավենու փայտից։ 1878 թվականից առաջին անգամ Ճապոնիայում ստեղծել են մեկանգամյա օգտագործման փայտիկներ։ Ներկայում փայտիկներ պատրաստում են տարբեր նյութերից՝ փայտից, մետաղից, պլաստմասսայից և անգամ ոսկորից: Դրանք լինում են տարատեսակ, նախշազարդ կամ առանց նախշի, բութ կամ սուր, միանգամյա օգտագործման կամ բազմակի օգտագործման համար: Ճապոնիայում ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են օգտագործել փայտիկներ վաղ տարիքից: Սա զարգացնում է ձեռքերը և, որպես արդյունք, երեխայի ուղեղը: Զարմանալի չէ, որ ծնվելուց 100 օր անց երեխային փայտիկներ տալու ավանդույթ գոյություն ունի:

Ի վերջո, դա ոչ միայն ուտելու հարմարանք է, այլև յուրատեսակ թալիսման, որը հաջողություն է բերում: Առաջին անգամից սովորել օգտագործել փայտիկներ հեշտ չէ: Անհրաժեշտ է որոշակի փորձ: Փայտիկներ օգտագործելու համար կա հատուկ վարվելակարգ: Չի կարելի այն մտցնել ջրով լի բաժակի մեջ, խփել դրանցով սեղանին, լիզել և այլն: Վերջերս Baidu ընկերությունը ստեղծել է Kuaisou անվանմամբ ինովացիոն չինական փայտիկներ, որոնք հատուկ հաղորդիչների օգնությամբ կարող են որոշել սննդամթերքի որակը: Օրինակ՝ փայտիկը բուսական յուղի մեջ թաթախելու դեպքում այն սմարթֆոնին հաղորդագրություն է ուղարկում դրա պիտանելիության մասին: Փայտիկի վրա կարմիր լույս է վառվում, եթե բուսական յուղը հին է: Իսկ եթե ուտելիքն անվտանգ է, վառվում է կապույտ լույս: Սակայն առայժմ հայտնի չէ՝ այդ փայտիկները կունենա՞ն զանգվածային արտադրություն, թե՞ ոչ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters