Yerevan, 14.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին». սերժանտ Հովհաննես Գրիգորյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» 11 ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ տղան շատ աշխույժ էր, ճարպիկ, համարձակ, վախ չուներ, կենդանիներ էր սիրում: Դպրոցում սովորելու տարիներին շատ պատասխանատու էր: Եթե ինչ-որ պատճառով չհասցներ դասը սովորել կամ գրավոր աշխատանքն անել, պետք է առավոտյան վաղ արթնանար, առաջադրանքը կատարեր, որ ուսուցչուհուց նկատողություն չստանար: Ռուսաց լեզուն էր շատ սիրում, Աշխարհագրությունը: Իրեն միշտ ասում էի՝ ընդունակ ես, պատկերացնո՞ւմ ես, որ քրոջդ նման շատ կարդայիր, ինչ արդյունքներ կունենայիր: Իր տեսակով շատ հետաքրքրասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում Հովհաննեսի մանկության և պատանեկության տարիներն է վերհիշում տիկին Անժիկը՝ Հովհաննեսի մայրիկը:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն ուսումը շարունակել է ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Չորս ամիս է սովորել, իսկ հետո զորակոչվել է ծառայության: Հովհաննեսն ապագա փրկարար էր: Երբ հարցնում եմ, թե ինչպես էր նա տրամադրված զինվորական ծառայությանը, տիկին Անժիկը մեր զրույցը տեղափոխում է դեպի 2016 թվական՝ Ապրիլ յան պատերազմի օրեր: «Այդ ժամանակ դեռ 16 տարեկան չկար: Պատերազմը չէր դադարում, ես անհանգիստ էի, անգամ իրեն ասացի՝ Հո՛վ ջան, կա՛մ ազատենք քեզ ծառայությունից, կա՛մ էլ ուշ մեկնես: Դե, մայր եմ, շատ էի անհանգստանում: Այնքան լավ եմ հիշում, Հովհաննեսը նստած տեղից վեր թռավ՝ մամա՛, ձեռքս ճար լինի, հենց հիմա կգնամ Արցախ, դու ինձ ասում ես՝ քեզ ազատենք բանակից: Շատ ռիսկով էր. երբ իր նկարներին եմ նայում, իր հայացքին ու աչքերին, տպավորություն ունեմ, որ Հովիկս մահից էլ չէր վախենում»: 2019 թ. հունվարին է Հովհաննեսը զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նախ՝ վեց ամիս ծառայել է Գյումրու ուսումնական զորամասում, իսկ հետո սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Ջրական: Մայրիկն ասում է՝ տղայիս 3 ամիս էր մնացել, որ ծառայեր ու վերադառնար: «Ասաց՝ մա՛մ, բարձրանամ դիրքեր, իջնեմ, արդեն հետհաշվարկը կսկսես, բայց բարձրացավ ու չիջավ, իմ թագավոր տղային իջեցրին»:

Հովհաննեսը սերժանտ էր, դիրքի ավագ: «Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, իմ տղան է արժանացել զորամասի դրոշը բարձրացնելու պատվին: Իրեն ասել էին, որ միշտ սպա է դրոշը բարձրացրել, դու առաջին զինվորն ես: Շատ գոհ էր ծառայությունից, սիրով էր մեկնել բանակ և այդպես սիրով ու նվիրվածությամբ էլ ծառայում էր»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը, սեպտեմբերի 25-ին սերժանտ Հովհաննես Գրիգորյանը բարձրացել էր դիրքեր: «Սեպտեմբերի 27-ին իմ առօրյա հոգսերով էի, դաշտում գործ էի անում, վերադարձա տուն, դեռ հեռուստացույցն էլ չէի միացրել, ասացի՝ մի փոքր հանգստանամ, երաժշտություն էի լսում: Հարևանս եկավ՝ Անժի՛կ, Ղարաբաղում պատերազմ է սկսվել: Միանգամից հեռուստացույցը միացրեցի, աչքիս առաջ տանկերի պատկերն է: Բնական է՝ վախեցանք: Զանգահարեցի ամուսնուս, աշխատանքի վայրում էր՝ Հովհաննեսը քեզ զանգե՞լ է, դրական պատասխան տվեց, հարցրեցի՝ ի՞նչ էր ասում, «ի՞նչ պիտի ասեր, պատերազմ է»:

Ես այդ խոսքերից հետո ավելի շատ վախեցա: Սեպտեմբերի 27-ին և 28-ին Հովհաննեսը մեզ չզանգեց: Իմ տղայից լուր չկար, հարազատներով հավաքվել էինք: Ամսի 29-ին զանգեց: Ուրախացանք, խոսեց բոլորի հետ: Հաջորդ օրն էլ զանգեց, տրամադրությունը շատ լավ էր, սկզբում հարց ու փորձ արեց, թե ոնց ենք: «Մենք լավ ենք, Հովի՛կ ջան, դուք ձեզ լավ նայեք»: Հետո թե՝ մա՛մ, ես երեք հատ տանկ եմ խփել, դիվերսիոն ահաբեկիչներ ոչնչացրել: Մենք՝ լարված, գիշեր-ցերեկ խառնած իրար, իսկ իր ձայնն այնքան ուրախ էր, կարծես մեր մոտ պատերազմը լիներ, ոչ թե Արցախում: Բոլորին զանգել էր, բոլորի հետ խոսել, շատ լավ տրամադրությամբ, ոգևորված: Հոկտեմբերի 1-ին Հովիկը զանգել էր հայրիկին ու քեռուն, երկուսին էլ նույն հարցն էր տվել՝ պատերազմը ե՞րբ է վերջանալու, ի՞նչ են ասում: Նույն տրամադրությունը չէր ունեցել: Մի տեսակ անհանգստությունս մեծացավ»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 3-ն էր, երբ, անկախ իրենից, սկսել է լաց լինել, սիրտն անհանգիստ է եղել: Տիկին Անժիկի որդին այդ օրն է զոհվել:

«Այդ օրն անընդհատ նույն բանն էի ասում՝ Աստված չանի, որ երեխես փորձանքի հանդիպի: Չէի էլ հասկանում, թե ինչու էի նման բաներ խոսում: Հետո արդեն մեզ պատմեցին, որ մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան Հովիկն «ուժեղ բոյ է տվել»: Պատմել են՝ Հովիկը բարձրացավ դիրքը, հետևից գոռացինք, որ հետ դառնա, ասացինք, որ սա արդեն «մեր կռիվը չէ»: Հովիկս հակատանկային զենքին էր տիրապետում, ականանետի նշանառու էր: Երբ նման բան են ասում, զայրանում է՝ «եթե մեր կռիվը չէ, բա ինչո՞ւ ենք հիմա էստեղ»: Հովիկն ու մի տղա զենքը դնում են ուսին ու գնում առաջ: Այսպես էին նկարագրում՝ գնացին ու չեկան: Մեզ այս մանրամասները պատմող տղան էլ հաջորդ օրն է վիրավորվում, տեղափոխում են հիվանդանոց, վիրահատում: Մի քանի օր էր, ինչ Հովհաննեսից լուր չկար: Այդ դեպքում լավ բան չես մտածում: Փեսաս գնացել էր հիվանդանոց, իրեն էինք փնտրում, մտածում էինք՝ երանի վիրավոր լինի: Դե, գիտեինք, որ Ջրականի ուղղությամբ են եղել առաջին ու ծանր հարվածները: Փեսաս հիվանդանոցում տեսնում է, որ վիրավոր տղաներից մեկին մարդիկ են շրջապատում, թե՝ Ջրականից ես, ինչ լուր ունես:

Հաջորդ օրը նորից գնում է հիվանդանոց այդ տղայի՝ Արթուրի մոտ, խնդրում է բժիշկներին, որ իրենց ներկայությամբ այդ տղային միայն մեկ հարց տա՝ ճանաչո՞ւմ է Գրիգորյան Հովհաննեսին, ու վերջ: Թույլ են տալիս հանդիպել, հարցնում է՝ Հովհաննեսին ճանաչո՞ւմ ես, «իմ ամենամոտ ընկերն է», հեռախոսը միացնում է ու նկարը ցույց տալիս: Իսկ հետո ասում է, որ Հովհաննեսը չկա, զոհվել է: Բնական է, որ չէինք հավատում, որովհետև որևէ տեղ չէինք կարողանում իրեն գտնել»: Հովիկի ընտանիքը որդու վերադարձին սպասել է 11 ամիս: «Կառավարություն, պաշտպանության նախարարություն, ամեն հնարավոր տեղ գնացել ենք, ծնողների հետ էինք զրուցում, ոչ մի տեղեկություն չէինք կարողանում ստանալ իրենից: Տեղեկություններ տարածվեցին, թե իբր դեպի Իրան զինվորներ են գնացել: Հետո ասացին, որ դա սուտ լուր է: Ու քիչ-քիչ սկսեցինք հույսներս կտրել, որ տղես ողջ է: Չնայած ներքուստ մինչև հիմա էլ չեմ հավատում, որ Հովհաննեսս զոհվել է, չեմ տեսել տղայիս: Ուղղակի Արթուրն է տեսել իրեն վիրավոր վիճակում, իր հետ եղած տղաներն են զոհվել, շատերին Հովհաննեսից ավելի շուտ են գտել»:

ԴՆԹ հետազոտություններ, սպասում, որոնումներ, երկար, անտանելի երկար թվացող ճանապարհ և զանգ 2021 թ. օգոստոսի 31ին՝ վաղը եկեք: «Մեզ թվում էր, թե նորից պետք է անալիզ հանձնենք: Լավ լուրի չէի սպասում, բայց որդուս զոհվելու բոթը լսելուն էլ պատրաստ չէի: Նույնականացումը եղել էր: Երկու օր հետ որդուս հրաժեշտի արարողությունն էր»: Տիկին Անժիկի ավագ դստեր երեք երեխաներից կրտսերին Հովհաննես են անվանակոչել: Հովիկը նաև փոքրիկ քույրիկ ունի: «Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին: Բայց իմ տղեն իր ուժն ինձ է փոխանցել: Երբեմն անելանելի վիճակում եմ հայտնվում, թվում է՝ ելք չկա: Կանգնում եմ Հովիկիս նկարների առաջ, խոսում հետը և մտքովս ինչ անցնում է այդ պահին, այդպես էլ անում եմ, և դա է լինում ճիշտ որոշումը: Հովիկն է ինձ ուղղորդում»:

Հ.Գ. - Հովհաննես Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Սառնաղբյուր գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Acba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia