Yerevan, 10.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զենքին տիրապետելու արվե՞ստ, թե՞ ֆիզիկական, հոգևոր և բարոյական դաստիարակության միջոց․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճապոնիայում միշտ բարձր են գնահատել սեփական մարմնին և տարբեր տեսակի զենքերին տիրապետելու ունակությունը։ Մարդու ֆիզիկական և հոգևոր զարգացման մեջ առանձնահատուկ ներդրում է ունեցել սամուրայների դասը, որի համար սուրը կենդանություն է ունեցել. համարվում էր, որ նրա մեջ է պարփակված սամուրայի հոգին: Այնուամենայնիվ, զենքի ավելի առաջադեմ տեսակների մշակման հետ մեկտեղ, նման մարտական զենքերի տիրապետման հնագույն վարվելակերպը դադարեց արդիական լինել և ժամանակավորապես ստվերվեց: Բայց, չնայած դրան, ներկայում քենդոն՝ ազգային ճապոնական թրին տիրապետելու արվեստը, ոչ միայն մոռացության չի մատնվել, այլ նոր կյանք և ժողովրդականություն է ստացել, ընդ որում՝ ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Սրերի նորաձևությունը Ճապոնիա է մտել Չինաստանից: Ճիշտ է, չինական շեղբը ուղիղ էր և երկսայր, բայց արդեն 9-րդ դարում ճապոնացի մարտիկի սուրը սկսեց կորաձև դառնալ ու սրվել միայն մի կողմից: Իր ստեղծման օրվանից քենդո արվեստը սերտորեն կապված է սուսերամարտի հետ: 12րդ դարում սրերով մարտարվեստը օգտագործվում էր սամուրայների կողմից՝ մարզվելու և սեփական հմտությունները կատարելագործելու համար: Եվ «Ծագող արևի երկրում» հայտնվեց մարդկանց պաշտամունք, որոնք վարժ տիրապետում էին այդ տեխնիկային: Քենդոյի ոսկե դարաշրջանը եղել է 15-րդ դարի կեսերին: Մուրոմաչիի ժամանակաշրջանում պրոֆեսիոնալ մարտիկները բացել են ամբողջ դպրոցներ սրամարտի արվեստը սովորեցնելու համար: Արդեն 17-րդ դարի սկզբին, երբ Տոկուգավա սյոգունը խաղաղություն հաստատեց ողջ Ճապոնիայում, սրերով մարտը դարձավ արիստոկրատների և սամուրայ դասի արտոնությունը։ Մեկ դար անց քենդո արվեստը ուսուցանող դպրոցների թիվը կտրուկ աճեց։

Մարզումների ժամանակ սկսեցին օգտագործել բամբուկե թրեր և պաշտպանիչ սարքավորումներ՝ բաղկացած սաղավարտից և պաշտպանիչ թիթեղներից, որոնք պաշտպանում են մարմինը, վերին վերջույթները, աճուկը և ազդրերը։ Դա նվազագույնի էր հասցնում վնասվածք ստանալու վտանգը, և ավելի մեծ թվով երկրպագուներ էին սկսում զբաղվել քենդոյի վարժություններով: Քենդոն բաղկացած է 2 տեսակ հարվածներից, որոնք նախատեսված են հարձակման համար։ Դրանք ծակող հարվածներ են, որոնք ուղղվում են կոկորդին, և կտրող հարվածներ, որոնք թույլատրվում է կիրառել գլխին, իրանին և վերջույթներին: Ճապոնական իշխանությունները, տեսնելով քենդոյի հանրաճանաչությունը, 1879 թվականին որոշեցին այն ներառել ոստիկանների վերապատրաստման դասընթացների մեջ։ Դրանից 16 տարի անց Ճապոնիայում քենդոյին և ռազմական ուղղվածության այլ հնագույն մարտարվեստներին աջակցելու և դրանք զարգացնելու նպատակով սկսեց գործել Բոլոր մարտական դիսցիպլինների ճապոնական միությունը: 1911 թվականին քենդոն ներառվել է դպրոցների՝ երեխաների ֆիզիկական դաստիարակության ծրագրում։

Ճապոնական միլիտարիզմի և ազգայնական տրամադրությունների աճի ժամանակաշրջանում քենդոյի նշանակությունն ու արժեքը մեծացել է: Բայց դա ավելի կարևոր էր ոչ թե որպես մարտարվեստ, այլ որպես մարդու դաստիարակության հոգևոր և ֆիզիկական ձև։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Ճապոնիան գրաված ամերիկացիները ժամանակավոր արգելք դրեցին քենդոյի պրակտիկայի վրա։ Դա տևեց մինչև 1952 թվականը, իսկ 1957 թվականին քենդոն վերադարձավ հանրակրթական դպրոցներ։ 1971 թվականը Քենդոյի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման տարին է։ 18 տարի անց այդ մարզաձևերով զբաղվողների թիվը հասել է 7 միլիոնի։ Ամեն տարի անցկացվել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններ։ Այսօր քենդոյի արվեստը բաղկացած է ոչ միայն թուր ունենալու պրակտիկայից, այլ նաև մարդու ֆիզիկական, հոգևոր և բարոյական դաստիարակությունից, որն ուղղված է նրա համակողմանի զարգացմանը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded