Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունը. Զոհրե Ղայենի

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր  և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին  խոսել է մանկապատանեկան ոլորտի խնդիրներից և արդի զարգացումներից։ 

Զոհրե Ղայենին ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթաց: Դասախոսության և գործնական վարժանքների միջոցով  փորձառու մասնագետը ներկայացրել է մանկապատանեկան գրականության ոլորտի նորարարությունները, ինչպես նաև «IBBY Asahi reading promotion award» մրցանակի արժանացած իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագիրը: Այս աշխատության մեջ ներառված են հեղինակավոր մասնագետի տարիների հետազոտություններն ու փորձառությունը, մանկապատանեկան գրականության ոլորտում գործող մասնագետներին առաջարկվող արդի մեթոդները, հմտություններն ու գործիքակազմը:

 F__04441.jpg (712 KB)

Յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր

Անդրադառնալով  եռօրյա դասընթացի նպատակներին և ուղերձին՝ Զոհրե Ղայենին նշել է, որ  յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր. «Հենց այս կարգախոսն էլ շաղկապվում է «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթներին և սկզբունքներին: «Յուրաքանչյո՛ւր երեխայի իրավունք» ասելով՝ նկատի ունենք ինչպես բարեկեցիկ, այնպես էլ կարիքավոր ընտանիքների, թիրախային խմբերի, աղետների և ճգնաժամային իրավիճակում գտնվող, առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաներին՝ անխտիր: Վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացվել  են նաև որակյալ գրքերին տրվող հատկանիշները և այդ չափանիշներին համապատասխանող մանկապատանեկան ոլորտի գրականության օրինակներ: Անշուշտ, այդ գրքերը պետք է ունենան բովանդակության և նկարազարդման բարձր գեղարվեստական արժեք, ստեղծված լինեն որակյալ թղթից,  գրված լինեն երեխաներին հարմարավետ տառաչափով և այլն: Այնուհետև հարց է առաջանում՝  ի՞նչ գործիքակազմով, արդի  մոտեցումներով, ներառական աջակցության մեթոդներով հասանելի դարձնել գեղարվեստական արժեք   ներկայացնող այդ գրքերը՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերին:

Ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդների կիրառում, 21-րդ դարում գրական տարածքների ձևավորում, գրադարանային համակարգերի նոր ձևաչափեր, գրական-գրադարանային ոլորտի մասնագետների նոր գործառույթներ, ճգնաժամային իրավիճակում գտնվող և առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների հետ աշխատանքային գործիքների ընտրություն,  երեխաների և ծնողների հետ ոլորտի մասնագետների աշխատանքի ու համագործակցության կիրառման արդի մեթոդներ. ահա այն գործիքները, որոնք  ուղղված են մանկապատանեկան գրականության տարածմանն ու ընթերցանության  խթանմանը՝  նորածնից մինչև պատանեկան տարիք»:

 F__04523.jpg (918 KB)

Հետազոտական աշխատանքներ՝ մանկապատանեկան գրականության ոլորտում

Զոհրե Ղայենին արձանագրում է՝ Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտը՝ տարբեր տարիքային և թիրախային խմբերի շրջանում ընթերցանության խթանման, այդ խմբերին ուղղված մանկապատանեկան  որակյալ գրական ստեղծագործությունների հայտնաբերման, ուսումնասիրման նպատակով  իրականացնում է հետազոտական աշխատանքներ:

«Այդ աշխատանքներն ուղղված են պարսկերեն մանկապատանեկան գրականության տարածմանն ու հանրահռչակմանը։  Մտահղացումներ կան նաև հայ մանկագրության աղբյուրագիտական ուսումնասիրման և տարածման ուղղությամբ։  Դիտարկում ենք համագործակցություն իրանահայ համայնքի և հայաստանյան կրթամշակութային կառույցների հետ։ Պետք է նշեմ, որ փոխգործակցության արդյունավետության հիմքում ընկած է գործընկեր երկրի մանկապատանեկան ոլորտի առկա կարիքների ճիշտ գնահատումը, մասնագետների հետ փոխշփումներն ու աշխատանքը բուհական մակարդակում՝ ապագա կադրերի հետ»,- ընդգծել է Զոհրե Ղայենին և հավելել, որ մինչ համագործակցությունը՝ կատարած հետազոտական աշխատանքները կնախանշեն  հնարավոր գործակցության եզրերը։   

 F__04485.jpg (867 KB)

Փոխշփումները նպաստում են գրական-գեղարվեստական մտքի ձևավորմանը

Փորձագետի համոզմամբ՝ մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունները: Նրա դիտարկմամբ՝ այս հարցում առավելապես աչքի են ընկնում  եվրոպացի մանկագիրները. «Գուցե դա բացատրվում է նրանով, որ մանկական գրականությունն առնչվում է նաև այլ գիտաճյուղերի՝ հոգեբանության, փիլիսոփայության հետ։ Այս համատեքստում հարկ է նշել գերմանացի, ֆրանսիացի փիլիսոփաներին, մտածողներին։ Հատկանշական է, որ  այդ ոլորտները մեծ ազդեցություն են թողել մանկագիրների մտածողության ձևավորման և զարգացման վրա։ Մանկագրության ոլորտում գեղարվեստական արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներից է նաև ծանոթացումը եվրոպական գրական գործընթացներին, ինչպես նաև փոխշփումները եվրոպացի ստեղծագործողների հետ։ 

Օրինակ՝ քիչ տեքստերով և շատ նկարազարդումներով գրքերը կամ 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված ամբողջությամբ նկարազարդ գրքերը եվրոպական երևույթ են։ Պետք է օգտվել եվրոպական փորձից, տեղայնացնել այն, մանավանդ, որ վաղ հասակից երեխայի մտավոր զարգացումը խթանելու լավագույն միջոցներից է պատկերազարդումը։ 

Մանկապատանեկան ոլորտի զարգացման գործում կարևոր է նաև թարգմանական գրականության զարգացումը, որի միջոցով էլ երեխաները ծանոթանում են տարբեր երկրների մանկագիրների լավագույն գրքերին։ Այս համատեքստում կարևորվում է նաև կրթության դերն ակադեմիական մակարդակում. բուհերի համապատասխան բաժիններում՝ բազային գիտելիքների կողքին պետք է ուսուցանել նաև նորարար գրադարանավարության սկզբունքները, չափանիշներն ու սահմանումները:  Ժամանակակից կարիքների բավարարման տեսանկյունից բուհական մակարդակում անհրաժեշտ է ներկայացնել մանկական գրականության՝ տեքստերի, պատկերազարդումների գեղարվեստական արժեքների չափանիշներն ու ժանրային առանձնահատկությունները։ 

Վերապատրաստման եռօրյա այս դասընթացներով մենք փորձում ենք գրադարանավարներին, մանկապատանեկան  գրական ոլորտում գործող մասնագետներին փոխանցել այն նորարար մեթոդներն ու արդի զարգացումները, որոնց իմացությունն անհրաժեշտ են 21-րդ դարում»,- ասել է Զոհրե Ղայենին։ 

  F__04440.jpg (997 KB)

«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը». Զոհրե Ղայենի

Փորձագետի տեղեկացմամբ՝ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթացի ընթացքում   շատ բարձր էր հայաստանյան գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների ակտիվությունն ու հետաքրքրությունը։ 

Նրա խոսքով՝ այս  օրերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ծանոթացել է տարբեր  ծրագրերի, պետական քաղաքականության մոտեցումների, որոնք, անշուշտ, արժանի են բարձր գնահատանքի և փոխառության.  «Այս համատեքստում ուզում եմ նշել գեղեցիկ, հարմարավետ, բովանդակային, չափանիշներին համապատասխան առանձին կառույցով Ազգային մանկական գրադարանի առկայությունը:  Հաստատության գործունեությունը, գիտակ գրադարանային գործի մասնագետների առկայությունը փաստում են   պրոֆեսիոնալ կառավարման մասին։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը ծանոթացրել է գրադարանի տարբեր գործընթացներին, բաժինների աշխատանքներին, մեթոդներին, գրքային ֆոնդերին, ընթերցանության խթանմանն ու երեխաների ինտելեկտուալ կարողությունների զարգացմանն ուղղված  հետաքրքիր և բովանդակալից  բազմաթիվ ծրագրերին։ Ուշագրավ են նաև գրադարանում գործող «Հեքիաթասացության սրահը», այստեղ գործող մանկական թատերախմբերը՝ հետաքրքիր ներկայացումներով։ Ազգային մանկական գրադարանում ամեն ինչ մտածված է, դրված է ամուր հիմքերի վրա, զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը»։

 F__04598.jpg (818 KB)

Իրանահայ համայնքի գործոնը

Ականատես լինելով գրադարանում հայ երեխաների ակտիվությանը գրական, մշակութային ծրագրերում՝ Զոհրե Ղայենին նշել է, որ Իրանում ևս հայ երեխաները թատերարվեստի, նկարչության, երաժշտարվեստի, ինչպես նաև արվեստի մյուս  ճյուղերում աչքի են ընկնում իրենց շնորհալիությամբ և ընդունակություններով։ Նրա տեղեկացմամբ՝ Իրանում նախակրթարանների առաջին նախաձեռնողներն ու հիմնադիրները նույնպես հայկական համայնքի ներկայացուցիչներն են եղել՝ մեծ ազդեցություն թողնելով նախադպրոցական տարիքի կրթության ոլորտում։    

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «IBBY Արմենիա» ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, «IBBY International»-ի ու «IBBY Yamada» հիմնադրամի աջակցությամբ: 

IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million