Yerevan, 11.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սիրո առատություն մեր հայրենիքում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս լույս է տեսել երիտասարդ հեղինակ Ատոմ Ավետիսյանի առաջին գիրքը՝ «Հայրենասերը»: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները արձակ և չափածո ժանրում են՝ հայրենիքի, կարոտի ու սիրո, կյանքի ու կրքի մասին: «Դպրոցական տարիներին, երբ ուսուցիչները հանձնարարում էին շարադրություն գրել, հասկանում էի, որ այդ պրոցեսն ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան իմ համադասարանցիների: Մասնակցեցի շարադրության մրցույթների, հաղթեցի, հետո պարտվեցի ու կոտրվեցի: Շարադրությունը դարձավ չափածո, հետո արձակ, սկսեցի ինձանից անկախ պոեմներ գրել` չհասկանալով անգամ, թե ինչ է պոեմը, հետո` բալ լադներ: Առաջին բալ լադս նվիրեցի ուսուցչուհուս՝ Իրինա Դավթյանին: Բառացի չասաց, որ պետք է գրող դառնամ, բայց թույլ տվեց ավելի մոտենալ գրականությանը: Ինքս ինձ վրա աշխատելով` հասա այս կետին»,այսպես ենք սկսում Ատոմի հետ մեր զրույցը:

«Հայրենասերը» 12 տարվա աշխատանքի արդյունք է: «Փաստի» հետ զրույցում հավելում է՝ ուզում էր հայրենասեր բառն արժևորել, իսկ կարմիրով ընդգծված սեր բառը խորհրդանշում է սիրո առատությունը հայրենիքում: «Գիրքը պետք է լույս տեսներ 2022 թ.-ին: Սեպտեմբերի 13-ին սկսվեցին ռազմական գործողությունները, ընկերներ ու հրամանատարներ կորցրեցի, ստիպված եղա որոշ ժամանակով հետաձգել գրքի տպագրման աշխատանքները»,-նշում է զրուցակիցս: Գիրքը «ծնվել» է 2023 թ.-ին: Ատոմը որոշել էր՝ գրքի շապիկին լինելու է իր մարտական ընկերոջ ու նրա ընկերուհու լուսանկարը, ինչպես ինքն է ասում՝ շապիկին հայրենիքն ու սերն են պատկերված: «Հովհաննավանք ուղևորվեցինք, այնտեղ նրանց լուսանկարեցինք: Կարծում եմ, որ գիրքը զույգի միասնության օթևան կդառնա և դարձել է:

Տխրության ժամին այն իրենց համար ուրախություն կդառնա, ուրախության ժամին էլ ավելի կերջանկացնի: Իմ այս քայլով գրականության մեջ ինչ-որ չափով նորամուծություն բերեցի, ինձ հարազատ զույգի մեջ ամրություն ստեղծեցի, կարողացա հանրությանը տալ մաքուր, իսկական, հայեցի սեր՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով: Ե՛վ որպես զինվորական, և՛ որպես գրող միշտ փորձել եմ տարբերվել և ուրիշներին բերել իմ դաշտ: Հետո սկսվեցին գրքի տպագրման աշխատանքները, խնդիրներ առաջացան, նաև ֆինանսական, որոնք լուծեցինք: Ուզում էի շնորհանդես կազմակերպել, բայց չստացվեց: Մասնագիտությամբ զինվորական եմ, ամեն անգամ, երբ ուզում էինք շնորհանդես կազմակերպել, մի բան խանգարում էր, ասենք, սահմանին էր լարվածություն լինում, իսկ երբ արդեն հստակ օր ու տեղ էինք որոշել, արցախահայությունը բռնագաղթեց Հայաստան: Հաջորդիվ մեր բոլոր ջանքերը գործի դրեցինք նրանց օգտակար լինելու համար»: Ատոմը գրքի վաճառքից գոյացած հասույթով աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:

«Ի սկզբանե միտք չեմ ունեցել գիրքը վաճառել, սա իմ հեղինակային առաջին գիրքն էր և այն ուզում էի նվիրել իմ ընթերցողին: Մտածում էի, որ եթե հետագայում էլի գրքեր գրվեն, կմտածեմ վաճառքի և հասույթը որևէ տեղ ուղղելու մասին: Բայց երբ արցախահայությունը բռնի տեղահանվեց, որոշեցինք գիրքը վաճառել: Արդեն իսկ կարողացել ենք մի քանի ընտանիքի ֆինանսական օժանդակություն տրամադրել: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք այս կարևոր գործում իմ կողքին են, օգնում են մոնիթորինգ իրականացնել, որ մեր օժանդակությունը տեղին և հասցեական լինի: Սա ուղղակի ֆինանսական խնդրի լուծում չէ, մեր հայրենակիցներին ցույց ենք տալիս, որ իրենց կողքին ենք, երբեք իրենց մենակ չենք թողնի»,-եզրափակում է Ատոմ Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded