Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ ասում են՝ վրիպակներ, հայերին քոչվորներ ներկայացնե՞լն է վրիպակ. կրքերը դասագրքի շուրջ չեն հանդարտվում

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համացանցում շարունակ թափ է հավաքում 7-րդ դասարանի համար Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» դասագրքի դեմ մեկնարկած ֆլեշմոբը, որին միանում են թե՛ մանկավարժները, թե՛ ծնողները:

Մանկավարժներից շատերը հայտարարում են, որ չեն պատրաստվում դրանով դասավանդել։ 
MediaHub-ը կապ հաստատեց երևանյան դպրոցներից մեկի պատմության ուսուցչի հետ, որը ևս միացել է ֆլեշմոբին, որպեսզի ծանոթանա վերջինիս դիրքորոշման հետ, ինչպես նաև ստանա պատասխաններ գրքի բովանդակության և հետագա որոշումների մասին։ 

«Մենք հրաժարվել ենք տվյալ «դասագրքից»։ Շատ կարճ ժամանակ ենք օգտվել դասագրքից, բայց այդ ժամանակը բավական էր հասկանալու համար, որ պարզապես անհնար է աշխատել այդ բովանդակությամբ, վրիպումներով ու սխալներով լի բացատրություններով դասագրքով, որը նաև խայտառակ աղմկահարույց քարտեզ է պարունակում։ Այնտեղ բազմաթիվ թերություններ կան, 7-րդ դասարանի երեխայի համար գրված է բավականին բարդ լեզվով։ Նախատեսում են պատմությունը սկսել ուսումնասիրել 7-րդ դասարանից, իսկ մինչ այդ, 6-րդ դասարանից սկսած, բավականին լուրջ աշխատանք էր տարվում և հենասյուներ էին դրվում պատմության հետագա ուսումնասիրության համար։ Առկա են բազմաթիվ անհեթեթ բառեր, որոնց բացատրություններն անգամ չի տրվում, իսկ եթե տրվում են, ապա բավականին ոչ մատչելի և բարդ կերպով»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Մանկավարժի խոսքով ՝ ամենից զատ, տվյալ դասագիրքը բարդ ընկալելի է, անգամ գերազանց սովորող աշակերտները տվյալ գրքով աշխատելիս բարդությունների առջև են կանգնել։ 

Հաջորդ թերությունը, ըստ մեր զրուցակցի, գրքի կառուցվածքն է, որպես պարագրաֆ առանձնացված բավական բարդ բաժանումներ են կատարված։ Գրքի մեջ հեղինակը գրում է «սփյուռքներ», այն դեպքում, որ այդպիսի տերմին պարզապես գոյություն չունի և ուղղակի ծիծաղելի է նման վրիպակը։ 

«Աղմկահարույց քարտեզը, որը գտնվում է 80 էջում, պարզապես խայտառակություն է, քանի որ քարտեզի վրա բացակայում է Արցախը։ Նշված է ք․ա․ 55թ., Տիգրան Մեծի ժամանակաշրջան և այդ քարտեզի վրա հեղինակը գրում է Թուրքիա և Ադրբեջան՝ այն դեպքում, որ մենք միշտ սերմանել ենք երեխաների մեջ հայկականություն և այն, որ մենք աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք, իսկ Ադրբեջանը 100 տարվա պատմություն ունեցող թուրքական պրոեկտ է, որը տվյալ հեղինակը ներկայացնում է Տիգրան Մեծի մասին պարագրաֆում։ Երեխան առաջին հերթին քարտեզն է տեսնում, և տեսողական հիշողության մեջ ես չեմ կարող թույլ տալ, որ պահպանվի այդ քարտեզը։ Հեղինակը, ՀՀ իշխանությունների թուրքական օրակարգը թելադրելով, փորձում է խոչընդոտել ազգային մտածողության զարգացմանը և խեղաթյուրում է ողջ պատմական անցյալը»,- շեշտեց մանկավարժը:

Ապա հավելեց.

«Համացանցում, երբ հանդիպում եմ դասագրքի պաշտպաններին, ովքեր ասում են, թե առկա են ընդամենը մի քանի վրիպակներ, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ վրիպակների մասին է խոսքը: Հայերին որպես քոչվորների ներկայացնե՞լն է վրիպակ։ Մենք միշտ ապացուցում ենք, որ Հայկական Լեռնաշխարհում հայերն են ապրել ու դեռ Բաբելոնյան ժամանակաշրջանից հայերն իրենց բնակավայրում են, հեղինակն արթնանում է ու որոշում գրել, որ հայերը քոչվորներ են, երբ իրական քոչվորները թուրքական ցեղերն են եղել տարածաշրջանում»:

Մարիա Զարգարյան

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded