Yerevan, 13.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը հումանիտար աղետ ստեղծեց Արցախում և Հայաստանում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Մոտ 100 հազար արցախցի ստիպված է նոր կյանք սկսել, նոր բնակարանի հարց լուծել այս դժվարին պայմաններում: Սա բավականին լուրջ խնդիր է, արցախահայության համար՝ էլ ավելի դժվար, հաշվի առնելով այն, որ նրանք մոտ ինն ամիս գտնվել են շրջափակման պայմաններում և այդ ընթացքում ծախսել են իրենց ռեսուրսներն ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դրանից զատ, նաև Հայաստան տեղափոխվելիս իրենց միջոցները, ակտիվները թողել են Արցախում: Չեն կարողացել իրենց կապիտալը դուրս բերել պարզ պատճառով, քանի որ ոչ ոք չէր գնի իրենց անշարժ և շարժական գույքը: Մարդիկ մեծ կորուստներով են Հայաստան տեղափոխվել, ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող դրանք փոխհատուցել, խոսքը տան, մեքենայի, բիզնեսի մասին է: Հայաստանի կառավարությունը փորձել է մի քանի փուլով լուծել խնդիրները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ առաջին փուլը բնակարանով ապահովելու հարցն է: «Ըստ իս, կառավարությունը հիմնականում այն ձախողեց, հաշվի առնելով այն, որ արցախցիներից քչերն են օգտվել կառավարության տրամադրած բնակարաններից: Բացի դա, մինչ այժմ էլ մեծ թվով արցախցիներ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում կամ ընդհանուր հավաքատեղիում: Կառավարությունը սա ներկայացնում է որպես արցախցիների տեղավորման փաստ, բայց դա իրականությունից բավականին հեռու է: Մարդկանց կեցության հարցը դեռևս լուծված չէ: Հաջորդ փուլով կառավարությունը փորձում է ընթացիկ խնդիրները լուծել: Կրթության հարցը հիմնականում լուծեց: Կառավարությունը հայտարարեց, որ երեխաները կարող են դիմել մոտակա դպրոցներ, իսկ ուսանողները՝ բուհեր, ուսումը շարունակելու համար: Ուսանողների պարագայում՝ եթե այդ համալսարանում կա իրենց համապատասխան կրթական ծրագիրը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ըստ Պարսյանի, երրորդ փուլով կառավարությունը որոշում կայացրեց միանվագ 100 հազարական դրամ տրամադրել արցախցիներին՝ անկախ նրանից, թե ինչ կորուստներ են ունեցել և այլն: «100 հազարականների վճարումներն արդեն իրականացվում են, մարդկանց զգալի մասն այն ստացել է: Հաջորդ փուլով կառավարությունը նախատեսել է 50 հազար դրամ փոխհատուցում՝ վարձով ապրողների վարձավճարի և կոմունալի փոխհատուցման տեսքով: Այս գումարը ստանալու են նրանք, ովքեր բնակարան չունեն: Կառավարությունը հայտարարեց, որ մոտ 10 հազար արցախցի Հայաստանում ունի բնակարան, բայց այդ 10 հազարի մեջ նաև նրանք են, ովքեր, ասենք, 2, 3 կամ 10 տարի առաջ են Հայաստան եկել: Չպետք է դա շփոթել նրա հետ, որ Հայաստան տեղափոխված 100 հազար արցախցուց 10 հազարն ունի բնակարան: Դա այդպես չէ: Առհասարակ, 10 հազար արցախցի, որոնց գրանցումը Արցախում է, Հայաստանում նույնպես ունեն անշարժ գույք:

Կառավարությունն այս մարդկանց փոխհատուցում չի տրամադրելու, տրամադրելու է նրանց, ովքեր վարձով են բնակվում: Արցախցիները դա պետք է հիմնավորեն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր: Սակայն որոշ արցախցիներ այս մասով խնդիրներ ունեն, որովհետև հաճախ վարձատուները չեն ցանկանում որևէ փաստաթուղթ կազմել, պայմանագիր կնքել: Դա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել արցախցիների համար, այս հարցին պետք է անդրադառնալ և լուծումներ գտնել: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ դարձյալ որոշ խմբերի համար նախատեսում է 50 հազար դրամի վճարում ընթացիկ հարցեր լուծելու համար»,-ասում է տնտեսագետը: Այս բոլոր գործողություններին զուգահեռ կառավարությունը, ըստ մեր զրուցակցի, պետք է մեկ կարևոր քայլ կատարի:

«Նա պետք է հստակ քաղաքական որոշում կայացնի արցախցիների մասով՝ նրանք մնալո՞ւ են Հայաստանում, թե՞ վերադառնալու են: Սա թույլ կտա արցախցիներին հասկանալ՝ այստեղ տան հարց լուծել և նոր կյանք սկսե՞լ, թե՞ պետք է վերադառնան: Սա լուրջ որոշում է, և կարծում եմ՝ կառավարությունն այս վեց ամիսը թայմ-աութ է վերցրել, որպեսզի հասկանա, թե ինչ է անելու: Արցախցիներ կան, որոնք ունեն բնակարան գնելու հնարավորություն, բայց չեն գնում, քանի որ մտածում են, թե վերադառնալու են, կամ կառավարությունը կարող է իրենց բնակարանով ապահովել: Բազմաթիվ անորոշություններ կան, որոնք, ավաղ, արցախցիների մի մասին ստիպում են նաև հեռանալ Հայաստանից: Մոտավորապես 3 000 արցախցի հեռացել է Հայաստանից, հիմնականում նրանք են, որոնց ընտանիքի անդամներն արդեն իսկ բնակություն են հաստատել, օրինակ՝ Ռուսաստանում, և նրանք միացել են իրենց ընտանիքներին: Գաղտնիք չէ, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ արցախցիների մի մասն իրենց մոտ ապրի՝ վերաբնակեցման իրենց խնդիրները լուծելով և այլն, անգամ հայտարարություններ հնչեցին, որ արցախցիները կարող են ծառայել նաև ռուսական բանակում և այլն»,-նշում է Պարսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն ինքն իր համար պետք է կայացնի այդ ռազմավարական որոշումը՝ արցախցիները մնալո՞ւ են, թե՞ գնալու են, և դրան համապատասխան ծրագրեր իրականացնի: «Եթե մնալու են, ապա պետք է վերաբնակեցման կոնկրետ ծրագիր իրականացնի արցախցիների համար: Այս պահին ծրագիրը չկա, նաև որոշակի մոտեցումներ էլ չկան, թե ինչ է լինելու: Արցախցիներից շատերը սպասողական վիճակում են, անորոշությունն ամենամեծ խնդիրն է, որը կխոչընդոտի արցախցիների ինտեգրմանը: Դրանից զատ արցախցիները նաև զբաղվածության հարց ունեն: Արցախում մոտ 67 հազար աշխատատեղ կար, որից 20 հազարը մասնավոր էր, 47 հազարը՝ պետական: Պետական սեկտորի աշխատողներին Հայաստանում ամբողջությամբ ինտեգրելը բնականաբար հնարավոր չէ, բայց նրանց մի մասին պետք է փորձենք:

Պետք է որոշակի պայմաններ ստեղծվեն նրանց վերապատրաստման, քաղծառայության կարգավիճակը ճանաչելու մասով: Քաղծառայողներ կան, որոնց կարգավիճակը Հայաստանում չի ճանաչվում, քանի որ 2018 թ.-ին Հայաստանում օրենսդրությունը փոխվել է, իսկ իրենց մոտ չի փոխվել, և այս առումով խնդիր կա: Պետք է փորձել ներդաշնակեցնել պետական սեկտորի աշխատողների կարգավիճակները, որ նրանք կարողանան Հայաստանի պետական հատվածի մրցույթներին մասնակցել և աշխատատեղերը զբաղեցնել: Իսկ մասնավորի դեպքում ավելի հեշտ կլինի, մարդը կարող է արագ վերապատրաստվել և ինտեգրվել մեր մասնավոր հատվածում: Արցախցիների մի զգալի մասը մարզերում է տեղակայված, իսկ այնտեղ աշխատատեղերը շատ քիչ են, դա ևս լուրջ խնդիր է:

Նրանք զբաղվածության խնդրի առջև կարող են կանգնել: Ունեինք բազմաթիվ դատարկ գյուղեր, որտեղ տեղակայվել են արցախցիները, նրանք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու պարագայում օգուտ կբերեն Հայաստանին պարենամթերքի անվտանգության մասով, իրենք էլ աշխատանք կունենան: Տնտեսական տարբեր ներուժ ունենք, որոնք պետք է փորձել օգտագործել: Արցախցիների ներուժը բավականին մեծ է, այն պետք ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք չհեռանան Հայաստանից»,ընդգծում է մեր զրուցակիցը: Իսկ Հայաստանի պետական բյուջեն ի զորո՞ւ է իրականացնել ֆինանսական այս պարտավորությունները՝ նոր իրականության պայմաններում:

«Կառավարության հայտարարած ծրագրերի համար վեց ամսվա հաշվարկով մոտավորապես 50 մլրդ դրամ կծախսվի: Խոսքը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին է, բացի դա, առաջիկա վեց ամիսն արցախցիները ստանալու են անվճար կրթություն և օգտվելու են առողջապահական համակարգից: Եթե որոշում ենք կայացրել արցախցիների վերաբնակեցման ծրագիր իրականացնել, ապա կառավարությունը պետք է սկսի բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, սա կարող է մի քանի հարյուր միլիոն, նույնիսկ միլիարդ դոլար պահանջել: Բացի դա, Արցախի բանկերը մոտավորապես 200 մլրդ դրամի չափով վարկեր էին տրամադրել բիզնեսներին: Արցախում գործող վեց բանկերն այդ գումարը հետ են պահանջելու, իսկ դրանց երաշխավորը Հայաստանի կառավարությունն է: Այն պետք է նաև այս տարիների ընթացքում բանկերի՝ կուտակված պարտքերը վճարի: Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, խոսքը 50 միլիարդի, նաև բանկերի սպասարկման մասին է, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել: Պետք է բավականին մեծ գումարներ գտնել բնակարանաշինության և այլ խնդիրները լուծելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023