Yerevan, 14.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սերը ֆունկցիա չի ճանաչում». Երևանում կայացել է «Ռոզալի» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արհեստական բանականությունը կարողացել է «ներխուժել» մարդկանց կյանք, իսկ ռոբոտներն այժմ կարողանում են որոշակի ոլորտներում փոխարինել մարդկանց, բայց «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ ռոբոտը՝ սիրահարվելով դառնում է մարդ:

Երեկ՝ Մոսկվա կինոթատրոնում կայացել է «ՌՈԶԱԼԻՆ» ֆիլմի պրեմիերան, փակ ցուցադրությունն ու կապույտ գորգը: Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները: 

Մինչև պրեմիերան կայացել է կապույտ գորգի արարողությունը, որի բացումն արել են գլխավոր հերոսներին մարմնավորող Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Նաստասյա Գոլովկոն: Կապույտ գորգին նաև ներկա էին մի շարք հայ հայտնիներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ և ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ: 

Նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը պատմում է, որ ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ:

«Մենք ընտրել ենք թեմա, որն արդիական է և այս փուլում հետաքրքիր է գրեթե բոլորին, իսկ մենք ներկայացնելու ենք կին ռոբոտի, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես: Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում, բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ: Այդ ամենը ներկայացվում է հումորային ոճով և մատուցմամբ, իսկ դերասանները կարողանում են հնարավորինս ճիշտ մատուցել այդ ամենը»,- նշեց Արման Միտոյանը: 

Խոսելով դերասանական անձնակազմի մասին Միտոյանը նշեց, որ փողոցում քայլելիս երեխաները թույլ չեն տալիս Տարոն Իսպիրյանին «հանգիստ» քայլել, իսկ Նաստասյա Գոլովկոն դեռևս չբացահայտված դերասանուհի է:

«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որը մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր դերասանուհին, որին կկարողանայինք կերպարանափոխել և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- նշեց պրոդյուսերը: 

Նախագծի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆիլմ ստեղծելիս միշտ մտածում են ստեղծել մի բան, որը նախկինում չի արվել, իսկ հետագայում այդ մտքի շուրջ կհավաքվեն համախոհներ: 

«Ֆիլմի հիմնական սպառողները երիտասարդներն են, որոնց թեման հետաքքիր է, բայց կարծում ենք, որ սիրո և ազնիվ արժեքների թեման արդիական է ցանկացած սերնդի համար: Մեր ֆիլմն ունի կարևոր գաղափար՝ «դարձեք մարդ», քանի որ մեր ռոբոտը մարդկայնանում է՝ ձեռք բերելով մարդկային արժեքներ»,- նշեց Դավիթ Բաբախանյանը: 

Նախագծի բեմադրող ռեժիսորը նաև նշեց, որ իր նախկին նախագծերից մեկի ժամանակ Նաստասյա Գոլովկոն խաղացել է մասսայական տեսարանում, իսկ այսօր նա գլխավոր դերասանուհին է, որի շուրջ կառուցվում է պատմությունը: 

Ինչպես նշեցինք գլխավոր հերոսին՝ Առաքելին մարմնավորում է Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը: Ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում ունի մականուն՝ Գոնչ: Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված
այս երիտասարդը:  Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ ֆիլմի իսկական բարի հերոսը:
«Ժամանցային ֆիլմ է, որը տևում է 95 րոպե, որն անցնում է «մեկ շնչով», քանի որ շատ թեթև, տեղ-տեղ հուզիչ, զարմացնող ու բարի ֆիլմ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է սերը փոխել մարդուն: Այս ֆիլմից հետո ես ևս հասկացա, որ միշտ պետք է գտնել հնարավորություններ, օգտագործել դրանք և փոխվել»,- նշեց Պոնչը: 

Լուսանկարների հեղինակ՝ Էլեն Միքայելյան 

Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about Fraudsters