Yerevan, 14.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փրկենք չափանիշները, որ չափանիշները փրկեն մեզ». Դրամատիկական թատրոնում կայացել է «լորենցաչչո» ներկայացման առաջնախաղը. հայտնի հյուրերն ու մանրամասները (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնը նորություն ունի իր հանդիսատեսի համար: Թատրոնի խաղացանկն է համալրել «լորենցաչչո» ներկայացումը, որում ներգրավված են թատրոնի 23 դերասանները: Երեկ թատրոնում կայացել է ներկայացման առաջնախաղը, որին ներկա էին մի շարք հայտնիներ: Tert.am Life-ը ներկայացնում է առաջնախաղի մանրամասները, հարցազրույցը թատրոնի գեղարվեստական ղեկավարի և դերասանների հետ, լուսանկարներն ու հետաքրքիր դրվագները:

Թատրոնի ետնաբեմում փակ դիտումից առաջ իրական իրարանցում էր, որտեղ դերասանները պատրաստվում էին ներկայացման, անում վերջում փորձերը, բայց և այդ ժամանակահատվածում հասցնում խոսել լրագրողների հետ: Թատրոնի միջանցնքերում սև հագուստով դերասաններ են, քանի որ հենց այդ «գույնն» ունի ներկայացումը:

 

Բեմադրության հեղինակը Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանն է։ 
«Ալֆրեդ դե Մյուսեյի այս պիեսը ինձ դեռ ուսանողական տարիներից է հետաքրքրել։ Այն,
ինչ կատարվում է պիեսում ակտուալ էր և այն տարիներին, և, կարծես, առավել ևս
այսօր»,֊ ասում է Արմեն Խանդիկյանը։

Պիեսի գործողությունները տեղի են ունենում 1530-ական թվականներին Ֆլորենցիայում, որտեղ իշխում էին Մեդիչիները։ Մյուսեի այս ստեղծագործությունը համարվում է «չբեմադրվող պիես»: Ավելի քան 40 գործող անձինք, դեպքեր ու դեմքեր, այս գործը գրվել է միայն ընթերցելւո համար։ Ալֆրեդ դը Մյուսեի կենդանության օրոք պիեսը այդպես էլ չբեմադրվեց։

 

Այս ներկայացմանը Լորենցաչչոյի դերում է ՀՀ Վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը, որը լրագրողների հետ զրույցում նշում է, որ 18 տարի է աշխատում է դրամատիկականում, բայց առաջին անգամ է նման մասշտաբներով և գույներով լի կերպարի մարմնավորում: 

«Երկար ժամանակ է պահանջվել ինձնից, որ կերտեմ ու ստանամ այս կերպարը, քանի որ ունեցել ենք, և՛ առանձին փորձեր, քննարկումներ, և՛ թիմային ինտենսիվ աշխատանք: Ես մարմնավորում եմ մարդու, որն արդարության համար պատրաստ է զոհաբերել իր կյանքը, իսկ հետագա իրադարձությունները զարգանում են շատ հետաքրքիր: Ներկայացումը շատ ռիթմիկ է, քանի որ առկա է նաև իրոնիկ ժանրը, որը եղել է Արմեն Խանդիկյանի մոտեցումը»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

 

Արմեն Խանդիկյանի խոսքով պիեսի իրոնիկ տրագեդիա ժանրն իր մոտեցումն է, բայց բեմադրությունը լիովին փոխանցում է Մյուսենի ասելիքը: 

«Փորձերի ընթացքում արտիստների հետ միասին ստեղծել ենք կերպարներ, յուրահատուկ բեմական աշխարհ և մթնոլորտ։ Այս գործում չկան միանշանակ կերպարաներ՝ չար կամ բարի, նրանք բոլորը մարդիկ են, իրենց ճշմարտությամբ ու մտքերով։ Ինձ համար այս ներկայացման ժանրը իրոնիկ տրագեդիան է, իսկ ներկայացման մեջ աշխատող արտիստների մեծ մասը Դրամատիկականի նոր սերունդն է։ Կարծում եմ՝ ներկայացումը դիտելիս հանդիսատեսը կմտահոգվի, կժպտա, կմտածի, կծիծաղի… իրոնիկ տրագեդիա»,-մանրամասնում է Արմեն Խանդիկյանը։

 

Թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանն էլ հաստատում է՝ չնայած իր կերտած դերը փոքր է, բայց ունի շատ ասելիք, շատ գույներ և էմոցիաներ, որոնք փոխանցվում են հանդիսատեսին: Դերասանուհին նաև նշեց, որ ամիսներ շարունակ փորձերի ընթացքում լսել է տողեր, որոնք «դաջվել են» իր մտքում և հոգում: 

«Մարմնավորում եմ Կատարինային, որին կերտելն ինձ համար եղել է շատ հետաքրքիր: Ես չէի կարող պատկերացնել, որ այսքան փոքր դերի մեջ կկարողանամ տեսնել այսքան մեծ աշխարհ, որն այսչափ ինձ կգրավի: Այս ոճում ես Արմեն Խանդիկյանի հետ դեռևս աշխատելու փորձ չէի ունեցել, քանի որ ըստ բնօրինակի իմ դերն այսպիսին չէ և Խանդիկյանն այլ կերպ է տեսել և մատուցել այն: Երբ ծանոթանում էի սցենարին ու կարդացի նամակի տեքստը կարդացի տողեր, որոնք երբեք իմ մտքից չեն ջնջվի. «Թող իմ գրիչը սրտիս արյունով արձանագրի այն, ինչ չեն կարող ասել շուրթերն իմ»...: Կարդացի այս նախադասությունը և ողջ դերը կառուցել եմ այս տողերի վրա՝ որոնք ասելով հերոսուհիս կերպարանափոխվում է»,- ասաց Էմմա Մանուկյանը:

 

Մյուսեի այս ստեղծագործությունը կոչում են «ֆրանսիական Համլետ»։ Բեմադրության իր տարբերակում Արմեն Խանդիկյանն օգտագործել է ասույթներ իր եղբոր Տիգրան Լևոնյանի գրքից։ «Մի խոսքով, եկեք ու նայեք ներկայացումը։ Ձեզ սպասում է ոչ միայն էֆեկտ, այլ նաև
աֆեկտ»,- եզրափակեց Արմեն Խանդիկյանը։

Նշենք, որ «Լորենցաչչո» բեմադրությունը ստեղծվել է Դրամատիկական թատրոնի ամբողջ
անձնակազմ մասնակցությամբ։

 

Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023