Yerevan, 11.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գյուղատնտեսությունը և գյուղը՝ որպես ազգային անվտանգության և անկախության կարևոր բաղադրիչ ու երաշխիք․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության առաջնայնության գաղափարը գիտական հիմնավորումներով ներկայացվել է դեռևս ֆիզիոկրատների կողմից՝ հանձին Ֆրանսուա Քենեի, ըստ որի, հարստություն ստեղծում են միայն գյուղատնտեսության մեջ ստեղծված արժեքները: Ժան Ժակ Ռուսսոն էլ ասում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույնն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»։ Անշուշտ, ցանկացած երկրի պարենային անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, որը սերտորեն շաղկապվում է երկրի սոցիալ-տնտեսական կայունության և քաղաքականության հետ:

Հայաստանում այն ապահովում է ՀՆԱ-ի 11 %-ը, հանրապետության զբաղվածների շուրջ 30 %-ն էլ ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսությունը ազգային անվտանգության տեսակետից ոչ միայն ունի պարենային ապահովման ու սոցիալտնտեսական ռազմավարական նշանակություն, այլ նաև պատմամշակութային, ժողովրդագրական, բնապահպանական, բարոյահոգեբանական և հատկապես պաշտպանական կարևոր դերակատարություն: Այն միաժամանակ պետության անկախության ապահովման կարևոր երաշխիք է և միջոց: Մինչդեռ, անտեսելով այս ամենը, 2019 թ. կառուցվածքային բարեփոխումների անվան տակ, առանց որևէ լուրջ հիմնավորման և հանրային քննարկումներ անցկացնելու, ի հակառակ մասնագիտական, փորձագիտական և գիտական շրջանակների կարծիքի, Հայաստանի իշխանությունների կողմից կամայական ձևով լուծարվեց գյուղնախարարությունը։

Ագրարային պետական քաղաքականություն մշակող ու իրականացնող այդ կարևոր կառույցը լուծարվեց՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ աշխարհում պարենային անվտանգության խնդիրները գնալով դառնում են ավելի հրատապ, որ գյուղատնտեսությունը, լինելով բաց երկնքի տակ վարվող ճյուղ, ավելի շատ է ենթարկվում բնակլիմայական աղետների ազդեցության, աչքի է ընկնում արտադրության սեզոնային բնույթով ու բարձր ռիսկայնությամբ, ինչը ճյուղը դարձնում է ոչ մրցունակ, ցածր եկամտաբեր և քիչ արդյունավետ: Ներդրումներն էլ այստեղ ավելի դանդաղ են հատուցում տալիս, որի հետևանքով ճյուղն առանձնանում է ներդրումների ցածր գրավչությամբ, ինչը ենթադրում է, որ ոլորտի նկատմամբ պետության և հասարակության կողմից յուրահատուկ և համակողմանի վերաբերմունք ու աջակցություն պետք է ցուցաբերել:

Մինչդեռ գյուղնախարարությունը լուծարվեց՝ հաշվի չառնելով, որ գյուղատնտեսության ոլորտում առկա էին հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, ինչպես տնտեսավարման ձևերի կատարելագործումը՝ օպտիմալ չափեր ունեցող ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորումը, դրամավարկային, ապահովագրական, իրավական, խորհրդատվական– տեղեկատվական արդյունավետ համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը, շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացումը, պետական աջակցության հիմնարար սկզբունքների ու կառուցակարգերի մշակումն ու իրականացումը, ագրարային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկական պարկի վերազինումը, աշխատանքի և արտադրության կազմակերպման առաջադիմական մեթոդների արմատավորումը, գյուղտեխնիկայի, սարքավորումների ու գործիքների սեփական արտադրության ծավալումը, ագրարային գիտության ու կրթության զարգացումը և այլն:

Լուծարվեց այն ժամանակ, երբ դատարկվում են գյուղերը, և առաջին հերթին՝ սահմանամերձ գյուղերը, երբ վարելահողերի ավելի քան 52 տոկոսը չի մշակվում և դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից։ Ոլորտում իրականացված կամայական ու անհեռանկար քաղաքականության արդյունքում էլ վերջին 4 տարում գյուղատնտեսության ՀՆԱ-ն նվազել է 9 տոկոսով, իսկ սեփական արտադրության գյուղատնտեսական մթերքներով ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմում է ընդամենը 55-60 տոկոս, չնայած այն բանին, որ Հայաստանն ունի գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմաններ՝ անսպառ արև, որակյալ ջրի հարուստ պաշարներ և բերրի հող: Երկրի ապագայով ու շահերով մտահոգ լինելու դեպքում պետք էր ոչ միայն պահպանել գյուղնախարարությունը, այլև ընդլայնել նրա լիազորությունները և գործառույթների շրջանակն ու իրականացնել կառուցվածքային և կադրային փոփոխություններ և օգտագործել առկա ողջ ներուժը՝ ոլորտում արմատական ու համապարփակ բարեփոխումներ իրականացնելու համար:

Ագրարային ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով պետության առաջնահերթ խնդիրներից անցած տարիներին պետք է լիներ ոլորտը կարգավորող իրավական ամբողջական դաշտի ձևավորումը: Անհրաժեշտ էր կատարելագործել հողի սեփականության և վարձակալության հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը: Հաշվի առնելով տեղեկատվական– խորհրդատվական ծառայության կարևորությունը՝ առաջնահերթ կարգով պետք էր ընդունել նաև ՀՀ օրենք «Տեղեկատվականխորհրդատվական ծառայությունների մասին»: «Ագրարային ոլորտի պետական կարգավորման՝ աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումը կկանոնակարգի ոլորտին պետական աջակցության ուղղությունները, սկզբունքները և առաջնահերթությունները:

«Գյուղացիական՝ ֆերմերային տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի ընդունումը կսահմանի գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը և ձևավորման ու գործունեության սկզբունքները: Լուրջ անելիքներ կան ոռոգման ջրերի ամբարման և օգտագործման արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև պետական պահուստային ֆոնդի հողերի մակերեսային բարելավման և բարձր նպատակայնությամբ օգտագորման գործում։ Գյուղատնտեսական կոոպերատիվների՝ որպես տնտեսավարման արդյունավետ ձևի, շարժումը խրախուսելու համար այս տարիներին անհրաժեշտ էր մշակել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման աջակցության պետական համալիր ծրագիր, որը հնարավորություն կտար մասնավորապես պետական բյուջեից հատուցել կոոպերատիվների ստեղծման ծախսերի մի մասը, պետական գնման պայմանագրերը առաջնահերթության կարգով կնքել կոոպերատիվների հետ, տեղական հումքի և ռեսուրսների օգտագործման հարցում տրամադրել արտոնյալ պայմաններ, բյուջեից սուբսիդավորել կոոպերատիվների ապահովագրական վճարների մի մասը, կոոպերատիվների անդամների համար պետական միջոցներով կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, անվճար տեղեկատվություն տրամադրել ներքին և արտաքին շուկաների վերաբերյալ և այլն։

Այսօր հայ գյուղացու համար լուրջ խնդիր է արտադրանքի իրացումը: Այդ հարցը կարող է լուծվել պետական գնումների արդյունավետ կազմակերպման, մեծածախ շուկաների և իրացնող կոոպերատիվների և կոոպերատիվների ասոցացիաների ստեղծման, արտահանման խթանման, պետական միջոցներով արտաքին և ներքին շուկաների հետազոտությունների իրականացման ու գյուղատնտեսական կազմակերպություններին անվճար տեղեկատվության տրամադրման միջոցով և այլն: Միաժամանակ անհրաժեշտ է արտադրող-իրացնող գործընկերային հարաբերություններում արմատավորել գործընկերային նոր մշակույթ: Հայաստանն ունի բավարար մտավոր ներուժ՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ներմուծող երկրից դառնալ տեխնոլոգիաներ արտահանող երկիր, կազմակերպել գյուղտեխնիկայի սարքավորումների ու գործիքների սեփական արտադրություն։

Անհրաժեշտ է սերտացնել կապը գիտության, կրթության և արտադրության միջև, ՀՀ գյուղնախարարության կառուցվածքում ստեղծել նոր ստորաբաժանում, որը կկանոնակարգի գիտության, կրթության և արտադրության փոխգործակցությունը։ Անհրաժեշտ է բարձրացնել պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը ագրարային քաղաքականության մշակման և իրականացման գործում: Այդ գործում հանրային վերահսկողություն, հրապարակայնություն և թափանցիկություն ապահովելու նպատակով լավ կլինի տարբեր ագրարագյուղացիական միություններին, ասոցացիաներին և հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնել ագրարային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին, սերտացնել կապը մամուլի հետ:

                      ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded