Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչն է միավորում կոմս Բրենդելին, բրիտանացի զինվորներին, Ջիմի Քարթերին ու Կոկո Շանելին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր տղամարդկանց և կանանց մեծամասնությունը զգեստապահարանում ունի կարդիգան: Այդ հագուստն ունի V-աձև խոր դեկոլտե, ամրացվում է կոճակներով գրեթե ամբողջ երկարությամբ, կարող է ունենալ գրպաններ և, ի տարբերություն բաճկոնի, չունի օձիք։ Հագուստի այդ տեսակն իր անունը ստացել է կոմս Կարդիգանի անունից։ Հյուսիսային ծովերի ձկնորսները դեռ 9-րդ դարում իրենց զգեստապահարանում ունեին V- աձև կտրվածքով նման սվիտեր։ Գրեթե 8 դար նման հագուստները կրել են սովորական մարդիկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Բայց հագուստի այդ տեսակը մեզ ծանոթ իր անունը ստացել է միայն 19-րդ դարում։

Ինչպես նշեցինք, այն կապված է Ջեյմս Թոմաս Բրեդնելի՝ լորդ Կարդիգանի անվան հետ։ Գեներալ Ջեյմս Կարդիգանը իսկական մոդայամոլ էր և ճաշակի գիտակ։ Նա ցանկանում էր, որ իր բանակը նույնքան էլեգանտ տեսք ունենա, որքան ինքը: Դա հատկապես նկատելի էր 1854 թվականի Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Բալակլավայի ճակատամարտի ժամանակ նրա ամբողջ գունդը անթերի էր հագնված: Զինվորները զինվորական համազգեստի տակից կրում էին տրիկոտաժե բաճկոն։ Այն լավ էր տաքացնում, իսկ առանց օձիքի լինելու շնորհիվ համազգեստի տակից չէր երևում, այսինքն՝ համազգեստի ձևը չէր խախտվում։ Երբ պատերազմն ավարտվեց, զինվորները սկսեցին նման հագուստն անվանել կոմսի անունով։ Բուն «կարդիգան» անունն առաջին անգամ սկսել է հիշատակվել 1868 թվականից:

Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակին ևս թույլատրվել էր կրել հատուկ կարդիգան՝ ուսադիրներով և կոճակներով ամրացված։ Այն հիմնականում կրել են գեներալները կամ սպաները, սակայն, քանի որ այդ զգեստը ներառված չի եղել զինվորական համազգեստի ցանկում, ուստի, այն գնել են սեփական միջոցներով։ Կարդիգանները հայտնի էին նաև Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան շրջանում։ Դրանք սիրվել են ուսանողների և ուսուցիչների կողմից։ Որոշ ժամանակ անց կարդիգանները դարձել են տղամարդու զգեստապահարանի հագուստի գրեթե հիմնական տարրը։ Իսկ կանանց համար Կոկո Շանելն է առաջին կարդիգանը ստեղծել 1918 թվականին։ Դիզայները կարծում էր, որ այն ավելի լավ է կրել ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստով: Քսաներորդ դարի 60-ական թվականներին գործած հագուստի աճող ժողովրդականության պատճառով կարդիգանները պահանջարկ ունեին գրեթե ամբողջ աշխարհում: Ամենաթանկը ձեռքով գործած կարդիգաններն էին։ Նույնիսկ ԱՄՆ նախագահ Քարթերն էր սիրում այն կրել: Հետո 90-ականներին նորաձևության մեջ մտան բոլորովին նոր կարդիգաններ։ Դրանք այլևս գործված չէին, այլ ավելի շուտ մետաքսից կամ բամբակից էին:

Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնը գործնականում երբեք չէր հանում իր կարդիգանը, ինչը չէր կարող չազդել երիտասարդների ճաշակի վրա: Երկար կարդիգաններ սկսեցին հայտնվել, որոնք հասնում էին ծնկներին կամ սրունքներին։ 21-րդ դարում ևս չի արձանագրվել այդ հագուստի անկում: Մեր օրերում նորաձև են լայն ու ազատ ձևերի կարդիգանները՝ ասիմետրիկությամբ կամ բազմագույն, վառ գույների երկրաչափական պրինտներով։ Նորաձևության դիզայներ Դոննա Քորանն էլ որոշել է, որ կարդիգանի կրծքավանդակի հատվածում օձիքն ավելորդ չի լինի, և հայտնվել են վերարկուների տեսք ունեցող կարդիգաններ։ Ողջ աշխարհում կարդիգանի հանրաճանաչությունը պայմանավորված է եղել ոչ միայն հանրային գործիչներով, որոնց կարելի էր տեսնել այդ զգեստով, այլ նաև այդ հագուստի մի շարք առավելություններով։ Կարդիգանը բավականին թեթև է և թույլ է տալիս ազատ տեղաշարժվել:

Նյութերը, որոնցից պատրաստվում են կարդիգանները, շատ գործնական են։ Կարելի է դնել պայուսակի մեջ կամ գցել թևին, և այն չի ճմրթվի։ Հարկ է նշել, որ կա այդ հագուստի շատ մեծ տեսականի։ Գույների, ձևերի և արտադրության նյութերի հարուստ գունապնակի շնորհիվ մարդը կարող է հեշտությամբ ընտրել ցանկացածը: Զգեստապահարանի այդ իրը պարգևում է հարմարավետություն, ջերմություն և գեղագիտական հաճույք:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank