Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երշիկեղենի նախահայրը. «սև ապո՞ւր», թե՞ երշիկ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արյունով երշիկը» համարվում է բոլոր երշիկներից ամենահինը, ավելին՝ երշիկեղենի ամբողջ ընտանիքի նախահայրը։ Դրա մասին հիշատակումներ կան հին դասականների՝ Հոմերոսի, Էպիխարմոսի, Մենանդրոսի գրքերում։ Հին հույն կատակերգու Մենենդրոսը գրել է մի խոհարարի մասին, որն իբր հորինել է արյունով երշիկը, բայց Մենանդրոսից շատ առաջ նրա հայրենակից Հոմերոսն էր հիշատակել այդ ուտեստը իր «Ոդիսականում»: Առաջինը, որոնց մեջ առաջացել է արյունով երշիկ պատրաստելու գաղափարը, եղել են սպարտացիները։ Այն ժամանակ հայտնի խոհարարներից մեկն է պատրաստել այդ, այսպես կոչված, «սև ապուրը», սակայն դրա բաղադրատոմսը պատմության մեջ չի պահպանվել և, հավանաբար, դա լավ է: Բանն այն է, որ դրա մասին հիշատակումներում հաճախ են նշում այդ ուտեստի զզվելի համի մասին։

Լեգենդ կա այն մասին, թե ինչպես է պարսից արքան, բռնելով սպարտացուն, ստիպել նրան պատրաստել «սև ապուր»։ Համտեսելով այն՝ նա ասել է, որ այժմ հասկանում է, թե ինչու են սպարտացիներն այդքան անվախ, որովհետև այդպիսի ուտելիքից հետո կռիվը այն ամենափոքր դժվարություններից է, որ սպասում է մարտիկին։ Մետամորֆոզը շարունակվել է, և «սև ապուրը» վերածվել է արյունային երշիկի. ըստ էության, դա նույնն է եղել, բայց «համալրվել» է խոզի ճարպով և համեմունքներով: Դրա հիմնական առավելությունը դարձել է կեղևը, որի մեջ լցնում էին կիսահեղուկ աղացած միսը և մատուցում եփած վիճակում։ Դրանից հետո այդ երշիկը ձեռք է բերել իսկապես մեծ համբավ ու պահանջարկ։ Այն սկսել են մատուցել ամենաազնվական տներում լավագույն խնջույքների ժամանակ։

Կարծիք կա, որ Աթենքում ևս միաժամանակ սկսել են արտադրել այդ սև ուտեստը, բայց առաջնայնության վերաբերյալ հարցը դեռևս քննարկվում է։ Ի վերջո, այդ ուտեստն այնքան հաջողված էր, որ այն ընդունել են այլ ժողովուրդներ, համապատասխանաբար, բոլորի բաղադրատոմսերը եղել են շատ բազմազան, բայց պատրաստման տեխնոլոգիան նույնն է եղել։ Հետագայում հելլենները էստաֆետը փոխանցել են Հռոմեական Կայսրությանը, որտեղ այդ ապրանքը վաճառվում էր հենց «Հավերժական քաղաքի» փողոցներում, ինչպես ժամանակակից արագ սննդի կետերում։ Հաջորդը եղել են վիկինգները, նիբելունգները և այլն։ Հիմնական հումքի բաղադրությունը դարեր շարունակ անփոփոխ է մնացել, այսինքն՝ բոլոր տեսակի անասունների ենթամթերքները, արյունը, աճառը, ճարպը, ինչպես նաև ալ յուրը, ձավարեղենը... Եվ դարից դար փոխվել են միայն համեմունքներն ու խոտաբույսերը։ Դարաշրջան, երկիր, կլիմա, տնտեսություն՝ այդ ամենն իր հետքն է թողել արյունային երշիկի համի վրա։ Պղպեղ, սոխ, մեխակ, մարջորամ, մշկընկույզ, դարչին, մեղր և այլն։

Ժամանակին պատժի և երկրից վտարման սպառնալիքի տակ փորձել են արգելել արյունային երշիկը՝ տեսնելով նրա կապը հեթանոսության հետ։ Սակայն այն ոչ միայն շարունակել է գոյություն ունենալ, այլ նաև կարողացել է դառնալ իսկական դելիկատես։ Օրինակ՝ Ավստրիայում ընդունված է ուժեղացնել դասական արյունային երշիկի բաղադրատոմսը բոլորովին անսպասելի համային նոտաներով, ի մասնավորի՝ ավելացնելով սալոր, սոճու ընկույզ, կարմիր գինի և նույնիսկ շոկոլադ: Իսկ, օրինակ՝ Ֆրանսիայում ստեղծվել է «Արյան ասպետների եղբայրություն» կազմակերպությունը, որի խնդիրն է վերականգնել և պահպանել հնագույն բաղադրատոմսերը, դասակարգել և անցկացնել համտեսներ։

Արյունային երշիկն այսօր էլ պատրաստվում է աշխարհի շատ երկրներում. այն արտադրվում է ինչպես տանը, այնպես էլ մսամթերքի վերամշակման գործարաններում, և յուրաքանչյուր տեխնոլոգ ու խոհարար ունի իր բաղադրատոմսը։ Ներկայում արյունային երշիկը կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank