Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես կյանքի կոչվեց «երկինքը նվաճելու» երազանքը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր պատմության մեծ մասի ընթացքում մարդկությունը փորձել է նվաճել երկինքը: Հին քրոնիկոնները պարունակում են թռիչքների նկարագրություններ, որոնցում օգտագործվել են սարքեր, որոնք ամենից հաճախ իրենց տեսքով հովանոց են հիշեցնում: Գյուտարարները ցատկել են ծառերից, տներից, ժայռերից, և դա հաճախ ողբերգական ավարտ է ունեցել լուրջ վնասվածքներով կամ մահով: Նշանակալի բարձրություններից ցատկելու համար անվտանգ սարք ստեղծելու գաղափարը պատկանում է հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչիին։ Նա հաշվարկներ է արել և դրա հիման վրա պնդել, որ ցանկացած բարձրությունից անվտանգ ցատկի համար բավական է ունենալ տասներկու կանգուն չափսով օսլայած գործվածքից կտավ։

17-րդ դարում գիտնական Ֆաուստ Վրանչիչը նկարագրել է թռչող սարքի կառուցվածք, որը նման է եղել Լեոնարդո դա Վինչիի գյուտին։ Ճիշտ է, դրա մեջ առագաստի չափը խստորեն կարգավորվում էր անձի քաշով։ Ֆրանսիացի Լավինը այդ կառուցվածքը փորձարկել է իր վրա, երբ 17-րդ դարի 20-ականներին որոշել է փախչել բանտից։ Փախուստի դիմած անձը սավաններից վրան է կարել, կապել պարաններով, դուրս թռել պատուհանից և բարեհաջող վայրէջք կատարել։ Նմանատիպ փորձ է կատարել նաև մահապատժի դատապարտված ֆրանսիացի Ժան Դումիեն՝ հաջողությամբ ցած նետվելով բանտային աշտարակի տանիքից։ Այդ բանտարկյալին առաջարկել են փորձարկել «Պրոֆեսոր Ֆոնտաժի թռչող թիկնոցը»՝ խոստանալով հաջողության դեպքում մահապատժի չենթարկել։

1783 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստիան Լենորմանը հաջող ցատկ է կատարել Մոնպելիեի աստղադիտարանի տանիքից։ Նրա սարքի ձևը հովանոց էր հիշեցնում, որի վրա փռված գործվածք էր. նա այն անվանել է «պարաշուտ»։ Դրանից հետո 1797 թվականի աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում Անդրե-Ժակ Գարներինը ցատկել է օդապարիկից, որը համարվում է առաջին պարաշուտով ցատկը։ Հետագայում գյուտարարները կատարելագործել են պարաշուտի կառուցվածքը, նորամուծություններ ներդրել և կատարել թռիչքներ, որոնց մի մասը ողբերգական ավարտ է ունեցել: 20-րդ դարում ավիացիայի մուտքով պարաշուտը պահանջված է դարձել: Ռուս Գլեբ Կոտելնիկովն է մեծ ներդրում ունեցել պարաշուտի կատարելագործման գործում:

1911 թվականին գյուտարարը արտոնագրել է ուսապարկ պարաշուտը։ Կլոր պարաշուտը տեղադրվել է մետաղյա ուսապարկի մեջ, որը կախովի համակարգի միջոցով ամրացված է եղել օդաչուի վրա։ Օդաչուն դուրս է քաշել արտանետման օղակը և ակտիվացրել զսպանակները։ 1912 թվականին տեղի է ունեցել ինքնաթիռից առաջին ցատկը, որն արել է ամերիկացի զինվորական Ալբերտ Բերին։ Պարաշուտի կատարելագործման և զարգացման հետ համատեղ սկսել է զարգանալ նաև պարաշուտային սպորտը: Պարաշուտային սպորտի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1951 թվականին Հարավսլավիայում, որին մասնակցել են պարաշուտիստներ Ֆրանսիայից, Հարավսլավիայից, Հոլանդիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Առաջին տեղը գրավել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։

ԽՍՀՄ-ը մարզիկների ուժեղ թիմ է ունեցել, բայց քաղաքական նկատառումներով չի մեկնել Հարավսլավիա։ Ներկայում պարաշուտային սպորտի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Ընդունող է դառնում այն երկիրը, որի ներկայացուցիչները նախորդ առաջնությանը դառնում են չեմպիոն։ Պարաշուտային սպորտի տեսակներն են՝ ճշգրիտ վայրէջքը, անհատական ակրոբատիկ հնարքները, գմբեթային ակրոբատիկան, մի խումբ մարզիկների կատարմամբ ակրոբատիկ ցատկերը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank