Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապակյա կոլբաներից, ջրով լի տակառներից մինչև ժամանակակից կրակմարիչներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույնիսկ նախքան կրակմարիչի հայտնվելը, գյուտարարները կրակը մարելու համար տարբեր սարքեր են ստեղծել: 17-րդ դարում առաջին անգամ կրակ մարելու համար սկսել են օգտագործել ջրով ապակյա կոլբաներ, որոնք հրդեհի դեպքում պետք էր բացել և պարունակությունը լցնել կրակի վրա կամ նետել կրակի մեջ։ Ավելի ուշ սկսեցին օգտագործել ջրով և սև վառոդով լցված պատրույգով հագեցած փայտե տակառներ։ Վառված լարով նման տակառը գլորվում էր կրակի մեջ, որտեղ պայթում էր, իսկ ներսում եղած ջուրը մարում էր բոցը։ Նմանատիպ սարք ստեղծվել և արտոնագրվել է անգլիացի քիմիկոս Ամբրոզ Գոդֆրիի կողմից 1723 թվականին։ Նման կրակմարիչներ օգտագործվել են 1729 թվականին Լոնդոնում բռնկված հրդեհը մարելու համար։

Առաջին ձեռքի կրակմարիչը մեզ ծանոթ ժամանակակից տեսքով հորինել է անգլիացի կապիտան Ջորջ Ուիլ յամ Մանբին 1813 թվականին: Սարքը տեղափոխվում էր սայլակով և բաղկացած էր 13,6 լիտր ծավալով պղնձե անոթից՝ լցված կալիումի կարբոնատով՝ պոտաշով։ Հեղուկը գտնվում էր անոթի մեջ սեղմված օդի ճնշման տակ և բաց էր թողնվում ծորակը բացելիս: Որոշ ժամանակ անց հայտնագործվեց հրդեհաշիջման խառնուրդ, որը պատրաստվում էր օճառի գործարանների թափոններից կամ ջրով նոսրացված կավից։ Սաքսոնիայից ինժեներ Կյունը 1846 թվականին հորինել է, այսպես կոչված, հրդեհաշիջման տուփը, որը լցված էր սելիտրայի և ծծմբի խառնուրդով։ Այդ խառնուրդը բռնկվելիս գազ է արձակել, որը և կանխում է կրակի տարածումը։ Թթվային հիմքով առաջին կրակմարիչը հայտնագործել է ֆրանսիացի Ֆրանսուա Կարլիեն 1866 թվականին։

Պատմության մեջ առաջին անգամ այդ կրակմարիչն է ունեցել անհրաժեշտ ճնշում. գինեթթվի և սոդայի ռեակցիան առաջացրել է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը դուրս է մղվել կրակմարիչից։ Այդ սարքը կատարելագործվել և կրկին արտոնագրվել է 1872 թվականին Գլազգոյի Ուիլ յամ Դիկի կողմից, որը գինեթթուն փոխարինել է ավելի էժան ծծմբաթթվով։ 1884 թվականին «Հարդեն նռնակ թիվ 1»-ն է արտոնագրվել ԱՄՆ-ում Ջոն Հարդենի (Չիկագո) կողմից։ Դա աղերի ջրային լուծույթով լցված ապակե շիշ էր, որը նախատեսված էր կրակի օջախ նետելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ապակե կրակմարիչ նռնակները շատ սահմանափակ կիրառություն ունեին, դրանց արտադրությունը շարունակվել է մինչև 20-րդ դարի 50-ական թվականները։

Նման կրակմարիչները ունեին շատ օրիգինալ անվանումներ՝ Բուխերի փամփուշտներ, Վիների գլան, «Ռուսաստան» և «Մահ կրակին»։ Դրանց զուգահեռ հայտնվեցին ստվարաթղթե կրակմարիչներ՝ պատրաստված 60-70 սմ երկարությամբ և 5-7 սմ տրամագծով մետաղական կափարիչով ջահի տեսքով։ Դրանք լիցքավորել են նատրիումի աղերի (բիկարբոնատ, քլորիդ, ֆոսֆատ և այլն), երկաթի օքսիդների, ներկանյութերի մանրացված չոր խառնուրդներով։ Միայն 20-րդ դարի սկզբին են հայտնվել փրփուրի և ածխածնի երկօքսիդի կրակմարիչների առաջին նմուշները։ Ալկալային և թթվային լուծույթների միջև քիմիական ռեակցիայի արդյունքում ստացված փրփուրի միջոցով դյուրավառ հեղուկների մարման մեթոդն առաջարկվել է 1904 թվականին ռուս ինժեներ Ալեքսանդր Լորենի կողմից։

Որպես փրփրացնող նյութեր՝ օգտագործվել են ալբումին, սոսինձ, լորձանյութ և օճառի մնացորդներ։ Բոցը հանգցնելու համար պետք էր կրակմարիչից դուրս մղել փրփուրը։ Հետո երկար ժամանակ ամենատարածվածը համարվում էին փոշու և ածխածնի երկօքսիդի կրակմարիչները։ Եվ եթե փոշիով կրակմարիչները կոմպակտ են ու թեթև, բայց, միևնույն ժամանակ, անարդյունավետ, ապա ածխածնի երկօքսիդի կրակմարիչները բարձր արդյունավետություն ունեն, բայց և՝ մեծ քաշ և չափսեր։ Մեր օրերում էլ արագ զարգացող և ամենահեռանկարային ոլորտներից է հեղուկ ինքնաշեն կրակմարիչների և հրդեհաշիջման սարքերի մշակումը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank