Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չեխիա և Սլովակիա՝ Ուսուցչի օր, Սերբիա՝ Սահմանադրության օր, Տիբեթ՝ Տիբեթցիների՝ ստրկությունից ազատագրման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1913 - ծնվել է հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանը։

1914 - ծնվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արթուր Փինաջյանը։

1928 - ծնվել է քանդակագործ Արա Հարությունյանը։

1940 - ծնվել է թարգմանչուհի Վերա Ասլանյանը։

1984- ԱՍԱԼԱ-ն Իրանի մայրաքաղաք Թեհրանում ոչ այնքան հաջող կերպով իրականացրել է պլանավորված մահափորձեր Թուրքիայի դիվանագետների նկատմամբ, որոնց արդյունքում մի քանի դիվանագետներ են վիրավորվել, իսկ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են հայ վրիժառուներին։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կողմերի միջև կնքված ժամանակավոր մեկշաբաթյա հրադադարի ավարտին ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա։

2005-թեթև քաշում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն է դարձել Ավստրալիայում ապրող հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը:

2007-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունը. նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:

2000 - վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը։

2012- վախճանվել է դաշնակահար և կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը։

2013 - վախճանվել է ամերիկացի հայազգի գործարար, Sabian ընկերության հիմնադիր Ռոբերտ Զիլջյանը։

2014-ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձև, Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին։

2021- Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

ԱՇԽԱՐՀ

37- Կալիգուլան հռչակվել է Հռոմի կայսր։

193 -գվարդիականները աճուրդով վաճառել են հռոմեական կայսր Դիդիա Յուլիանի գահը, իսկ 66 օր անց մահապատժի են ենթարկել նրան։

364 - առաջին անգամ Հռոմեական Կայսրությունը բաժանվել է արևմտյան և արևել յան մասերի։

1462 - Իվան 3-րդը դարձել է Մոսկով յան մեծ իշխան։

1483- ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանրահայտ նկարիչ Ռաֆայել Սանտին։

1521 -Ֆերնան Մագելանը դարձել է առաջին եվրոպացին, որը շփվել է ֆիլիպինցի աբորիգենների հետ։

1584 –վախճանվել է Ռուսաստանի ցար Իվան 4-րդ Ահեղը։

1776- բացվել է Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը։

1794 - վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Մարի Ժան Անտուան Նիկոլա դը Կոնդորսեն։

1797- ԱՄՆ-ում արտոնագրվել է լվացքի մեքենան։

1868 - ծնվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին։

1881 - վախճանվել է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։ 1891- սկսվել է ծանրամարտի աշխարհի առաջին առաջնությունը։

1910- Ֆրանսիայի Մարսել քաղաքում առաջին անգամ փորձարկվել է հիդրոպլանը (ջրային ինքնաթիռ)։

1930 - Կոստանդնուպոլիսը և Անգորան ստացել են թուրքացված Ստամբուլ և Անկարա անունները։

1936 - ծնվել է պերուա-իսպանացի լրագրող և գրող Մարիո Վարգաս Լյոսան։

1939- գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավել են Մադրիդը։

1943 - վախճանվել է ռուս դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1953 -ԽՍՀՄ-ում հայտարարվել է ընդհանուր համաներում։

1959 - Չինաստանը լուծարել է Տիբեթի կառավարությունը:

1969 - վախճանվել է ամերիկացի գիտնական, Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։

1979 -ԱՄՆ-ի Տրի-Մայլ-Այլենդ ատոմակայանում տեղի է ունեցել ատոմային էներգետիկայի պատմության մեջ գրանցված ամենախոշոր վթարներից մեկը։

1985 - վախճանվել է ռուս նկարիչ Մարկ Շագալը։

1986 - ծնվել է ամերիկացի երգչուհի և երգահան Լեդի Գագան։

1994 - վախճանվել է ֆրանսիական դրամատուրգ, ազգությամբ ռումին Էժեն Իոնեսկոն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded