Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

POLITICS

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բաց նամակ–հարցում է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Տիկին դեսպան, Ձեզ գրում եմ ժողովրդավարության բաստիոնի «Արմավիր» ՔԿՀ-ից: Վստահ եմ` տեղյակ եք, որ ինձ և ընկերոջս` «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին, Հայաստանի իշխանությունները երկու ամսով կալանավորել են բացառապես մեդիագործունեության համար: Գործի մանրամասները չներկայացնեմ, Դուք վստահաբար տիրապետում եք:

Ձեզ բաց նամակ գրելուս հիմնական պատճառը մի քանի` ինձ և հանրության զգալի հատվածի համար կարևոր հարցերի պատասխանները ստանալն է` կուզեք հրապարակային, կուզեք` ոչ: Տիկին դեսպան, փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած դրամահավաքի ժամանակ, արտահայտվելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, բառացի ասաց «that crazy son of a bitch» (թերևս սա հայերեն թարգմանելու կարիք չունի): Նախագահ Բայդենի այս բնորոշումը լսեց և կարդաց ողջ աշխարհը, կամ չչափազանցնելու համար ասենք` միլիարդավոր մարդիկ: Նախագահ Բայդենից առաջ պակաս «պերճախոս» չէր նախագահ Թրամփը, որն էլ հայտնի էր իր հակառակորդների մասին հանրային հայհոյաբանությամբ: Մի քանի օրինակներ էլ` Ձեր նախորդ նախագահի բառապաշարից. «stupid son of a bitch», «dumb son of a bitch», «sleeping son of a bitch», «fuck you son of a bitch», «that bitch» և այլն:

Հիմա, տիկին դեսպան, մենք երկրի նախագահ չենք և ոչ էլ ունենք հետաքրքության այն աստիճանի 5 տոկոսը, որն ունեին Ձեր նախագահները և մենք մեր մեդիագործունեությամբ ազատ ենք եղել մեր նեղ լսարանում մեր երկրի փաստացի կառավարչի մասին ասել ճիշտ նույն բանը, ինչ Ձեր գործող նախագահն ասաց միլիարդավոր լսարանի առաջ ՌԴ նախագահին, և դրա պատճառով կալանավորված ենք «ժողովրդավարության բաստիոնում»: Ի դեպ, մեղադրանքի տեքստում հենց այդպես էլ գրված է` «…հայհոյել են երկրի վարչապետին և իշխանության ներկայացուցիչներին…»: Հիմա, ստացվում է, որ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք, և հաշվի առնելով լսարանների ծավալների բացահայտ տարբերություններն, ըստ փաշինյանական ռեժիմի, Ձեր նախագահները շատ ավելի վտանգավոր խուլիգաններ են: Ելնելով վերոգրյալից` առաջին հարցս. տիկին դեսպան, Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է, եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել այդ կապակցությամբ:

Շարադրեմ հաջորդ հարցս. վերջին տասնամյակում սոցիալական մեդիայի տարածման արդյունքում ավանդական մեդիա հարթակներին փոխարինելու են եկել նոր ձևաչափով մեդիա պրոդուկտներ: Դրանցից ամենատարածված ձևաչափերից մեկը փոդքասթն է, որը ենթադրում է ավելի անմիջական և երկար շփում լսարանի հետ: Վերոգրյալին զուգահեռ (ըստ մասնագետների պնդման)` նույն սոցիալական մեդիայի զարգացումը բերել է քաղաքականության հանրայինացման (popularisation), և դրա հետևանքով էլ քաղաքական դիալեկտիկան ողջ աշխարհում որակական ռեգրես է ապրել: Քաղաքականության հանրայինացման հետևանքով էլ իրենց հերթին քաղաքականությամբ զբաղվող անհատներին (հատկապես իշխանություն կրողներին) հանդուրժողականության ավելի բարձր աստիճանով են կաշկանդել, իսկ ժողովրդավարություններում, հատկապես «ժողովրդավարության բաստիոնում», հանդուրժողականության աստիճանը պետք է անգամներով բարձր լինի: Հիմա, մեզ` մեդիա գործունեությամբ զբաղվող անհանտներիս, որոնց փոդքասթն արդեն մեկ տարի է եթերում է, որն ունեցել է շուրջ 90 թողարկումներ և ավելի քանի 100 հյուր, երկու ամսով կալանավորել են իշխանության ներկայացուցիչներին և անձամբ վարչապետին «son of a bitch» ասելու համար: Ձևակերպեմ հարցս. տիկին դեսպան, վարչակազմի ո՞ր տարատեսակին է հատուկ նման ամենաթողությունը, ի՞նչ եք կարծում,  սա ժողովրդավարակա՞ն, թե՞ կայուն զարգացող ավտորիտարիզմին բնորոշ պահվածք է: Ո՞րն է Ձեր գնահատականը:

Եվ ձևակերպեմ թերևս վերջին հարցը. տիկին դեսպան, Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը  (եթե ոչ, նամակս Ձեզ փոխանցելիս անպայման կրիչով կտրամադրեն այդ կադրերը), եթե այո, ապա կխնդրեի պատասխանել, եթե, օրինակ, Ձեր աշխարհաքաղաքական հակառակորդ երկրներից ցանկացածում նման կերպ բերման ենթարկեին որևէ մեդիա գործիչի, Դուք ինչպե՞ս կարձագանքեիք: Կարծում եմ, որ անգամ Սպիտակ տանը նրա կնոջն ընդունելության կարժանացնեին: Իսկ ինչու՞մ է կայանում մեր պարագայում Ձեր քար լռությունը: Չե՞ք կարծում, որ հենց այս պատճառով է նաև, որ լիբերալ դեմոկրատիայի արժեքային և գաղափարական մասը վերջին երկու տասնամյակում տոտալ ֆիասկոյի է հանդիպում:

Հ.Գ. Վստահ չեմ, որ տրվածս հարցերը նույն կերպ պատասխանի կարժանան, բայց սա գրում եմ պատմության համար:

«Ժողովրդավարության բաստիոնի» «Արմավիր» ՔԿՀ-ից, քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ

Նարեկ Սամսոնյան

27.03.2024»։

Աղբյուր՝ AntiFake.am

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded