Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանական հեռուստաընկերությունը հայտնել է, որ կհեռարձակի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը, սակայն հեռարձակման ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Թեև ի սկզբանե հայտարարվել էր, որ այն հեռարձակվելու է մարտի 28-ին, հետագայում հայտարարությունը ջնջվել է AzTV-ի սոցիալական ցանցերի էջերից. «Մեզ մոտ հարց էր ծագել՝ որքանո՞վ է ճիշտ հիմա հարցազրույցը հրապարակելը։ Հետևաբար, մենք հեռացրել ենք անոնսը մեր սոցիալական մեդիայի բոլոր հաշիվներից։

Երեկ կայքերում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը հղում էր մարտի սկզբին արված հայտարարությանը, որն ավելի ուշ հեռացվել է։ Քաղաքացիների մեջ կարծես ասոցիացիա կար, որ մարտի 28-ին անպայման եթերում է լինելու հարցազրույցը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հայտարարություն է տարածել նշված հարցի վերաբերյալ․

«Ադրբեջանի Հանրապետության կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով կոպտորեն խախտվել և առայսօր շարունակվում են խախտվել մարդու իրավունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրենսդրության շրջանակներում, այլև մի շարք միջազգային իրավական ակտերում։

Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը թիրախավորել էր Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով միջազգային փաստաթղթերով արգելված զինատեսակներ, կասետային հրթիռներ։ Այս և այլ վայրագությունների արդյունքում մահացել և տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել մի շարք խաղաղ բնակիչներ, որոնց թվում էին մանկահասակ երեխաներ, տարեցներ, հղի կանայք։

Տասնյակից ավել մեր հայրենակիցներ, այդ թվում նաև Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ, գերեվարվել են Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը օգտագործելով գերիների խոցելի վիճակը՝ օգտագործում է վերջիններս՝ իր քարոզչական նպատակների իրականացման համար։ Մասնավորապես, Ադրբեջանը եթեր էր հեռարձակել Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարներին պարտադրված հարցազրույցների հիմքով պատրաստված կեղծ և շինծու ֆիլմի անոնսը, որը Ադրբեջանի իշխանությունները վերնագրել են «Անտիտեռոր»։

Ադրբեջանի այս հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև գերիների նկատմամբ դրսևորվող ապօրինի գործողությունները խախտում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի հիմնարար դրույթներ։

Ելնելով վերոգրյալից, կոչ ենք անում ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և ՀՀ-ում գործող դեսպանություններին ձեռնարկել գործուն միջոցներ՝

Ադրբեջանի կողմից գերեվարված բոլոր անձանց շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ, մինչև բոլոր գերիների ազատ արձակումը՝ կանխելու նրան խոցելի վիճակի որևէ կերպ օգտագործումը, այդ թվում քարոզչական նպատակներով, կանխելու կեղծ և շինծու տեղեկությունների վրա հիմնված ֆիլմի ցուցադրությունը։

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց`

«Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
«Կումայրի» արցախահայերի ՀԿ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
««Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ
«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ»։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded