Yerevan, 15.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղինակային «պատերազմ» սենդվիչի հայտնագործման համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբեն» սենդվիչը (Ռուբենա սենդվիչ, Ռուվիմ սենդվիչ) ամերիկյան գրիլային բուտերբրոդ է, որը բաղկացած է աղ դրած տավարի մսից, շվեյցարական պանրից, թթու կաղամբից, կետչուպի և մայոնեզի խառնուրդից, որը կոչվում է «ռուսական սոուս», և տարեկանի հացի կտորներից: Այդ ամենն իրար վրա հավաքելուց հետո այն պատրաստվում է թավայի մեջ կամ բովվում է բուտերբրոդ պատրաստելու սարքի մեջ: «Ռուբեն» սենդվիչի ծագման վարկածներից մեկն ասում է, որ այդ բուտերբրոդի գյուտարարը Ռուբեն Կուլակովսկին է (նրան կոչել են նաև Ռուբին Քեյ)՝ հրեա վաճառական, որը ծնվել է Լիտվայում և բնակվել Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում:

Ըստ մեկ այլ վարկածի, 1920-1935 թվականներին պոկեր խաղացողներն են ամեն շաբաթ հավաքվելով Blackstone հյուրանոցում՝ դա ստեղծել: Նրանց թվում է եղել նաև հյուրանոցի սեփականատեր Չարլզ Շիմմելը: Սենդվիչը, որն առաջին անգամ տեղական ճանաչում ստացել է այդ ակումբի շնորհիվ, Շիմմելը ներառել է Blackstone- ի ճաշացանկում: Արդյունքում դրա ժողովրդականությունը տարածվել է, իսկ հյուրանոցի նախկին մի աշխատակից շահել է այդ բաղադրատոմսի ազգային մրցույթը, և Օմահայում մարտի 14-ը հայտարարվել է «Ռուբեն» սենդվիչի օր: Մեկ այլ վարկածի համաձայն, դրա ստեղծողը Առնոլդ Ռուբենն էր՝ Նյու Յորքի Reuben's ռեստորանի (1908-2001) գերմանացի-հրեա սեփականատերը: Համաձայն լրագրող և ռեստորանների փորձագետ Քրեյգ Կլայբորնի, հենց Առնոլդ Ռուբենն է ստեղծել «Հատուկ Ռուբեն» սենդվիչը դեռ 1914 թվականին։ Դա եղել է հանպատրաստից ստեղծագործություն, երբ Բրոդվեյի մի հայտնի դերասանուհի գիշերն այցելել է Ռուբենի ռեստորան, բայց ռեստորանում ուտելիքը վերջացած է եղել, և պատրաստվել է «Ռուբեն» սենդվիչը:

Այդ սենդվիչի առաջացման այլ վարկածներում նշվում է Reuben’s Delicatessen ռեստորանի շեֆ-խոհարար Ալֆրեդ Շոյինգը, որը 30-ականներին Ռուբեն Առնոլդ կրտսերի՝ որդու համար է այդ բուտերբրոդը ստեղծել: Նշենք, որ «Ռուբեն» սենդվիչը մի քանի տարբերակ ունի։ Ռուբենի մոնրեալական տարբերակում աղ դրած տավարի միսը փոխարինված է մոնրեալական ոճով ապխտած մսով: Վայրը, որտեղ տրվում է այդ ուտեստը, հանդիսանում է Մոնրեալի արագ սննդի կետ Schwarz ռեստորանը: Որոշ վայրերում տավարի մսի փոխարեն օգտագործվում է սուդակ ձուկ, և այդ բուտերբրոդը կոչվում է «Սուդակով Ռուբեն»։ «Գրուպեն Ռուբեն» սանդվիչում ևս տավարի մսի փոխարեն օգտագործվում է ձուկ, իսկ թթու կաղամբի փոխարեն օգտագործվում է կոուսիլու աղցան։ Այդ տարատեսակին կարելի է հաճախ հանդիպել Ֆլորիդայի ռեստորաններում։

Ձվային «Ռուբեններում», որոնք նաև կոչվում են «Իռլանդական ձվային ռոլլիներ» կամ «Ռուբենի գնդիկներ», օգտագործվում է սովորական աղացած տավարի միս, թթու կաղամբ ու պանիր՝ փաթաթված ձվածեղով, և սովորաբար դա մատուցվում է Հազար կղզիների սոուսով: Այդ սենդվիչն առաջին անգամ մատուցվել է Վիսկոնսինի Միլուոկի քաղաքում գտնվող Մադերի գերմանական ռեստորանում, որտեղ շեֆ-խոհարար Դենիս Վեգները դրանք ստեղծել է 1990 թվականի ամառային փառատոնի համար։ «Ռեյչել սենդվիչը» պարունակում է հնդկահավի միս՝ տավարի մսի փոխարեն, և թարմ կաղամբով աղցան՝ թթու կաղամբի փոխարեն:

Միացյալ Նահանգների որոշ հատվածներում, հատկապես Միչիգանում, հնդկահավի այդ տարբերակը հայտնի է որպես «Ջորջիա Ռուբեն» կամ «Կալիֆորնիական Ռուբեն», որի մեջ կարող է «ռուսական սոուսի» փոխարեն լինել ամերիկյան բարբեքյու սոուս կամ ֆրանսիական սոուս: «Ռուբեն» սենդվիչի բուսական տարբերակները, որոնք կոչվում են «Veggie Reubens», բացառում են միսը՝ այն փոխարինելով բուսական բաղադրիչներով, ներառյալ՝ ցուկինի, վարունգ, «ցորենի սպիտակուց», սունկ, տեմպե և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure