Yerevan, 18.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աբգար Ափինյան. «Փառանձեմ՝ հայ կնոջ հավերժական կերպար»

CULTURE

Այսօր` ապրիլի 5-ին, գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ծննդյան օրն է: Շնորհավորելով անվանի գիտնականին, գրական գործի կազմակերպչին՝ հրապարակում ենք գրականագիտական մի էտյուդ, որ քաղված է իր դասախոսություններից և բնորոշ է Ափինյան գրողին, գրականագետին և դասախոսին:

 

Անզուգական է գեղարվեստական գրականության հրաշքը: Նա տիեզերքն է հոգու ազատության` արտահայտված թե չափածոյի մեջ, թե արձակում: Սակայն հետաքրքիր է, որ մտքի այդ թռիչքը, ոգևորությունն ու երևակայության ազատությունը բնորոշ են նաև հայ դասական պատմավեպին` մի ժանր, որ դժվարությամբ է ազատության հնարավորություն ընձեռում վիպասանին:

Ես ուզում եմ ձեզ պատմել հայ դասական պատմավեպի մեծ դեմքերից մեկի` Ստեփակ Զորյանի մասին: Բնությունից ազնիվ, պարկեշտ ու կանոնավոր մարդ լինելով` նա զարմանալիորեն համարձակ էր և ազատ իր պատմավեպերում, որ ցավոք, դեռևս արժանիորեն գնահատված չեն մեզանում: Ես այսօր խոսելու եմ Զորյանի ստեղծագործական ազատության ու մտքի թռիչքի մասին, ինչի շնորհիվ կերտվեցին նրա «Հայոց բերդը», «Պապ թագավոր» և «Վարազադատ» վեպերը:

Нет описания.

Արշակ արքային նենգորեն գերելուց հետո, Շապուհն իր հինգ հարյուր բյուր զինվորներից բաղկացած զորքն արձակեց Հայաստանի վրա: Եվ այդժամ Հայոց աշխարհի պաշտպանության համար ելավ Փավստոս Բուզանդի կերտած հերոսական կերպարներից մեկը` Փառանձեմ թագուհին: Ամրանալով Արտագերս ամրոցում` այս հերոսական կինը 13 ամիս զարկեց թշնամուն` միշտ ստիպելով նահանջել:

 Հայ զինվորի առաջ կանգնել էր հերոսական թագուհին և հորդորում էր կռվել խիզախ, չնահանջել երբեք: Աշխարհը հիանում էր հայ կնոջ քաջությամբ, սակայն շուտով պատուհաս իջավ բերդը հերոսաբար պաշտպանող զորքի մեջ` ժանտախտ բռնկվեց այնպես հանկարծակի, որ փրկության հույս այլևս չկար: Գաղտնի կերպով բերդ մտավ դավաճան Հայր մարդպետը, որից հետո թշնամին ուշքի եկավ և ներխուժեց բերդից ներս:

Ինն օր, ինը գիշեր թալանում էին Արտագերսի հարստությունները, գերի առան նաև հայոց թագուհուն և բերին հասցրին Պարսից աշխարհը: Շապուհը դաժան ու անբարո մարդ էր, նա որոշեց անարգել իր դեմ չխոնարհված Փառանձեմ տիկնոջը` հրամայելով շինել ինչ-որ մեքենայություն, որի վրա կապեցին գեղեցկուհի Փառանձեմին` հրապարակում անասնական պիղծ խառնակության համար:

Այսպես է պատկերում Հայոց Թագուհու մահը Փավստոս Բուզանդը:

Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» վեպում տեսնում ենք բոլորովին ուրիշ վերջաբան` գեղարվեստորեն շատ տպավորիչ և իրապես հերոսական: Արտագերս մտած թշնամու առաջ ահա կանգնած է Փառանձեմ թագուհին, նա գլուխը հպարտ բարձրացնում է վեր և նայելով Շապուհի կուչ եկած աչքերին` բարձր ասում է. «Հայոց թագուհին երբեք չի լինի ստրուկ»: Հերոս հոր` Անդոք իշխանի դուստրը, ապտակում է Շապուհին` «Իմացիր, որ քեզ ապտակում է Անդոք իշխանի դուստրը»:

Քարքարոտ ճանապարհով տանում էին Փառանձեմին դեպի կառափնարան: Լեռնային ուղին իջնում էր դեպի Արաքս` անցնելով անդունդի եզրով: Հանկարծ Թագուհին կանգ առավ մեկեն և դիմելով թշնամի զինվորներին` գոչեց. «Հայոց թագուհին ձեզ չի լինի գերի»:

Մինչ բոլորը զարմացած ու ահաբեկված նայում էին Հայոց Թագուհուն, նա հանկարծ թևերը վեր պարզեց և մի վիթխարի, սև թռչունի նման գահավիժեց անդունդը: Այս հերոսական դեպքից երեք օր հետո Արտագերս ամրոց մտան Մուշեղ սպարապետը և թագաժառանգ Պապը: Հայոց երկիրը չմոռացավ իր չքնաղ թագուհուն, նոր հերոսներ եկան, նոր ճակատամարտեր մղեցին Հայաստանի ազատության համար, և ամեն մարտից առաջ քաջարի հայ զինվորները հիշում էին իրենց Թագուհու խիզախ արարքը` թևերը վեր պարզած մի վիթխարի սև թռչունի նման Հայոց Թագուհին շարունակում էր ոգևորել ու մարտի մղել իր քաջարի զինվորներին:

Ահա մեկ դրվագ հայ մեծ գրող Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» վեպից: Զորյանը չհետևեց Փավստոս Բուզանդ պատմիչին, այլ իր հոգու աչքերով տեսավ ու պատկերեց հայ կնոջ հերոսական կերպարը: Եվ եթե հայ գրականության պատմության մեջ պիտի որոնենք հավերժական կերպարներ, ապա դրանց շարքում ինքն է` Փառանձեմ  հայոց թագուհին, հայ կնոջ հավերժական գեղեցկության խորհրդանիշը` քաջարի, հպարտ և աննկուն հայ հոգին:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli