Yerevan, 16.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին որևէ արժեք չունեն, շղարշ են՝ իրենց նյութական ակնկալիքները բավարարելու համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Տավուշի մի քանի գյուղերի բնակիչների հետ, խոսեց «չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու» մասին՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Տավուշում մարդիկ անգամ չեն ուզում լսել «հող հանձնելու» մասին: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ երբ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե չորս գյուղը կամ անբնակ նախկին գյուղի ներկայիս տարածքները պետք է վերադարձնել, ժողովուրդն էլ մի փոքր ընդվզեց, ապա դրանով ամեն ինչ ավարտվեց:

«Դրանով չի ավարտվել, գործընթացը շարունակվում է: Դրա վառ վկայություններից է օրերս Ադրբեջանի հետ շփման գծի գրեթե ողջ երկայնքով հարձակումները՝ Գեղարքունիքում, Սյունիքի և Տավուշի հատվածներում: Կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում և, այնուամենայնիվ, փորձելու է ուժով վերցնել դրանք: Առավել ևս՝ ինքն իր ուժի կիրառումը լեգիտիմ է համարելու՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները: Ընդ որում, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա խմբի տարբեր ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններն այդ տարածքները պատրաստակամորեն «վերադարձնելու» Ադրբեջանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Վերջին օրերին ակտիվացած թշնամու կրակոցները փորձագիտական որոշ շրջանակներ կապում են նաև ապրիլի հինգին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ: «Կդժվարանամ փաստ վկայակոչել և շաղկապել եռակողմ հանդիպման հետ: Այդ հանդիպումը լիներ, թե չլիներ, հանդիպումը լիներ քառակողմ, թե ոչ, դա որևէ էական ազդեցություն չէր ունենալու Ադրբեջանի այս ապօրինի հավակնությունների, նկրտումների վրա: Թուրքադրբեջանական տանդեմը խնդիր է դրել աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, վերացնել հայկական զույգ հանրապետությունները: Դժբախտաբար, Արցախի Հանրապետության պարագայում դա նրանց հաջողվեց, շատ մեծ հույս ունեմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու, և կարողանալու ենք վերադարձնել, դեօկուպացնել Արցախի Հանրապետությունը: Իսկ հիմա աշխատում են Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քաղաքական քարտեզից վերացնելու ուղղությամբ:

Առավելագույն նպատակը հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է, նվազագույն նպատակը հայ ժողովրդին աշխարհով մեկ ցրելն ու թափառական մի ժողովուրդ դարձնելը և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքներին տիրելն է և վերջ: Սրանից բխող մնացյալ գործողությունները՝ Արցախի օկուպացիան, Տավուշի ուղղությամբ այս նկրտումները, Սյունիքի առնչությամբ՝ նրա տարածքով անցնող ճանապարհը, նպատակ ունեն, որ Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ լինի այդտեղ և այլն, իմ նշած գլխավոր նպատակից ածանցյալներն են»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ կան, որ Տավուշում մարդկանց ընդվզումը, որն ուղղված է նախ սեփական տների ու ընտանիքների անվտանգության ապահովմանը և երկրորդ՝ երկրի համար անվտանգային կարևոր ենթակառուցվածքի պահպանմանը, գուցե սկիզբ դառնա համապետական ընդվզման: «Երբ Արցախի պատերազմում կրեցինք պարտություն, երբ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց չարաբաստիկ այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը և իր խմբի ներկայացուցիչները մի քանի օր կամ մինչև մեկ շաբաթ չէին երևում, վախից բունկերներն էին մտել: Դժբախտաբար, մեզ չհաջողվեց դա իրականացնել: Երբ ասում եմ՝ մեզ, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք նման դեպքերում պետք է հանրությանը կոնսոլիդացնեն, համախմբեն և տանեն դեպի իշխանափոխություն: Որոշակի վերապահում ունեմ նաև՝ ասելով չհաջողվեց. ոչ թե ձեռնարկեցին ու չհաջողվեց, այլ պարզապես ոչինչ չձեռնարկվեց: Մեկ շաբաթ կարելի էր որոշակի քայլեր ձեռնարկել և իշխանությունը վերցնել, դա չարվեց: Դժվարանում եմ ասել՝ Տավուշի պարագայում, երբ, Աստված մի արասցե, այս չորս նախկին բնակավայրերը, բայց արդեն Հայաստանի տարածքում գտնվող մեր հողերը հանկարծ հանձնվեն Ադրբեջանին և ընդվզում տեղի ունենա, սրա հետևանքով տեղի կունենա՞ իշխանափոխություն, թե՞ ոչ: Մեծ կասկածներ ունեմ, դժվարանում եմ այս հարցին լիարժեք պատասխան տալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Հավաքական Արևմուտքը, հիմք ունենալով սեփական շահը, շարունակում է սիրաշահել Հայաստանին՝ տրամադրելով նրան մի քանի միլիոն դրամաշնորհ և անսահման խոստումներ, Ռուսաստանը նախազգուշացնում է Հայաստանին նույն Արևմուտքի ձեռքում գործիք դառնալու մասին: «Այս հարցը պետք է շաղկապեմ ադրբեջանա-արցախյան հակամարտության հետ: Ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Հարավկովկասյան տարածաշրջանում շահեր հետապնդող բոլոր խաղացողների համար, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Արցախում ովքեր կապրեն՝ հայերը, թուրքերը, թե մի երրորդ ազգի ներկայացուցիչներ: Բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի խառնված են խնդրի կարգավորման մեջ, սպասարկում են իրենց շահը: Այնպես չէ, որ գիշերը չեն քնում ու մեր՝ Հայաստանի, Արցախի մասին են մտածում: Ռուսաստան, Արևմուտք, ում ուզում եք դիտարկեք այս կոնտեքստում, յուրաքանչյուրի համար հետաքրքրությունն իր շահերի սպասարկումն է: Նման վարքագիծը համարում եմ նորմալ և բնական:

Ինչո՞ւ որևէ օտար պետություն պետք է մտածի մեր, Արցախի խնդրի մասին և այլն: Նրա շահը ո՞րն է: Արևմուտքի հիմնական խնդիրն է Հայաստանին սիրաշահելը: Ապրիլի հինգի հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների մասին խոստումներ տրվեցին, հայտարարություն ընդունվեց և այլն, ընդ որում՝ խիստ համեստ թվեր և գումարներ: Չեմ ակնարկում, թե գումարը մեծ պետք է լիներ, և մեզ գոհ զգայինք: Ամենևին: Ինչ գումար էլ, որ տան, դա չի կարող փոխհատուցում հանդիսանալ անգին Արցախի դիմաց, մեր հինգ հազար, իսկ ըստ օդում կախված տեղեկությունների՝ յոթ հազար զոհերի կյանքի դիմաց: Նման գումար չկա, ուզում է տրիլիոններով գումարներ տան, դա չի կարող փոխհատուցել այն կորուստը, որն ունեցել ենք, մի մասն անդառնալի, մյուսը՝ դառնալի: Հիմա հիմնական խնդիրը հետևյալն է. Արցախի խնդիրը մի ձևով, մի հնարքով լուծեն, որպեսզի անխոչընդոտ կերպով Ադրբեջանի հետ սպասարկեն իրենց նյութական ակնկալիքները, շահերը:

Մարտի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, աշխատանքային այցով գտնվելով Բաքվում, հարցազրույց տվեց «Ազերթաչ» լրատվական գործակալությանը՝ ասելով հետևյալը. «Մեզ համար կարևոր է Ադրբեջանի գազը: Հիմա էլ ողջունում եմ, որ աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը տալու համար»: Սրանք են հավաքական Արևմուտքի ձգտումները, նպատակները, հետաքրքրություններն Ադրբեջանից: Մարդիկ դա չեն թաքցնում, ուղիղ ասում են: Ասվածի լույսի ներքո շատ հստակ ու պարզորոշ է դառնում, թե ինչ արժեք ունեն հավաքական Արևմուտքի խոսքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին:

Կարող եմ արձանագրել, որ դրանք որևէ արժեք չունեն, ուղղակի շղարշ են իրենց նյութական ակնկալիքները սպասարկելու կամ բավարարելու համար»,հավելում է մեր զրուցակիցը: Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանը կարո՞ղ է հակամարտության նոր օջախ ու ճակատ դառնալ ընդդեմ Ռուսաստանի, քաղաքագետն արձագանքում է. «Դա քիչ հավանական եմ համարում: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ընդհանրապես, Ռուսաստանի ներկայությունը Հարավկովկասյան տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում ոչ թե տարիների կամ տասնամյակների պատմություն ունի, այլ հարյուրամյակների: Ռուսաստանն այստեղ շատ խոր արմատներ ունի՝ մշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական և այլն: Շատ դժվար է այսպիսի մի տարածքը, որտեղ Ռուսաստանն ունի բազմաշերտ ներկայություն, դարձնել ընդդիմադիր գոտի Ռուսաստանի հանդեպ: Դա քիչ հավանական եմ համարում»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank