Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեզ սպառնացող «Իսլամական պետությունն» Ադրբեջանն է. ինչպե՞ս պայքարել նրա դեմ

BLOG

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ վերջին 5 տարիների ընթացքում զբաղվել եմ Մերձավոր Արևելքի հիմնախնդիրներով, ակտիվ հակամարտություններով՝ շատ հաճախ լուսաբանելով և վերլուծելով տարածաշրջանի մի շարք երկրներում առաջացած իրողությունները: Հատկապես սիրիական հակամարտությանը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանն անդրադառնալիս՝ հայկական լրատվադաշտում պարբերաբար տարածել եմ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում այսօր էլ իրականացվող զարհուրելի, անմարդկային տեսարաններ՝ նպատակ ունենալով հայ ընթերցողին, առնվազն իմ կողմից մասնագիտորեն ներկայացնելու, բացատրելու, վերլուծելու այդ իրականության պատճառները, նպատակները, հետևանքները և այլն: Մեկ անգամ չէ նաև, որ արժանացել եմ քննադատության կամ խորհրդի և հորդորի տեսքով ուղղորդման փորձերի՝ չանդրադառնալ, չցուցադրել, չտարածել անմարդկային, սարսափազդու տեսարաններ՝ մարդու սիրտ ուտելուց, կենդանի մարդկանց օրգանները հեռացնելուց, մինչև տարբեր աստիճանի զարհուրելի մահապատիժներ՝ ամենասովորական գլխատումից, քարկոծումից, մինչև կենդանի եղանակով այրելու, տանկի տակ ճզմելու և այլ նմանատիպ բռնարարքներ:

Մինչդեռ նկատողություններին ի պատասխան հնչեցրածս հիմնավորումների, պարզաբանումների շարքում անպայմանորեն շեշտում էի այն հանգամանքը, որ մեր լսարանը, հասարակությունը պետք է մշտապես զգոն ու սթափ լինի, քանի որ Սիրիայից ու Իրաքից ոչ շատ հեռու՝ Հայաստանի անմիջական հարևանությամբ ունենք «Իսլամական պետությունից», «Ջաբհաթ ալ-Նուսրայից», «Ալ-Կաիդայից» ոչ պակաս, բայց կարգավիճակով ավելի բարձր ահաբեկչական պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը:

Դարձյալ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված՝ պարբերաբար հետևելով ադրբեջանական լրահոսին՝ գրեթե ամեն օր հանդիպում եմ տարաբնույթ, ոճրագործությունների, սպանությունների այնպիսի նկարագրությունների, թե ինչպես հայրը կացնով սպանեց որդուն, ամուսինը դանակի 30 հարվածով՝ կնոջը, եղբայրը բռնաբարեց քրոջը, որդին՝ մորը...

Նման զարհուրելի իրականությունը միանշանակ խոսում է ադրբեջանական հասարակության բարոյահոգեբանական ամենացածր մակարդակի, այդ հասարակությունում տիրող գաղափարական վաակումի մասին, որը լցնելու համար ալիևյան բռնատիրական վարչակարգը միակ նպատակաուղղված ամենապարզունակ եղանակն է ընտրել՝ ատելությունը, թշնամանքը, բայց առաջին հերթին՝ հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ: Իսկ ամենազավեշտալին, բայց նաև սթափեցնողը, թերևս, այն իրողությունն է, որ նույն այդ գաղափարախոսությունը պետական ինստիտուտներից բացի օգտագորվծվել և այսօր էլ շարունակվում է տեղ գտնել նաև ադրբեջանական հոգևորականության կրոնագաղափարական քարոզչության մեջ. «ադրբեջանական իսլամում» «ջիհադի» հասկացությունը հիմնավորվում է Հայաստանի դեմ «սրբազան պատերազմ» մղելու քարոզներում, «շահիդի» գաղափարը՝ հայկական զինուժի դեմ մարտերում «զոհվելու» հնարավորությամբ:

Ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում, երբ ականատես եղանք հայ զինվորների, նրանց դիերի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, իսլամական ծայրահեղականների գործելաոճին հարիր հայ զինվորի գլխատման, զանգվածային ցուցադրման և նման բազմաթիվ այլ տեսարանների, ավելի քան ապացուցվեց այն իրողությունը, որ մեր «Իսլամական պետությունն» Ադրբեջանն է: Սեփական ազգակցին, հարազատին անմարդկային կերպով կյանքից զրկելու ընդունակ ադրբեջանցի թյուրքը պատրաստ է ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնել իր դեմ կանգնած հայի նկատմամբ, համոզվեցինք, որ քնած հայ սպային գլխատած ռամիլ սաֆարովը պարզապես ադրբեջանցու տեսակն է, ադրբեջանցիները ռամիլ սաֆարովներ են:

Ցավով եմ արձանագրում, բայց մեր ժողովրդի ճակատագիրն էլ այսպիսին է՝ մշտապես հարևանությամբ ունենալ ադրբեջանատիպ կազմավորումների, ինչը նշանակում է, որ զգոնությունը կորցնելու իրավունք պարզապես չունենք: Մեր ավագ սերունդները ապրեցին 1990-ականների Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի, Կիրովաբադի ջարդերը, հաղթեցին բարդագույն պատերազմը, նրանց ավագ սերունդներն ապրեցին ցեղասպանություն, մենք ապրում ենք այսօրվա իրականությունը, հաղթում ենք այօրվա պատերազմում...

Բայց այսօրվա սերունդը թշնամուն մարտադաշտում հակազդելուց բացի, մի շատ կարևոր և այսօրեական գործառույթ էլ ունի՝ ապագա սերունդներին ամենայն մանրամասնությամբ ուսուցանել հայոց պատմությունը, ճանաչել տալ՝ ով է թյուրքը, սերմանել նրանց մեջ մշտարթուն զգոնություն և աչալրջություն, միևնույն ժամանակ նաև սովորեցնել և փոխանցել թշնամու դեմ պայքարի ամենազորեղ զենքն՝ ուժեղ, կազմակերպված պետություն և բարձր բարոյահոգեբանական վիճակի հասարկություն ունենալու մշտական հրամայականը, քանի որ թյուրքին բնորոշ մի հատկանիշ էլ կա՝ վախկոտությունը. նա չի հանդգնի երբեք սթափ վիճակում ուժեղ և արթուն հայի դեմ դուրս գալ...

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer