Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի. Բագրատ Սրբազան

CULTURE

«Նարեկացի» արվեստի միությունը տոնական և մշակութային տրամադրությամբ նշեց իր 12-րդ տարեդարձը՝ տոնը նվիրելով հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Միության դահլիճը լեփ-լեցուն էր, մթնոլորտը` ջերմ, իսկ հանդիսատեսը` հետաքրքրված և հիացմունքով լի:

«Սայաթ-Նովայի հետ» խորագիրը կրող միջոցառումների շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացրեց աշուղ-բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ուղուն անդրադարձած մշակութային գործիչների, գիտնականների, երաժշտագետների աշխատանքները: 

Տոնական միջոցառումը սկսեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով բարի գալուստ մաղթեց հյուրերին և խոսքը փոխանցեց  Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին:

-Ըստ «Նարեկացի» արվեստի միության ավանդույթի՝ կարևոր միջոցառուները սկսվում են Տիրոջ օրհնությամբ, -նշեց Նարեկ Հարությունյանը:

Միության 12-րդ տարեդարձի բացումը շարունակվեց տերունական աղոթքով, որից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

-Նարեկ Հարությունյանի մոտ տարիներ առաջ հղացավ այս միտքը, և նա համարձակություն ու խիզախություն ունեցավ, որպեսզի կյանքի կոչի այն: ՆԱՄ-ը Տիրոջ առաքյալների թվով՝ «12» -ով է նշում իր այս տարեդարձը. թող 12-րդ տարին դառնա 72 և բազմապատկվի: Ես այստեղ եմ որպես բարեկամ և ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել Նարեկ Հարությունյանին ու նրա գործընկերներին: Վերջերս միության անդամները Բերդում էին և խիզախեցին 4 անգամ համերգ տալ, այդ թվում՝զորամասերում։ Թող ձեր օրինակը մյուսների համար վարակիչ լինի, իսկ ձեր ծավալած գործունեությունը մնա ոչ միայն Երևանի ներսում, այլ հասնի և տարածվի մարզերում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ,-նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Իր խոսքի ավարտից հետո Տավուշի թեմի առաջնորդը «Նարեկացի» արվեստի միությանը նվիրեց խաչ, որը բերել էր Երուսաղեմից:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ միջոցառման հյուրերին ներկայացրեց ՆԱՄ-ի անցած ճանապարհն ու ծավալած գործունեությունը, որն իրականացվել էր տարիների ընթացքում:

-Այսօր մեր տոնն է, որը պետք է նշենք երգով ու պարով: Մեր ծնունդն իր մեջունի շատ կարևոր խորհուրդ. այն ամեն տարի մեզ է հիշեցնում մեր ուխտի մասին: Մենք առաքելություն ունենք անշահախնդիր, վեհությամբ և հավատով ծառայելու մեր մշակույթին, մեր ազգին: Այդ պատճառով էլ միությունը կրում է Գրիգոր Նարեկացու անունը, որ Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի: Ամեն հայ մեր ուխտի մի մասն է կազմում, քանի որ յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն: Մեր փոքրիկ օջախը կոմպոզիտոր Մանսուրյանն անվանում է «հոգևոր տուն», որն արդեն 12 տարի է, ինչ հավատարիմ է իր գործունեությանը: Այս տարիների ընթացքում մեք շատ գործեր ենք իրականացրել, բայց շատ գործեր էլ կան, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն,-ասաց Նարեկ Հարությունյանը:

Ծննդյան օրվա միջոցառումներին հանգուցվեց նաև «Նարեկացի» արվեստի միության նոր կայքի բացումը: Նարեկ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց հետաքրքիր և նոր լուծումներով կայքը, որտեղ զետեղված են ՆԱՄ-ի անցած ճանապարհի և իրականացրած աշխատանքների մասին պատող բազմաթիվ նյութեր:  

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան), «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և այլն: 
 

«Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, երգչուհի Լուսինե Ազարյանը նշեց, որ ուրախ է դառնալ միության թիմի անդամ:

-Ուրախ եմ, որ միացել եմ «Նարեկացի» արվեստի միության թիմին: Իսկապես, մեծ առաքելություն է դրված միության առջև. այստեղ իրականացվում և կյանքի են կոչվում այնպիսի մեծ ծրագրեր ու նախագծեր, որոնք պետք է արվեն պետական մակարդակով,-նշեց Լուսինե Ազարյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը, ով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունները» գրքի հրատարակումն իրականացնելու համար: Գրքում Հենրիկ Բախչինյանը ներկայացրել է խոշորագույն աշուղ-բանաստեղծի ողջ ժառանգությունը և հայերեն խաղերի ճշգրտված բնագրերը:

Երաժշտագետ Դանիել Երաժիշտն էլ իրեն բնորոշ յուրհատկությամբ հայտնեց իր սրտի խոսքը.

- Քանի մարդ է կրթվել այստեղ, քանի արվեստներ և սերունդներ են ծաղկել այստեղ: Ով գալիս է այս օջախ, վերադառնում է ավելի հայացած, ավելի հանգստացած և իմաստուն: Ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հետո՝ Մոսկվայի, իսկ հիմա ուսումս շարունակում եմ «Նարեկացի» արվեստի միությունում, որն, իմ կարծիքով, պետք է վերանվանել «Նարեկացի» արվեստների ակադեմիա: Ավելացնելու բան չունեմ, քանի որ այսքանով ամեն ինչ ասված է,- նշեց Դանիել Երաժիշտը:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև աշուղ-բանաստեղծին նվիրված ցուցահանդեսի բացում, որտեղ ներկայացված էին նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար» ձեռագիր մատյաններից մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, նվիրեց խորհրդանշական նվեր, որն իր մեջ ամփոփում էր նաև «Հայ մշակույթի դեսպան» լինելու խորհրդանշական կոչումը:
Միջոցառման ավարտին ՆԱՄ-ի գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը հանդես եկավ նաև շնորհակալական խոսքով:

-Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրին, ովքեր մասնակցել են «Սայաթ-Նովայի» հետ միջոցառումների շարքի կայացմանն ու նպաստել աշուղ-բանաստեղծի ստեղծագործական կյանքի լուսաբանմանն ուղղված աշխատանքներին, մասնավորապես՝ Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանի ողջ անձնակազմին, սայաթնովագետ Հենրիկ Բաղչինյանին, Թովմաս Պողոսյանին, մեծարգո Դանիել Երաժիշտին, Հրաչյա Ռուխկյանի զավակներին՝ Արմեն և Անահիտ Ռուխկյաններին, որոնց շնորհիվ կարողացանք Նարեկացի արվեստի միությունում ներկայացնել Սայաթ-Նովայի ռուխկյանական հայտնի և անհայտ կտավներն ու գծանկարները։

Միջոցառմանը ներկա էին կոմպոզիտոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ  Տիգրան Մանսուրյանը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, հայ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը,  դասախոս, ԵՊԿ պրոֆեսոր  Ծովինար Հովհաննիսյանը, երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, քամանչահար, գեղանկարիչ Հակոբ Խալաթյանը, «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, հայ երգահան, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը և այլ ներկայացուցիչներ:

Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին

 
 
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal