Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանի նոր շինությունները լավն են, բայց մարդկանց կտրում են իրարից. Ռաֆայել Քոթանջյան

CULTURE

Այսօր երևանցիների սիրելի տոնն է՝ Էրեբունի-Երևանը: Երևանի ավագանին հոկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, օլիմպիական մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին, բժշկուհի Սառա Եսայանին: Past.am-ի զրուցակիցն է Ռաֆայել Քոթանջյանը:

- Իշխանությունները դե յուրե արձանագրեցին, որ մեծ ժողովրդականություն վայելող մարդ եք մեր քաղաքում: Համոզված եմ՝ շատ վաղուց էր, բայց ե՞րբ դե ֆակտո զգացիք այդ ժողովրդականությունը:

-Ես դա զգացի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր երեկո մտնում էի բեմ: Ժողովրդի ընկալումն ու ջերմությունը նկատում էի միշտ: Շատ անգամներ, երբ մոտենում էի թատրոնի մուտքին, նկատում էի, որ մարդիկ նույնիսկ մուտքն են գնահատում: Կարելի է ասել, որ ես ոչ թե երես տված, այլ բավականին շոյված եմ ժողովրդի կողմից: Թատրոնին շենքին մոտենալիս տեսնում էի մարդկանց ծափահարություննները: Դա տեղի էր ունենում առանց առիթի: Ուղղակի դա գնահատական էր իմ խաղացած ներկայացումներին, ֆիլմերին և այլ աշխատանքներին: Մարդիկ օգտագործում էին ինձ հետ հանդիպելու առիթը: Սա շատ շոյող է և պարտավորեցնող, ես շատ շնորհակալ եմ ժողովրդին:

- Ծնվել եք Թբիլիսիում: Ի՞նչ հուշեր ունեք այդ քաղաքից և վաղ մանկությունից:

- Չորս տարեկանում տեղափոխվել եմ Երևան, այդքան մեծ հիշողություններ չունեմ: Թբիլիսիում հայրիկս մեծ պաշտոնյա էր՝ Կենտկոմի քարոզչությաննև պրոպագանդայի բաժնի վարիչը: Երբ Հարությունովը եկավ Հայաստան, նա իր հետ բերեց բոլոր լավագույն մասնագետներին: Հայրս Երևանում անցավ նույն պաշտոնին, որը զբաղեցնում էր Թիֆլիսում: Հետագայում նա երկար տարիներ ղեկավարում էր Գլավլիտը, որը պետական և ռազմական գաղտնիքների պահպանում էր իրականացնում, զբաղվում էր ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի հարցրերով: Վերադանալով ինձ՝ ասեմ, որ ես լիարժեք հայ երիտասարդ էի, սովորում էի Թատերական ինստիտուտում: Զգալով, որ ուսման պակաս ունեմ՝ տեղափոխվեցի Մոսկվա և հաճախեցի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի: Եթե հեռուստատեսությունում կան իմ մասնակցությամբ արժեքավոր գործեր, երևի դրա շնորհիվ է:

- Շուրջ 70 տարի է՝ ապրում եք Երևանում: Ձեզ գոհացնո՞ւմ են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում:

- Կուզեի,որ շատ բաներ այլ ձևի լիներ: Մարդիկ ասում են՝ կուզենք, որ հին Երևանը վերականգնվի, բայց ես տեսել եմ, որ հին Երևանը կավե շենքեր էին, սակայն մարդկային ջերմությունը շատ էր: Ես զարմանում էի՝ ինչու են կարոտում կավե շենքերը, եթե կարելի է տուֆից կառուցել: Եթե կարողանայինք երկուսը մեկտեղել, այսինքն՝ համադրել մարդկային ջերմությունն ու ջիգյարը, նվիրումը, սերն ու նոր տները, որոնք ավելի հարմարավետ են, շատ սիրուն բան կլիներ: Երևանի նոր շինությունները լավն են, բայց մարդկանց կտրում են իրարից: «Երևանյան բակ» հասկացությունն ուրիշ բան էր: Ջերմություն կար, երեխաները խաղում էին, հիմա այդ ամեն գրեթե չկա:

- Գիտեք, որ երկրում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Ունենք նոր վարչապետ, նոր մշակույթի նախարար: Նրանցից ի՞նչ սպասելիքներ կան:

- Միանգամից չեմ կարող ասել: Ուրախ եմ, որ փոփոխություններ կան: Բայց ժամանակ է պետք, որպեսզի գնահատենք: Ես համբերատար և լավատես մարդ եմ:

- Ձեզ հետ միասին շատ այլ գործիչներ նույնպես ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց վաստակը:

- Նրանց մեջ ես շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ, որ միացա այդ բանակին:

- Շատ հաճախ, երբ տարբեր գործիչներ կոչումներ են ստանում, նրանց սկսում են քննադատել, այսինքն՝ դա միանշանակ չի ընդունվում: Ձեր կարծիքը, խնդրեմ:

- Ինձ այսօր մոտենում, շնորհավորում էին: Կոչման ամենաճիշտ չափանիշն այն է, երբ քեզ մոտենում են և ասում՝ մենք գիտեինք, թե վաղուց ունեք այդ կոչումը:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer