Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ես զղջալ կարող եմ, բայց ափսոսալ՝ երբեք». Կարինե Խոդիկյան

INTERVIEW
Exclusive
 
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը:
 
- Ձեր օրն սկսվում է...
 
- Օրս սկսվում է ինչ-որ տեղ արդեն կաղապարային դարձած ծիսակարգով, նորություն չկա: Պարզապես ամեն օրվա հետ՝ հերթական հույսը, որ այս օրը կլինի բարի, երբ կմիացնեմ համակարգիչը և առաջին բանը որ նայում եմ՝ առաջնագծում իրադրությունը, խաղաղ կլինի: Եվ պետք է ասեմ, որ հիմնականում օրվա տրամադրությունս դրանով է պայմանավորված:
 
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
 
- Բնականաբար, կյանքը, որն իմն է, որով ես ապրում եմ, իմ հարազատ մարդկանց կյանքը և, իհարկե, գրելը, որը իմ կյանքից անբաժան բան է արդեն:
 
- Գեղեցիկը Ձեզ համար...
 
- Նորածնի լացն է, երեխայի ծիծաղը, կանաչապատ, գեղեցիկ, մաքուր քաղաքս և, իհարկե, երազանքս, որ շատ գեղեցիկ է՝ ուժեղ պետություն ունենալը:
 
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
 
- Ավելի հաճախ ինքս ինձ:
 
- Կյանքում երբեք չեք ների...
 
- Փոքրոգությունը:
 
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
 
- Արդեն բավական ապրել եմ, որպեսզի գոնե մեկից ավելի հիասթափություններ ունենամ, դրա համար չեմ նշի:
 
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
 
- Ընդհանրապես, ափսոսալ և զղջալ բայերը շատ հետաքրքիր նրբերանգ են պարունակում. ես զղջալ կարող եմ, բայց ափսոսալ՝ երբեք:
 
 
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
 
- Ջահել օրերիս ցանկացած հանդիպում ռոմանտիկ կարող էր լինել: Հիմա նույնիսկ եթե ցանկանամ, ռոմանտիկա չի կարող լինել:
 
- Երբ բարկացած եք...
 
- Շատ ավելի հավաք եմ դառնում, ձայնս ավելի իջեցնում եմ, ավելի սեղմվում եմ. շա՜տ քաղաքավարի եմ դառնում, երբ բարկացած եմ:
 
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
 
- Ամենաառաջինը՝ ցանկանա հասկանալ, իսկ եթե այդպիսի խնդիր դնի, թող գրականությունս կարդա:
 
- Ընտանի կենդանի ունե՞ք:
 
- Ոչ:
 
- Եթե լինեիք ամենազոր...
 
- Երկիրս հզոր պետություն կդարձնեի:
 
- Հայրենիքը Ձեզ համար...
 
- Հայրենիքն իմն է, որով ես կարող եմ պարծենալ՝ ուր էլ գնամ որտեղ էլ լինեմ: Այ ուրիշ բան է պետությունը, որի համար հաճախ կարող եմ ամաչել:
 
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
 
- Ընտանիքս, հարազատներս, այն ջերմությունը, որը տալիս եմ ինձ համար հարազատ մարդկանց և ստանում եմ նրանցից:
 
 
- Ամենաշատը երազում եք...
 
- Ես չգիտեմ՝ եթե մի օր կամ մի տարի առաջ այս հարցը տայիք, ինչ-որ բան կփոխվե՞ր: Ամենաշատ երազանք չունեմ, պարզապես ապրում եմ:
 
- Վերջին գիրքը, որը կարդացել եք:
 
- Դմիտրի Լիխաչովի հուշագրություններն եմ վերջինը կարդացել, ավելի ճիշտ՝ վերընթերցել: Այդ անհատակության կարծիքը, դիրքորոշումը, հայացքներն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, որովհետև նրանցում կա մի բան, որը շատ պակասում է մեր այսօրվա ինտելիգենցիային՝ սկզբունքայնության, ոչ անտարբեր, սրտացավ լինելու առումով:
 
- Երբեք չեք փորձի...
 
- Թմրանյութ, հաստա՛տ:
 
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
 
- Տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեց երկու շաբաթով լինել Ֆրանսիայի հարավում՝ մի փոքրիկ գավառական քաղաքում: Չգիտեմ՝ ինչու, բայց կուզենայի գոնե 2-3 տարին մեկ անգամ այնտեղ գոնե մի շաբաթով ապրել, բայց դա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է:
 
- Միշտ վախեցել եք...
 
- Գիշերային ուշ զանգերից, որոնք հանկարծ կարող են բոթ հաղորդել: 
 
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
 
- Միայն գրքերը:
 
- Տանել չեք կարողանում, երբ...
 
- Մարդը դեմքիդ նայում, ժպտում է, բայց հայացքի մեջ կարդում ես լրիվ հակառակը:
 
 
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
 
- Ժպտացող: 
 
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
 
- Որոշ ժամանակ ի վեր՝ ակնոցս:
 
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
 
- Երբ կյանքիդ ամեն րոպեն, ժամը գնահատում ես ու չես ապրում վաղվա ինչ-որ սպասելիքով, այսօրվա ունեցածդ գնահատում ես. դա շատ կարևոր է:
 
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
 
- Ջրի: ))
 
- Ամենակարևորը՝ կյանքում…
 
- Շեքսպիրյան «Մարդ էր, Հորացիո» արտահայտությունը հենց այնպես չէ: Ամենակարևորը կյանքում, ինձ թվում է, մարդ մնալն է:
 
33333333333333333333333333333333333333
 
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
 
- Ինքս ինձ համար ես երբեք չեմ արտասվում: Վերջին անգամ գիշերվա ուշ ժամ էր, բացեցի համակարգիչը ու հանկարծ կարդացի, որ Սլոյանի հայրն է մահացել: Տղայի ժամանակ շատ ծանր տարա, բայց, չգիտեմ ինչու, հոր մահն այդ ուշ ժամին ավելի ծանր տարա և միանգամից փլվեցի: Հոր սիրտը չդիմացավ, ողբերգություն էր...
 
- Այս պահին կուզենայիք...
 
- Մի լավ բաժակ սուրճ:
 
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
 
- Մենք երբ սկսում ենք ապրել, այդ ամբողջ ճանապարհը ամեն մեկիս ինչ-որ տեղ վերջակետ է ունենում. իմ գերագույնն նպատակն այդ վերջակետն արժանապատիվ կերպով դիմավորելն է:
 
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
 
- Երևի թե չէ: ))
 
- Եվ վերջում...
 
- Վերջերս օդում մի տեսակ նորից տագնապ կա, և նորից խոսում են սահմանային լարվածության ու նույնիսկ պատերազմական ինչ-որ գործողությունների մասին: Այո, մենք գիտենք, որ պատերազմող երկիր ենք, պատերազմը դեռ ավարտված չէ և թվում է, թե այս տարիների ընթացքում պետք է արդեն իմունիտետ ունենայինք: Միայն մի բան եմ Աստծուն, մարդկանց, բանական մտքին խնդրում. Աստված չանի՝ պատերազմ լինի: Եվ մի օր վերջապես ազգովի նստենք, մտածենք, թե ամեն օր կամ օրումեջ սահմանին մեր 18 տարեկաններին մատաղ անելով մենք ու՞ր ենք գնում...
 
 
Մարիամ Նալբանդյան
Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia