Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայությանը միավորող նոր օղակ. Երևանում անցկացվեց Նաիրի համահայկական երաժշտական փառատոնը

CULTURE

 Նաիրի համահայկական երաժշտական փառատոնը հավակնում է դառնալ համայն հայությանը  միավորող նոր օղակ: Այս մասին փառատոնի մրցանակաբաշխության ու մրցանակակիրների մեծարման հանդիսավոր արարողությանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում: Ներկա էին մեծանուն սփյուռքահայեր, համահայկական կառույցների ղեկավարներ, արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:

«Այս օրերին անցկացվում է նաև Հայաստան-Սփյուռք համաժողովը, որը մեր համահայկական միավորման գործնական միավորումն է, իսկ այս փառատոնը զգացական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը և ներկաներին կոչ արեց ձեռք-ձեռք բռնել ու ասել, որ իրենք հայ են ու իրենց հայրենիքը  Հայաստանն է:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք ցանկանում են  գնահատանքի խոսք ուղղել մեր երաժշտարվեստի հսկաներին, որոնք իրենց գործունեությամբ, իրենց ստեղծագործություններով խորհրդանշում են հայ ժողովրդին: Մարդիկ, ովքեր իրենց ձեռքով, իրենց երգով մեր ավանդական, ազգային երաժշտությունը համամարդկային են դարձրել:

Փառատոնի գլխավոր նպատակը հայ երաժշտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ականավոր գործիչներին արժևորելն ու նրանց առաջ խոնարհվելն է: Այն նպատակ ունի ընդարձակել մշակութային կապերը, ամրապնդել միջանձնային հարաբերությունները Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև, օժանդակել ժամանակակից հայ երաժշտության զարգացմանն ու հանրահռչակմանը:

Մրցանակաբաշխությանը մեծարման արժանացան փառատոնի գլխավոր մրցանակակիրներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ժող. արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը, ժողովրդական վարպետ, դհոլահար Գագիկ Հախվերդյանը:

Հատուկ մրցանակների արժանացան ՀՀ վաստակավոր արտիստ դուդուկահար, Գեորգի Մինասովը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Ալինա Փահլեվանյան, ՀՀ ժող. Արտիստ Սուրեն Գյանջումյանը:

«Իմ ողջ ստեղծագործական կյանքում հազարավոր անգամներ համոզվել եմ, որ հայ երգարվեստը հաղթանակող է, և այն կամրջում է Հայաստանը Սփյուռքի հետ: Հետևաբար` այս փառատոնն  ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Այն մեզ գնահատելու յուրօրինակ ձև է: Անչափ շնորհակալ եմ իմ ընկերներին, իմ ժողովրդին, որն այսքան տարի ինձ պարտադրել է խոնարհվել իր առաջ: Շնորհակալ եմ այս փառատոնի կազմակերպիչներին, ովքեր նկատեցին իմ 56 տարվա համեստ գործունեությունը»,-նշեց ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթևոսյանը:

Դհոլահար Գագիկ Հախվերդյանի խոսքով` ինքն իսկապես ուրախ է, որ իրեն հիշել ու գնահատել են: «Խորհրդային միության տարիներին մասնակցել եմ տարբեր մրցույթների ու բարձր գնահատանքի արժանացել: Շուշիի ազատագրումից հետո եղել եմ Շուշիում:  Թուրքի թողած դհոլը վերցրեցի ու սկսեցի քոչարի  նվագել: Դա իմ կյանքի ամենահուզիչ պահերից է եղել: Երջանիկ եմ նաև այսօր: Ուզում եմ շեշտել, որ եղել եմ աշխարհի հարյուրից ավելի երկրներում և փաստել, որ Հայաստանի նման երկիր չկա»,-ընդգծեց նա:

Փառատոնի համերգային ծրագրում ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը,  «Դուդուկներ» երաժշտախումբը: Փառատոնի հատուկ հյուրն անվանի կոմպոզիտոր, դաշնակահար «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանն էր, ում հատուկ մրցանակ հանձնվեց:

«Նաիրի» փառատոնն անցկացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նախաձեռնել և կազմակերպել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները՝ «Նաիրի» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal