Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս կանխարգելել և բուժել զարկերակային գերճնշումը

LIFE

Այն անձինք՝ ովքեր տառապում են զարկերակային գերճնշմամբ, պետք է գիտակցեն հետևյալը.
Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկային բարձր գործոն է համարվում զարկերակային գերճնշումը:
Միայն բազմաթիվ սքրինինգ հետազոտություններից հետո է գերճնշման ախտորոշումը կատարվում՝ կայուն կամ փոփոխական կայուն ճնշման ցուցանիշներից ելնելով:
Բուժման նպատակն է՝ իջեցնել կայուն կամ փոփոխական կայուն զարկերակային ճնշումը
հասցնելով տարիքային նորմայի:
Կանխել սիրտ-անոթային, ցերեբռո-վասկուլյատոր և թիրախային օրգանների խոցման
հավանականությունը:
Ինչպես բարձր այնպես էլ ցածր զարկերակային ճնշման չափանիշը վտանգավոր են մարդու
առողջական վիճակի համար:
Բուժման արդյունավետությունը կախված է ճիշտ բուժման մարտավարությունից հաշվի առնելով
էթիոլոգիկ և կլինիկական տարբերակման տարիքային և երկրորդային պաթոլոգիկ վիճակները:
Զարկերակային գերճնշման ճիշտ բուժման համար անհրաժեշտ է ճիշտ սննդակարգի, կենսակերպի
փոփոխությունների ինչպես նաև ճիշտ ընտրված դեղորայքի կայուն ցուցումների պահպանում:
Ոչ մի հակահիպերտենզիկ դեղամիջոց զերծ չէ երկրորդային վտանգներից:
Հիպերտոնիկ կրիզները պահանջում են անհապաղ սքրինինգ հետազոտություն և ինտենսիվ
հիպոտոնիկ թերապիա:
Զարկերակային գերճնշման իջեցման արագությունից է կախված մարդու հետագա կյանքի որակը:
Կտրուկ իջեցված զարկերակային ճնշումը, ինչպես նաև ինքնաբուժությունը և ինքնաբուժական
բուսաբուժությունը կարող է հանգեցնել նույնիսկ մահվան:
Հարևանների, ծանոթների և նույնիսկ դեղատան աշխատակիցների կողմից նշանակված
դեղամիջոցները՝ օգնելու փոխարեն վնասում են հիվանդին:
Չի կարելի երբևիցե համեմատել ցավային երևույթները հարևան, ծանոթ, բարեկամների՝ թեկուզ
նույն դիագնոստիկ վիճակների հետ, քանի որ միանման գանգատների տակ թաքնված են բազմաթիվ
վտանգավոր հանգամանքներ:
Բնակարանային պայմաններում ինտենսիվ կատարվող ճնշաչափումները դեռ չեն համարվում
զարկերակային գերճնշման սքրինինգային միջոցառումներ, վերջինս կատարվում է բուժ
մասնագիտացված անձնակազմի կողմից հիվանդանոցային պայմաններում:
Արդյո՞ք արդիական է ավանդական բուսաբուժությունը զարկերակային գերճնշման ժամանակ
Զարկերակային գերճնշունը մի ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առաջանում է ներքին օրգանների
լարված վիճակ: Ավանդական բուսաբուժությունը որպես արդի բժշկության անբաժանելի մասնիկ ներառում
է նաև թերապիա՝ բույսերի թրմերի, մզվածքների, բուսական պրեպարատների և այլ բազմաթիվ
տարբերակներով, սակայն ամբողջովին հենվել բուսական միջոցների վրա կտրականապես արգելվում է:
Բուսական միջոցները շատ լավ արդյունք են տալիս կոմպլիմենտար թերապիաների ժամանակ, երբ
դեղամիջոցներին և բժշկական պրոցեդուրաներին հետ համատեղ հատուկ մասնագիտացված բժիշկները
նշանակում են նաև բուսական պրեպարատներ, թրմեր կամ մզվածքներ: Բուսաբուժությունը զարկերակային
գերճնշման ժամանակ կատարվում է հատուկ ցուցում ունեցող բուսատեսակների միջոցով՝ հատուկ
բժիշկների կողմից կանխորոշված չափաբաժիններով:
Ինչ՞ի կարող է հանգեցնել ինքնաբուժությունը

Ըստ վիճակագրական տվյալների ՀՀ-ում մինչ բժշկի դիմելը մարդիկ նախ զբաղվում են ինքնաբուժությամբ՝
հետևելով հարևան, ծանոթ և ազգական անձանց խորհուրդներին: Ցանկացած վորոնշյալ բուսական միջոց
ինչպես և դեղորայքային միջոցները օժտված են կողմնակի երևույթներով, և ոչ ճիշտ ընտրված բուժման
ժամանակահատվածը և դոզավորումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքներ: Համաշխարհային բժշկական
կազմակերպությունները քննադատում են ինքնաբուժությունը: Եվրոպական երկրներում ինքնաբուժության
մակարդակը հասցված է նվազագույնի հատկապես Դանիայում և Բելգիայում:
Արդյո՞ք զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունները ՀՀ տարածաշրջաններում կատարվում
են անվճար: Ո՞ր բուժ հաստատություններն են կատարում զարկերակային գերճնշման անվճար սքրինինգ
հետազոտություններ:
Զարկերակային գերճնշման սքրինինգ հետազոտությունը կատարվում է սովորական ճնշաչափման միջոցով:
Ըստ բժիշկների ցուցումների հնարավոր են նաև երկրորդային սքրինինգային հետազոտություններ (ԷԿԳ,
ՄՌՏ, ԷԽՕ և այլն): ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 թվականին մեկնարկված և
մինչ այսօր շարունակվող՝ սքրինինգային ծրագրի շրջանակներում ՀՀ 35-68 տարեկան քաղաքացիների
շրջանում իրականացվում են հետազոտություններ՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական
ամբուլատորիաներում լիովին ԱՆՎՃԱՐ: Ցանկացած անձ կարող է մոտենալ իր տարածքային բուժ
հաստատություն և պահանջել անվճար սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ ծանոթացում:
Առողջապահության ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս քաղաքացիներին անպայման հետազոտվել
և կանխել զարկերակային գերճշնման զարգացումն ու բացասական հետևանքները մարդու կյանքում։

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia