Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հունական խնդրի լուծում սիրիական սցենարով, կամ կղզին՝ կռվախնձոր

POLITICS

Փետրվարի սկզբին Հունաստանի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել էր, որ թուրքական օդուժի մարտական ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում խախտել էին հունական օդային տարածքը 138 անգամ, իսկ տասն օր առաջ էլ թուրքական նավը խոցել էր հունականը Իմիայի կղզիներից մեկի ափամերձ հատվածում: Ի դեպ, այդ կղզին թուրքերն անվանում են Քարդակ՝ համարելով իրենցը, և դրա տարածքում հունական կողմի ցանկացած գործողություն զայրացնում է իրենց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում նշել էր. «Թող հանկարծ չմտածեն, թե մենք հանել ենք մեր սրտերից այն հողերը, որոնք ստիպված ենք եղել լքել 100 տարի առաջ: Սիրիան, Իրաքն ու այլ տարածքները մեր հայրենիքի քարտեզի անբաժանելի մասն են»:

Թուրք-հունական լարված հարաբերությունների և տարածաշրջանի զարգացումների շուրջ Past.am-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ:

-Այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել, և արդյոք հղի չէ՞ ավելի վտանգավոր իրադարձություններով թե՛ Թուրքիայի և թե՛ Հունաստանի համար:

-Ինչպես գիտենք, այս շրջանում բավական սրվել են ինչպես Թուրքիա-ԱՄՆ, այնպես էլ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները՝ կապված ոչ միայն իրենց միջև առկա ներքին խնդիրներով, այլև՝ ԱՖրինի դեպքերով: Թուրքիան և Արևմուտքը համաձայնություն չեն կարողանում ձեռք բերել: Դրա հետ զուգընթաց խիստ լարվել են թուրք-հունական հարաբերությունները:

Թուրք-հունական հարաբերությունները նախկինում էլ էին լարված, սակայն ներկայում Հունաստանը փորձում է Թուրքիային սահմանակից տարածքներում և կղզիներում նավթի հորատման աշխատանքներ իրականացնել, ինչն առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունը: Թուրքիան սպառնացել է «Աֆրինի օրը գցել» Հունաստանին և Կիպրոսին, եթե Հունաստանը փորձի, առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու՝ ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Սա լիովին տեղավորվում է Արևմուտք-Թուրքիա հարաբերությւոնների վատացման տրամաբանության մեջ: Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Հունաստանի վարչապետը բողոք էր ներկայացրել ՆԱՏՕ-ի գրասենյակ ընդդեմ Թուրքիայի:

Սա կարող ենք ներառել ինչպես Հունաստան-Թուրքիա հարաբերությունների վատացման, այնպես էլ՝ Հոլանդիա-Թուրքիա, Գերմանիա-Թուրքիա, Ֆրանսիա-Թուրքիա, Բուլղարիա-Թուրքիա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վատացման համատեքստում:

Էրդողանն իր քաղաքականության հետևանքով բոլոր հարևանների հետ անխտիր իր հարաբերություններն է փչացնում, բացառությամբ՝ Ադրբեջանի :

-Նման թվով թշնամիներ «ձեռք բերելու» արդյունքում Թուրքիան չի՞ վախենում, որ ճնշումներ կարող են դրսևորվել իր նկատմամբ: Եվ եթե սրանից 20 տարի առաջ ԱՄՆ-ն կանխել է թուրք-հունական լարվածությունը, ապա հիմա չի անի:

-Լարվածությունը միշտ առկա է, քանի դեռ կա Կիպրոսի հիմնախնդիր ու Հունաստան-Թուրքիա կղզիների վեճեր, թուրք-հունական հարաբերությունները չեն կարգավորվում:

Սակայն այստեղ հարկ է նշել, որ Հունաստանը միլիարդավոր դոլարների արտաքին պարտք ունի, և նա այս հարցում ակնկալում է Արևմուտքի աջակցությունը: Հենց այդ աջակցության դիմաց Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների ծայրահեղ վատացման: Քանի որ հունական ընկերությունների կախվածությունը Արևմուտքից արտաքին պարտքի կուտակման հետևանքով բավական ավելացել է, հետևաբար հիմա որքան փչանան Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները, այնքան կփչանան նաև թուրք-հունական հարաբերությունները:

-Սա Հունաստանի համար իր տնտեսական խնդիրները լուծելու ճանապա՞րհ է նաև:

-Նավթի հորատման աշխատանքները միտված են դրանք արդյունահանել և ուղղել արտաքին պարտքի մարմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում բախվելու են թուրքական կողմի անհամաձայնությանը. Թուրքիան համարում է այդ տարածքներն իրենը և որ Հունաստանն իրավունք չունի այդտեղ նավթի արդյունահանման աշխատանքներ իրականացնել:

Չնայած դրան, Հունաստանի արտաքին պարտքի բեռն այնքան մեծ է, որ նա ստիպված է գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին վատացմանը, անկախ նչանից, թե դա ինչ հետևանքներ կունենա իր համար:

 

ՔՐՍԻՏԻԱՆ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak