Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անահիտ Թարխանյանը պահանջում է լուծարել «Armenia International Airports»-ի կոնցեսիոն պայմանագիրը

SOCIETY

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պահանջում է լուծարել կոնցեսիոն պայմանագիրը «Armenia International Airports»-ի հետ՝ կոչ անելով նաև երիտասարդներին միանալու իր պահանջին: Ակցիան տեղի կունենա մարտի 15-ին ժամը 10․00-ին Հանրապետության Հրապարակում, կառավարության շենքի դիմաց:

«Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ:

Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր ազգի հպարտությունը և համարվում են 20-րդ դարի համաշխարհային ժառանգության հուշարձաններ, և դրանց շարքում առաջին հերթին «Զվարթնոց» օդանավակայանն է։ «Զվարթնոց» օդանավակայանը դա ժամանակակից և յուրահատուկ շինություն է, որը բոլորի կողմից ընկալվում էր որպես ապագայի կոսմոպորտ, և կապում էր Հայաստանը ողջ աշխարհի հետ, իսկ 1988թ. երկրաշարժից հետո հազարավոր կյանքերի փրկության երաշխավորը դարձավ։

2001 թ Հայաստանի ղեկավարության հովանավորությամբ կոնցեսիայի պայմանագիր ստորագրվեց, և օդանավակայանի շենքը փոխանցվեց Էդուարդո Էրնեկյանի տնօրինմանը, նրա արդիականացման և 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնելու, իսկ 2030 թ նորացված օդանավակայանը հայկական պետությանը վերադարձնելու պայմանով։

Փոխարենը՝ արդեն 10 տարի է Էռնեկյանի թիմակիցները պայքար են մղում պետական սեփականություն հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու համար։ Այսօր կարող ենք համոզված կերպով պնդել. «Եթե ձեզ հարկավոր չէ «Զվարթնոց» օդանավակայանը, եթե այն ձեզ խանգարում է, ապա մեզ՝ Հայաստանի երիտասարդներիս և բոլոր քաղաքացիներին, այն հարկավոր է։ Մենք գիտենք՝ ինչպես այն արդիականացնել և ինչ անել նրա հետ»։

Մենք պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը եւ վերադարձնել մեր օդային սահմանը»,-հայտարարել է ճարտարապետը:

Անահիտ Թարխանյանը, պատասխանելով Past.am-ի այն հարցին, թե ի՞նչ կտա այս բողոքի ակցիան, պատասխանեց, որ դա բողոք չէ, ինքը կոչ է արել միանալ ակցիային, որի պահանջը պայմանագրի լուծարումն է:

-Մենք ում ենք բողոքում, մենք ոչ մեկին չենք բողոքում: Մենք պահանջում ենք:

-Կարծո՞ւմ եք, որ այդ պահանջը կարող են հաշվի առնել կամ կատարել:

-Դա արդեն այլ հարց է: Եթե հաշվի չառնեն, մենք այլ պահանջներ առաջ կբերենք, բայց այսօրվա օրով «Armenia International Airports»-ն ասում է ինձ պետք չէ օդանավակայանը՝ խախտելով կոնցեսիոն պայմանագրի հիմնական կետը: Համաձայն այդ կետի՝ նա պետք է բարելավեր օդանավակայանը, 30 միլիոն ԱՄՆ դոլար պետք է ներդներ: Ոչ մի բան չի արել, և դա քիչ է, դեռ պահանջում են քանդել օդանավակայանը: Պատրաստի թեթև գործարք է կատարվում: Դրա համար էլ պահանջում ենք դադարեցնել այդ պայմանագիրը:

Հայաստանում ցանկացած մարդ, ում կտային այդպիսի հնարավորություն, ինչպիսին տրվեց Էռնեկյանին, կողքը մեկ հատ չէ, 10 հատ օդանավակայան կկառուցեր, որովհետև օդանավակայանի շենքն իրենց անվճար էր տրված:

-Ինչ-որ ենթադրություններ ունե՞ք, թե ինչու չկարողացան կամ չցանկացան վերանորոգել և արդիականացնել, և այսօր էլ ապամոնտաժում են:

-Դա իրենց խնդիրն է: Թող իրենք մտածեն և փորձեն գտնել բացատրություններ: Եվ այդ բացատրությունները փորձեն տալ դատախազությունում: Իսկ դատախազությունը փոխանակ գործով զբաղվի, զբաղվում է չգիտեմ ինչերով: Այն, որ պայմանագիրը 100 անգամ խախտվել է, մենք ահազանգել ենք դատախազություն: Իրենք որևէ հետաքննություն չեն սկսել պայմանագրի հետ կապված:

Դրա համար մենք՝ քաղաքացիներս, պարզապես պահանջում ենք լուծարել պայմանագիրը, որի մի կողմը բազմաթիվ անգամ խախտվել է:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank