Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թևան Պողոսյան. «Եթե առանց վարչապետի թույլտվության տեղեկություն տրամադրվի, ի՞նչ է լինելու. վարչապետը նրան գնդակահարելո՞ւ է»

POLITICS

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ոչ միայն կառավարության նիստերն են դռնփակ անցկացվելու, այլև՝ կառավարության անդամը առանց վարչապետի թույլտվության  իրավունք չի ունենալու կառավարությունում քննարկված որևէ հարցի ընթացքի մասին տեղեկություն հրապարակել: Այս պայմաններում անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների կողմից հնչեցված հարցերին ինչպես են պատասխանելու նախարարները և արդյոք «չգիտեմ, չեմ լսել, չեմ ասի» բանաձևով առաջ շարժվելով, իշխանությունները չե՞ն հայտնվի զավեշտալի իրավիճակում:

 «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանն այս շատ վիճահարույց հարցին, հարցով է պատասխանում:

«Կներեք, իսկ եթե առանց վարչապետի թույլտվության ինչ-որ տեղեկություն տրամադրեց, ի՞նչ է լինելու. վարչապետը նրան գնդակահարելո՞ւ է, նրան քրեական պատժի՞ են արժանացնելու, նստացնելո՞ւ են, թե՞ աշխատանքից են ազատելու: Մյուս կողմից վարչապետը պարտավոր է նաև ապահովել կառավարության աշխատանքի թափանցիկությունը և հասարակության հետ հաղորդակցությունը: Դրանից բացի կա ԱԺ կանոնակարգ օրենք, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս կառավարության համապատասխան անդամին հրավիրել համապատասխան հանձնաժողով և ոլորտի մասին տարբեր հարցեր ուղղել, ինչպես նաև այս կամ այն հարցի շուրջ լսումներ կազմակերպել: ԱԺ-ն կարծես թե թափանցիկ աշխատելու պարտավորություն է ստանձնել: Եվ եթե  գիտակցում են, որ կառավարությունը նման կերպ վարվելով շատ վատ բան է արել, ապա ԱԺ-ն պետք է ինքը ստանձնի թափանցիկություն ապահովելու պարտականությունը »- ասաց Թ. Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ առանձին դրույթով սահմանված է նաև, թե որն է համարվում գաղտնի տեղեկություն, իսկ մնացած դեպքերում վարչապետը պարզապես պարտավոր է կառավարության աշխատանքի թափանցիկությունն ապահովել:

«Նշված երկու օրենքներում այնքան շատ են հակասությունները, որ դժվար է պատկերացնել, թե ինչու են իրար հակասող այդպիսի ձևակերպումներ արել: Բացի այդ, ինֆորմացիայի ազատության տեսանկյունից կառավարության անդամները լրագրողների հարցերին չեն կարող չպատասխանել: Միգուցե սրանով կառավարությունը փորձել է ինքն իրեն ինչ-որ տեղ ապահովագրել, բայց եթե մնացած բոլոր օրենքների համատեսքստում այն դիտարկեն, ապա իրենք էլ կհասկանան, որ սխալ մոտեցում են ցուցաբերել»,- համոզված է Թ. Պողոսյանը:

Փորձագետի կարծիքով, եթե ընդդիմությունն ու մամուլը դրա դեմ չպայքարեն, իշխանությունները կսկսեն փակ ռեժիմի քաղաքականություն վարել: Դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի սխալ գրված օրենքը փոխվի:

«Ես կարծում եմ, որ մեր բնակչությունը կգիտակցի և հաջորդ ընտրությունների ժամանակ ձայն չի տա փակ ռեժիմով աշխատող կառավարությանը: Այսինքն, հասարակությունը պետք է գիտակցի, թե ում է ձայն տալիս: Բայց, մյուս կողմից հարց է ծագում, թե ինչու ենք բոլորս մտածում, որ պետք է հանձնվել և սրա դեմն այլ մեխանիզմներով չպետք է առնել:

Հարկավոր է այնպիսի վիճակի մեջ դնել կառավարությանը, որ չիմանա, թե ինչպես պետք է դրա տակից դուրս գա և ստիպված լինի փոխել օրենքը: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կառավարությանն ուղղված բոլոր հարցերին տրվում է միևնույն՝ «չեմ կարող ասել, քանի որ օրենք կխախտեմ» պատասխանը: Եվ պատկերացրեք, դրանից հետո ինչ վիճակ կառաջանա:  Կառավարության ցանկացած նման գործողություն հետևանքների է հանգեցնելու: Եվ եթե կառավարությունն այդ հետևանքների մասին մտածի, ապա անպայման կփոխի սխալ գրված օրենքը: Մենք հիմա քննարկում ենք վատագույն սցենարները, բայց ես հույս ունեմ, որ իշխանությունները գիտակցում են, որ այն, ինչն այսօր մտահոգություն է առաջացնում, դրա հետևանքները վաղը մյուս օրը լավը չեն լինելու: Ինչ վերաբերում է  օրենքների բախմանը, ապա այն կարող է հանգեցնել հանրային դժգոհության: Եվ իշխանությունները երբ դա զգան, ստիպված կլինեն փոխել օրենքը»,- ասաց Թ. Պողոսյանը:

Արմինե Գրիգորյանը
     
 
   

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer