«Իսլամական պետությունը» Պուտինին սպառնացել է պայթեցումներով
INTERNATIONAL NEWSՌուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնացել է Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պայթեցումներ իրականացնել:
Համացանցում տարածվել են ահասարսուռ պաստառներով լուսանկարներ,
որոնցում ահաբեկիչները սպառնում են Ռուսաստանին Սիրիայում իրականացրած գործողությունների և հատկապես նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար:
Պաստառներից մեկի վրա, մասնավորապես գրված է. «Ռուսաստան, 2018: Պուտին, դու անհավատ ես, դու պատասխան կտաս մահմեդականների սպանության համար»:
Ավելի վաղ ահաբեկիչները «ծնկի էին բերել» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, հրապարակելով պաստառ, որում Մեսսին պատկերված էր ջիհադիսի առաջ ծնկի իջած:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կընթանա Ռուսաստանի 11 քաղաքներում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
Past.am