Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«ՀՀԿ-ի գոյությունը անգամ ամենաիդեալական կառավարության համար խոչընդոտ է լինելու». Զոյա Թադևոսյան

POLITICS

«Փաստի» հյուրն էտնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

-Եթե փորձենք գնահատական տալ մեր վերջին կառավարության գործունեությանը, կարո՞ղ ենք ասել, որ այն ավելի լավն էր, քան մեր՝ նախկինում ունեցած կառավարությունները: Կարեն Կարապետյանի կողմից տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ փորձեր տեսե՞լ եք:

-Կարեն Կարապետյանի կողմից փորձեր տեսնում եմ տնտեսության մեջ ինչ-որ բարեփոխումներ իրականացնելու առումով, բայց Հայաստանում ձևավորված իրավիճակը, հատկապես՝ տնտեսական քաղաքականության ոլորտում, ամենևին բարենպաստ չէր, որպեսզի Կարեն Կարապետյանը գործեր ինքնուրույն և ըստ իր պատկերացրած տնտեսական հնարավորությունների: Հետևաբար արդյունքներն էլ չէին կարող լինել այնպիսին, որ մենք այսօր միանշանակ գնահատական տայինք՝ ասելով, որ Կարեն Կարապետյանին ամեն ինչ հաջողվեց:

Գուցե ինչ-որ բաներ հաջողվեց: Ըստ էության, նրա գործունեությանը խանգարում էին ոչ միայն ներտնտեսական շատ փակուղիներ, այլև՝ արտաքին տնտեսական գործոնների դերակատարությունը ևս շատ մեծ էր:

-Արդյո՞ք նա հիմա գործերը կիսատ է թողնում, արդյո՞ք նրան խանգարեցին դրանք ավարտին հասցնելու համար:

-Կոռումպացված հասարակության մեջ որևէ լավ տնտեսական նպատակի իրականացում հնարավոր չէ: Մեր հասարակությունը կամ իշխանությունները չափազանց կոռումպացված են, և այն համատարած կոռուպցիան, որ տիրում է մեր երկրում, արդեն լուրջ խոչընդոտ է, որպեսզի ցանկացած կառավարության գործունեություն ուղղակի չտապալվի:

Կոռուպցիայի դեմ պայքարն էլ հնարավոր չէր, և Կարեն Կարապետյանը չէր կարող միայնակ, թեկուզ իր թիմով պայքարելու կոռուպցիոն բուրգը քանդելու ուղղությամբ: Դա չէր կարող ստացվել:

Հանրապետական կուսակցության գոյությունը, նրա՝ քաղաքականության մեջ ունեցած վճռական խոսքն ու դերակատարությունը ամենաիդեալական կառավարության համար խոչընդոտ է լինելու, որպեսզի տնտեսական արդյունքներ գրանցվեն կամ տնտեսությունը զարգանա:

Բայց այստեղ ոչ միայն այդ գործոնն է աշխատում, այլև՝ արտաքին: Նախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը բավական լուրջ խոչընդոտներ էր ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև՝ աշխարհի շատ երկրների համար: Իհարկե, կան բացառություններ: Հարավարևելյան Ասիայի երկրները, հատկապես՝ Չինաստանն ու Սինգապուրը, որոշակի տնտեսական աճ ապահովեցին, և, նույնիսկ օգտվելով այդ առիթից, համաշխարհային տնտեսության մեջ դարձան առաջատար երկրներ: Այս երկրներում կոռուպցիան շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, իսկ Հայաստանում՝ լուրջ: Եվ այդ կոռուպցիան ճահճի նման կլանում է բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող էին նպաստել տնտեսական զարգացմանը:

Այստեղ խնդիրը այն չէ՝ թե ով է կառավարության գլուխը՝ Կարեն Կարապետյանը, Պողոս Պողոսյանը, թե Մարտիրոս Պետրոսյանը, այլ այն, որ կան ներքաղաքական, արտաքին տնտեսական գործոններ, որոնք թույլ չէին տալու, որ նա իր բոլոր մտահղացումները կամ դրանց մի մասը իրագործեր, և դա շոշափելի ու տեսանելի լիներ:

-Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գործադիրի հաջորդ ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանը: Այս դեպքում էլ ավելի՞ վատ վիճակում ենք լինելու:

-Է՛լ ավելի վատ վիճակում ենք լինելու: Այստեղ ևս մեկ արտաքին գործոն է ավելանում՝ ռուբլու փլուզումը, Ռուսաստանի դեմ կիրառվող է՛լ ավելի խստացված սանկցիաները, որոնք իրենց դերը խաղալու են, որպեսզի մեր հնարավորություններն է՛լ ավելի սահմանափակվեն, նվազեն: Չեմ կարծում, որ առաջիկա տարիներին մենք կունենանք շոշափելի տնտեսական արդյունքներ: Իսկ այն, որ կոռուպցիայի դեմ չեն պայքարելու դա խորը, շատ էական, հզոր գործոն է, որպեսզի տնտեսությունը միշտ գտնվի այսպիսի լճացման մեջ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia