Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զուգահեռ իրականություն...

POLITICS

Արդեն երկրորդ օրն է «Մերժիր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնությունների մասնակիցները շրջափակում են մայրաքաաքի մի շարք կենտրոնական փողոցներ, կաթվածահար անում երթևեկությունը: Այսօր արդեն ցուցարարները անցել են կառավարական շենքերը շրջափակելու գործողություններին:

Ամբողջ մամուլը, համացանցը, սոցիալական ցանցերի հայկական տիրույթը ողողված է շարժման լուսանկարներով, դրա մասին գրառումներով ու ուղիղ եթերներով հենց դեպքի վայրից: Սակայն քաղաքի կենտրոնում բնակվող կամ աշխատանքի գնացող որոշ քաղաքացիներ, կարծես թե, լրիվ այլ աշխարհից լինեն: Մետրոյի Երիտասարդական կայարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի հատվածները արգելափակած ուսանողների քայլերը որոշ մարդկանց կարծիքով ուղղված են դասախոսների դեմ:

Հատված Աբովյան փողոցի վրա գտնվող գեղեցկության սրահի աշխատակցից.«Հիմա որ դուրս են եկել դասախոսների դեմ, ինչի որ լավ սովորեին, չէի՞ն նշանակի»: Բայց ով ում ինչ պետք է նշանակի: Զարմանալի է, միթե՞ այս մարդիկ այս օրերին առհասարակ մամուլ չեն կարդում, իրենց աշխատավայրից այն կողմ չեն գնում, չեն լսում ցուցարարների վանկարկումները, որ ընդհանրապես դասերի հետ կապ չունեն: Թե՞ իրենք մեր Հանրային հեռուստատեսության հավատարիմ հեռուստադիտողն են:

Կամ էլ սեփական եսը գերագնահատող մարդիկ, ում համար ճանապարհը փակելու համար տեղաշարժ արված նստարանն ու աղբարկղը պիտի վերադառնան իրենց տեղերը, որովհետև սա իրենց փողոցն է և իրենք այդպես են ուզում:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով այս ամենին և ընդգծելով, թե ընդհանրապես շատ հեռու է որևէ մեղադրանքից որևէ մեկի նկատմամբ, կարծիք հայտնեց, թե մարդիկ տարբեր են: Ըստ նրա՝ կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են հասարակական ու քաղաքական կյանքով, երկրի ճակատագրով, և կան մարդիկ, որոնց հետաքրքրում է սեփական անձը: Կան մարդիկ, ովքեր թերահավատ են, կան մարդիկ, ովքեր հավատում են:

«Հասարակությունը շատ տարբեր է, և կարծում եմ, ինչպես բոլոր հասարակություններում, այնպես էլ մեր հասարակությունում կա տանող ուժ, այսպես ասած՝ դինամո, որը պտտեցնում է այդ ամբողջ շարժիչը: Շատ ուրախ եմ, որ այդ շարժիչի դերում մեր պարագայում երիտասարդություն է, ուսանողները: Չնայած համոզված եմ, որ այդ շարքերում կան և այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես խուսափում են դասերից: Բայց դա չէ կարևոր: Երբեք չի կարելի առանձին օրինակների վրա դատել ամբողջ մի շարժում»,- նկատեց նա:

Բաբայանի խոսքով, իր համար արդյունքն այնքան էլ կարևոր չէ, որովհետև նա անձերի փոփոխության մեջ շատ մեծ հրաշք ո՛չ տեսնում է, ո՛չ էլ ակնկալում: Իր համար շատ ավելի կարևոր են համակարգային փոփոխությունները, որովհետև դրանք ավելի կայուն են, ավելի ամրապնդող են ու ձգտող: Ավելին՝ գտնում է, որ 21-րդ դարում սեփական կամ երկրի ճակատագիրը որևէ անձի հետ կապելն այնքան էլ ճիշտ չէ:

Բաբայանի կարծիքով, մենք հաճախակի տեսնում ենք միայն բացասականը՝ արտագաղթ, հիասթափություն, ագրեսիա, բայց կան նաև շատ լավ օրինակներ. «Եթե նկատեցիք, նույն երիտասարդությունն այս տարիների ընթացքում անցավ որոշակի ճանապարհ՝ լոկալ խնդիրներից՝ Մաշտոցի պուրակ, Էլեկտրիկ Երևան, Երթուղայինների սակագնի պահպանման համար ցույցեր, հիմա էլ հասել են քաղաքական պահանջների: Ես հուսով եմ, որ վաղն այս նույն երիտասարդությունն իր առջև կդնի այս համակարգային փոփոխությունների հարցը: Այն, ինչ կատարվեց երկու տարի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ, շատ շատերի համար անսպասելի էր՝ այդ տեսակ երիտասարդների ոտքի կանգնելը և իրենց հայրենիքի տերը զգալը:

Պետք է ավելի շատ շփվել երիտասարդների հետ, փորձել լսել իրենց, որովհետև այն, ինչ կատարվեց մեր երկրում այս երկու-երեք օրերի ընթացքում, շատ վատ օրինակ է: Փաստորեն, իշխանությունը շփվում է հասարակության որոշակի մասի հետ, որում շատ ակտիվ են երիտասարդները, միայն ու միայն ոստիկանության միջոցով: Մեր առաջին դեմքերը նույնիսկ չեն փորձում դուրս գալ զրույցի, բայց առանց երկխոսության երկիր չեն կառուցում»,- նշեց զրուցակիցս:

Անդրադառնալով հասարակության մի ստվար զանգվածի անտարբերությանը երկրում տեղի ունեցող իրադարձություններին և անվանելով դա անհեռանկարային՝ Բաբայանը նշեց, թե այդպիսի վերաբերմունքի մեջ սեփական մեղքն է տեսնում: Ասում է, որ ինքը, որպես արվեստի մարդ, մտավորական, այս երկրի քաղաքացի, չի կարողանում իր գործով, իր ելույթներով ու աշխատանքով մարդկանց համոզել, որ միակ ճիշտ ճանապարհը երկրի հանդեպ անտարբեր չլինելն է, որովհետև երկրի նկատմամբ անտարբեր լինելը նշանակում է սեփական անձի հանդեպ անտարբեր լինել:

«Դա մարդկային բոլոր կանոններից հեռու է, որովհետև երբ մենք անտարբեր ենք, մենք ինքներս մեզ դատապարտում ենք ամեն ինչի, մեզ հետ կարելի է անել ամեն ինչ: Չէ որ մենք անտարբեր ենք եղել, չենք նկատել ո՛չ ուրիշի ցավը, ո՛չ ընդհանուր նպատակը:

Այն, որ մենք շատ տարբեր ենք, դա լավ է, դա մեր հարստությունն է, ոչ թե աղքատությունը: Բայց նույնիսկ շատ տարբեր մարդիկ, եթե փորձեն իրար հետ խոսել, միշտ կգտնեն ընդհանուր եզրեր: Եվ այդ իրար հետ շփվելու, խոսելու, իրար հասկանալու ցանկությունը գալիս է նրանից, որ դու անտարբեր չես: Եթե անտարբեր ես՝ մենակ ես: Մենակ լինելն այս աշխարհում շատ բարդ է և վտանգավոր: Մենք ուժեղ ենք այնքանով, որքանով կարողանում ենք իրար հասկանալ և իրար հետ լինել, միմյանց ցավը զգալ և միմյանց կարևորությունը զգալ»,- հավելեց Բաբայանը:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia