Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսական պրոպագանդան այլ բան չի կարող. միջազգային մամուլն ու ռուսական ԶԼՄ-ների հիստերիան

POLITICS

Հանրապետությունում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող ցույցերն ու ակցիաները: Հայաստանում կատարվող իրադարձություններին անհաղորդ չէ նաև միջազգային մամուլը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցներ:

Օրինակ՝ Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ «Foreign Brief»-ը, նշել է, որ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: «Ֆրանսպրեսը»-ն էլ իր հրապարակման մեջ շեշտել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ատամներով կառչած մնալ իշխանությանը և այս անգամ՝ արդեն վարչապետի պաշտոնում: Ռուսական լրատվամիջոցների մի մասի արձագանքը, սակայն, տարբերվում է արևմտյան լրատվամիջոցների գնահատականներից: Մի շարք ԶԼՄ-ներ իրենց հրապարակումներում անգամ համեմատական են անցկացնում «Մայդանի» հետ: Օրինակ՝ «Взгляд»-ն իր հոդվածը վերնագրել էր այսպես՝ «Новый армянский майдан раскачивают «грантоеды»»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Past.am-ի հետ զրույցում շեշտեց, որ արևմտյան լրատվամիջոցները ժամանակին և համարժեք արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Նշեցին, թե հատկապես ինչն է նման բողոքի ալիք բարձրացրել: Որևէ տենդենցիոզ բաներ արևմտյան լրատվամիջոցներում չկան: Այլ է իրավիճակը ռուսական լրատվամիջոցների պարագայում. «Ամերիկյան դեսպանատան ձեռք», «ԱՄՆ պետդեպարտամենտի ոտք», «Մայդան» և նման անսթափ հայտարարություններ: Կարծում եմ, այդուհանդերձ, նման գնահատականները Հայաստանի հանրության կողմից արհամարհվում են և բացի ծիծաղից, այլ բան չեն հարուցում: Ընդհանուր մեդիապատկերը սա է»,-ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչպե՞ս է բացատրվում ռուսական ԶԼՄ-ների նման դիրքորոշումը, քաղաքագետը նշեց. «Դա պայմանավորված է ռուսական պետական մեդիամեքենայի նեոկայսերական ռեֆլեքսներով: Բացի այդ՝ տեսնում ենք, որ ռուսական ոչ բոլոր ԶԼՄ-ներն են տրվում նման ալիքի: Շատ թե քիչ լուրջ ռեսուրսները նման ոգով չեն անդրադառնում իրադարձություններին, այլ ուղղակի տեղեկացնում են, թե ինչ է տեղի ունենում: Օրինակ է «РБК» գործակալությունը: Պրոպագանդիստական, կայսերապաշտ և հետադիմական նման հիստերիա են բարձրացրել նաև որոշ ռուս քաղաքական գործիչներ: Ռուսական պրոպագանդան այլ բան չի կարող: Ռուսական մտածողությունը չի փոխվել: Ըստ նրանց՝ հնարավոր չէ, որ նորմալ մարդիկ ընդվզեն ոչ էֆեկտիվ ու արդեն հոգնեցրած, ոչ կոմպետենտ իշխանության դեմ: Ըստ նրանց՝ դա հնարավոր է միայն ամերիկյան միջամտությամբ կամ ամերիկյան դեսպանատան ձեռքով: Այդպիսի կոնսպիրոլոգիական մտածելակերպը բնորոշ է ռուսաստանյան քաղաքականությանը: Իրենք ամեն ինչ հենց այդ շրջանակներում են տեսնում»:


Ռուբեն Մեհրաբյանն այս ամենի համատեքստում կարևորեց հատկապես ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը, որում մասնավորապես նշվել էր. «Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:

Քաղաքագետի խոսքով՝ հայտարարությունը միանգամայն բխում էր իրավիճակից. «Այն բարեկամական էր և հայ-ամերիկյան հարաբերություններին հարիր: Ուղղակի զսպվածության կոչ արվեց՝ շարունակել բոլոր հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ի տարբերություն մեր որոշ պետական ինստիտուտների՝ ԱՄՆ պետքարտուղարությունն այդ ցույցերը դիտարկեց որպես ոչ թե անօրինական գործողություններ, այլ զուտ որպես իրավունքի իրացում: Իհարկե՝ եթե այդ ամենը խաղաղ ճանապարհով է: Բայց մենք տեսնում ենք, որ շարժման կազմակերպիչները շեշտում են, որ բացառապես խաղաղ և բռնությունը բացառող ու մերժող ճանապարհով պետք է հասնեն իրենց քաղաքական նպատակներին»:


Աննա Բադալյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak