Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բալասանյանի շուրջ կազմակերպվածը՝ սեփական սցենարով «մասխարա». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվեց երեկ Գյումրիում՝ քաղաքապետի հրաժարականի հարցի հետ կապված, տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Գյումրեցիների կարծիքով, «Բալասանյան» դաշինքը սեփական դիրքերն ամրապնդելու համար  որոշել էր ավագանու անդամների հետ բեմադրություն կազմակերպել: Եվ նրանք, ովքեր գործող քաղաքապետին անվստահություն էին հայտնել  և սեփական սցենարի հաջորդ արարով առաջարկել էին քաղաքապետի պաշտոնում մեկ այլ՝ Տիգրան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել բեմադրության վերջին տեսարանով էլ նոր քաղաքապետի քվեար­կություն կազմակերպեցին և բոլորը դեմ քվեարկեցին: Զավեշտն այն աստիճանի էր, որ նույնիսկ առաջադրված թեկնածուն էր ինքն իրեն «դեմ» քվեարկել: Հիշեցնենք, որ բուռն քննարկումներից հետո  ՀՎԿ–ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ԲՀԿ խմբակցությունը ի սկզբանե բոյկոտում էր նիստը, չնայած որ նիստին ներկա էին միայն այն երկու անդամները, որոնք ստորագրել էին անվստահություն հայտնելու հայտնելու նախագծի տակ, իսկ ԳԱԼԱ խմբակցությունը ընդմիջումից հետո հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը «Ասպարեզ» ակումբի նախագահ, ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու իր կողմնակիցները վերջին շրջանում իրենց հանդեպ հնչեցված քննադատությունների պատճառով բավականին ազդվել էին ու իրենք իրենց հանդեպ անվստահություն հայտնել: «Եվ գտել էին ամենախայտառակ եղանակը:  «Բալասանյան» խմբակցությունից մեկին առաջ էին քաշել, որպես թեկնածու, գործողին անվստահություն էին հայտնել, ու գաղափարն իրականացրեցին իրենց թեկնախուի հանդեպ:Ես ասացի, որ դրա կարիքը չկա և հարկավոր է քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել, որից հետո, եթե ավագանին հաստատի դիմումը ուրեմն դժգոհ են իրենից  իսկ եթե չի հաստատի, ապա դրանով վստահության քվե կստանա: Էլ ինչի եք խառնվել իրար: Բայց ընտրությունով սարքեցին «մասխա­ րա»»,–ասաց Լ.Բարսեղյանը: Նա նշեց, որ բալասանյանական սցենարն այլ տրամաբանություն է ենթադրել: Այսինքն, եթե «Բալասանյան» դաշինքի թեկնածուին ավագանու անդամները մերժեն, ապա կնշանակի, որ դրանով իրենց վստահության քվեն են տալիս Գյումրու գործող քաղաքա­ պետ Ս. Բալասանյանին: «Դա գիտեք՝ ինչի է նման, ոնց որ մարդու ձեռքը կտրեն, ջարդեն, կոտրեն, հեռացնեն: Բայց էդպես ո՞նց կարող է լինել: Եթե խմբակցության մեծ մասն ուզում է անվստահություն հայտնել Բալասանյանին, ապա կարող են դուրս գալ «Բալասանյան» խմբակցությունից  բայց այս ձևով անվստահություն հայտնելը, մի խոսքով, կատակերգություն էր և այստեղ որևէ լուրջ բան չկա»,– ասաց Լ. Բարսեղյանը: Նա ասաց, որ իրենք այս հարցի հետ կապ­ ված որևէ քայլ ոչ ձեռնարկել են, ոչ էլ պատրաստվում են ձեռնարկել քանի, որ այս պահին  «Բալասանյան» դաշինքն ավագանիում բացարձակ մեծամասնություն է կազմում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: «Այ­սինքն առանց նրանց քվեի որևէ մեկը չի կարող համայնքի ղեկավար ընտրվել, և Բալասանյանի շուրջ բարձրացված աղմուկը բացարձակ անտեղի է: ԵՎ մինչև նոր ընտրություններ չլինեն քաղաքապետի փոփոխություն չի կարող լինել: Այդ իսկ պատճառով էլ մենք որևէ բան չէինք նախաձեռնել»,–ասաց Լևոն Բարսեղյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 


     

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak