Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՍԴ դատավորի առաջադրման ժամկետն անցել է, իսկ թեկնածու դեռ չկա. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 4–ին Ազգային ժողովի պատգամավորների ձայների 51 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ Էմիլ Բաբայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Էմիլ Բաբայանն Արցախի նախագահի խորհրդականն է, նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141–րդ հոդվածի 8– րդ կետի՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու: Նշենք, որ երեկվա դրությամբ մայիսի 4–ի ընտրությունից ոչ թե 10, այլ 17 օր էր անցել, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածու չէր առաջադրել: Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածուի առաջադրման առումով նշված փաստը որոշակի հարցեր է առաջ բերում՝ հաշվի առնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով հստակ սահմանված ժամկետ կա: Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից: Վերջինս «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր առաջ նախագահը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին նամակ է հղել: Նա նամակից մի հատված ներկայացրեց, որն օրերս հրապարակվել էր նաև կայքերից մեկում. «Ելնելով Ազգային ժողովում նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առաջարկներից և քննադատությունից, ինչպես նաև այդ հարցով իմ ունեցած բազմաթիվ հանդիպումներից՝ եկել եմ այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ և ընթացակարգեր: Կարևորում եմ նաև հավուր պատշաճի քննարկումները իրավաբանական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ: Տեղեկացված եմ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և առաջարկներին: Կարևորելով վերոշարադրյալը, ես պատրաստ եմ լսելու իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքները՝ Սահմանադրական դատարանի բարձր դերին համապատասխանող դատավորի թեկնածությունների վերաբերյալ և Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Որպես ՀՀ նախագահ, որի հիմնական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, վստահեցնում եմ, որ կձեռնարկեմ անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ողջամիտ ժամկետներում այդ առաջադրումը կատարելու համար»: Հետաքրքրվեցինք՝ Ազգային ժողովից որևէ արձագանք եղե՞լ է: Ի պատասխան, Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ հստակ տեղյակ չէ և խորհուրդ տվեց ճշտել Ազգային ժողովից: Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հստակեցրեց, որ նամակն աշխատանքային է. «ՀՀ նախագահը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին: Հիմա սրանք աշխատանքային հարաբերություններ են, աշխատանքային նամակագրություն է, ինչը ենթակա չէ մեկնաբանման»: Արսեն Բաբայանն ընդգծեց, որ ընտրու­ թյան օր չի կարող նշանակվել, եթե չկա թեկնածու, իսկ ընտրության ժամկետները հստակեցված են օրենսդրությամբ: Հարցին, թե այնուամենայնիվ, սահմանված ժամկետն անցել է, և դա արդյո՞ք չի նշանա­ կում, որ խախտվում է ԱԺ կանոնակարգը, Արսեն Բաբայանը նշեց. «Խախտում արձանագրողն ու չարձանագրողը Ազգային ժողովը չէ: Ես չգիտեմ, թե իրենք նամակի որ մասն են հայտնել, որ մասը՝ ոչ, բայց դրանք աշխատանքային փաստաթղթեր են: Ժամկետի խախտումները և մնացած այլ հանգամանքները ենթակա են Սահմանադրական դատարանի քննությանը, եթե որևէ մեկը ներկայացնի սահմանադրական վեճ: ՀՀ նախագահը աշխատանքային գրություն է ուղարկել ԱԺ նախագահին, դրանք աշխատանքային հարցեր են, չեն ենթադրում մեկնաբանություններ»: Հավելենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածուի ընտրության հարցի շուրջ հայտարարությամբ են հանդես եկել նաև փաստաբանական համայնքի 112 ներկայացուցիչներ ու մի շարք հ/կ–ներ: Նրանք շեշտել էին, որ «Սահմանադրությամբ նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Նախագահը չի կարող գերապատվություն տալ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded