Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ելք»–ում սպասում են ելքերի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, երկրում ստեղծվել է «էքստրաօրդինար իրավիճակ», ուստի այս պահին դժվար է ասել, թե երբ հնարավոր կլինի խոսել խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Կանխատեսելի է, որ ՀՀԿ–ականները փորձելու են ինչքան հնարավոր է ընդդիմանալ դրան, բայց ոչ թե այն ամբողջությամբ բացառելու ենթատեքստով, այլ նոր իրավիճակում նոր ընտրություններին ավելի կազմակերպված մասնակցելու և դրանից հնարավորինս շատ օգուտ քաղելու ակնկալիքով: Եվ որքան ուշ տեղի ունենան նոր խորհրդարանական ընտրությունները, այնքան ՀՀԿ–ն իր ակտիվում կկարողանա ավելի շատ դիվիդենտներ հավաքել և օգտագործել ներկա կառավարության դեմ: Այս մասին գիտեն նաև ներկա իշխանությունները: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ զգուշավորությունից ելնելով՝ սկսել են ավելի քիչ շփվել լրագրողների հետ, ինչն էլ տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է դառնալ: Այսքանը՝ դեռ մի կողմ: Մյուս կողմից էլ ԱԺ «Ելք» խմբակցության ներսում է կարծես անառողջ մրցակցություն սկսվել խմբակցության ղեկավարի թեկնածուի շուրջ: Եվ ինչքան էլ հասկանալի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ՝ բոլոր հնարավոր տեղերում ղեկավարությունն իրենց ձեռքը վերցնելու ամբիցիաները, սակայն կա մի բայց, որից այն կողմ անցնելը կարող է նույնիսկ վնասակար լինել սեփական «առողջության» համար: Խոսքը մաս ն ա վ ո ր ա պ ե ս Ա Ժ « Ե լ ք » խմբակցության ղեկավար ընտրվելու մասին է, և որքան էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը փորձում է հավասարակշռություն պահպանել և ցույց չտալ, որ խմբակցությունում իրավիճակը թեժ է, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը ամենևին էլ չի թաքցնում, որ խմբակցության ղեկավարի աթոռին նա մի- այն ու միայն իրեն է տեսնում: Այդ առիթով նա տեսակետ է հայտնել, թե խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու խմբակցության ղեկավարի պաշտոնին, իսկ որոշումը կկայացնեն, երբ բոլորը հավաքվեն նույն սեղանի շուրջ: Լենա Նազարյանը նաև ասել է, որ «Ելք»–ում բոլոր որոշումները կայացվել են կոնսենսուսով, ոչ թե թվային մեծամասնությամբ և հույս է հայտնել, որ այդ ճանապարհով կկայացվի նաև խմբակցության ղեկավարի ընտրության մասին որոշումը: Ու թեև Էդմոն Մարուքյանը քաղաքական զգուշավորություն ցուցաբերելով՝ սկսել է խոսել խմբակցության ղեկավարի պաշտոնի բեռ լինելու մասին, սակայն չի վարանել նաև հիշեցնել իր մերձավորներին, որ երբ խմբակցության ղեկավար են ընտրել, թեկնածուները եղել են միայն երկուսը՝ ինքն ու Նիկոլ Փաշինյանը, և այն ժամանակ որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,– ասել  է պատգամավորը: Եթե ասվածին հավելենք նաև «Քաղաքա- ցիական պայմանագիր»կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետ դառնալու չհաջողված ամբիցիան, ապա կարող ենք ենթադրել, որ նա նույնպես կարող է խմբակցության ղեկավար դառնալու հավակնություններ ունենալ: Այսինքն, չբավարարված ամբիցիաները կարող են կոմպենսացվել խմբակցության ղեկավարի պաշտոնը նրան տալով: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այս հարցը դեռ շատ ջուր կտանի և այդ պաշտոնի համար ընթացող պայքարը կծավալվի ոչ միայն ԼՀ և ՔՊ կուսակցությունների միջև, այլև ՔՊ–ի ներսում: Ուստի կարելի է կանխատեսել, որ այնուամենայնիվ խմբակցության ղեկավարի աթոռը կրկին կզբաղեցնի ՔՊ ներկայացուցիչը, բայց թե ով, այս պահին դժվար է կանխատեսել: Մնում է միայն հավելել, որ այս պահին «Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 5–ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 3–ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ընդամենը մեկ ներկայացուցիչ ունի, ով նաև կուսակցության ղեկավարն է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak