Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր նպատակը չի եղել մեկ լավ դպրոց ստեղծելը». Դավիթ Յանի նամակն՝ Արայիկ Հարությունյանին

BLOG

Դավիթ Յանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի Արայիկ Հարությունյան,

Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում: Մայրս հայ է, հայրս`չինացի: Կյանքիս առաջին 17 տարիներն անցկացրել եմ Հայաստանում։ Հայաստանն ինձ տվել է կյանքիս ամենակարևոր բանը՝ կրթություն։ Այնուհետև ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (ֆիզտեխ)՝ ԽՍՀՄ-ի լավագույն համալսարանը, որտեղ ընդունվել եմ ոչ միայն ծնողներիս շնորհիվ, որոնք երկուսն էլ ֆիզիկոսներ են, ոչ միայն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) և Ֆիզիկամաթեմատիկական (ֆիզմաթ) դպրոցի իմ ուսուցիչներ Գագիկ Գրիգորյանի, Արշավիր Ստեփանյանի և շատ այլ փայլուն ուսուցիչների շնորհիվ, այլ նաև շնորհիվ իմ ավագ դասընկերներ և օլիմպիադայի հաղթողներ Մաթևոս Արամյանի և Աշոտ Ասլանյանի, որոնք մեզ ֆիզիկա էին սովորեցնում։

Այսօր իմ առաջին ընկերությունը՝ ABBYY-ն, համաշխարհային առաջատար է արհեստական բանականության ոլորտում և գրասենյակներ ունի աշխարհի 11 երկրում, ունի ավելի քանի 1000 աշխատակից, 400 պատենտ և 50 միլիոն օգտատեր աշխարհի 200 երկրում։

2006 թվականին Ֆիզմաթի/Ֆիզտեխի 8 շրջանավարտներով, այդ թվում՝ Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը, Աշոտ Ասլանյանը, Դավիթ Փախչանյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը և տեր Մեսրոպ (Մաթևոս) քահանա Արամյանը՝ մարդիկ, որոնք զգալի մասնագիտական և բիզնես հաջողություններ էին գրանցել իրենց կյանքում, հավաքվեցինք մեր տանը և որոշեցինք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և հայկական կրթության զարգացման գործում՝ հավատալով, որ կրթությունն աշխարհը վերափոխելու և ավելի լավ տեղ դարձնելու միակ միջոցն է։ Այս նպատակով մենք հանձն առանք նվիրաբերել գումարներ և աշխարհի տարբեր ծայրերից ներգրավել ավելի շատ մարդկանց՝ ստեղծելու՝

ա) «ապագայի դպրոց» և
բ) կրթական հիմնադրամ, որը զգալիորեն կբարելավի կրթության որակը Հայաստանի հարյուրավոր դպրոցներում։

Մենք հավատում ենք, որ վերջին 12 տարում այն շարունակական ջանքերը, որոնք ներդրել են «Այբ» համայնքի անդամները, այդ թվում՝ Դավիթ Սահակյանը, Գագիկ Գրիգորյանը, Անահիտ Ադամյանը, Աշոտ Ասլանյանը, Աշոտ Թումասյանը, Աշոտ Մկրտչյանը, Ավետիք Չալաբյանը, Արամ Արամյանը, Արամ Փախչանյանը, Արեգ Զաքոյանը, Արթուր Ալավերդյանը, Արթուր Բերդը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ջանիբեկյանը, Արմեն Խեչոյանը, Արմեն Կազարովը, Արմինե Առուստամյանը, Արսեն Գալստյանը, Արսեն Ղազարյանը, Արսեն Մամիկոնյանը, Արտակ Օգանեսյանը, Արտաշես Շիրիկյանը, Արտյոմ Գրիգորյանը, Դավիթ Յանը, Դավիթ Փախչանյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Ֆրնջիբաշյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Մանուկ Հերգնյանը, Մարտիրոս Մինասյանը, Յուլիա Դանիելյանը, Նատալյա Ռիժկովան, Ռուբեն Հարությունյանը, Ռուբեն Սիմոնյանը, Սահակ Պետրոսյանը, Սամվել Դովլաթյանը, Սարգիս Բադալյանը, Սերգեյ Ստեփանյանցը, Սուրեն Հարությունյանը, Վահե Ամիրբեկյանը, Վարդան Բաբիկյանը, Վիկտոր Ակուլյանը, Արմեն Մելքումյանը, Արմեն Շահինյանը, Արսեն Աղաջանյանը, Արտեմ Կոնստանդյանը, Ղարիբ Մովսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Ալյոնա Յանը, Սիլվա Յանը, Յան Շին և այլ ընկերներ, մեզ այսօր ավելի են մոտեցրել մեր սկզբնական նպատակին։

Իմ երեխաները հաճախում են Սիլիկոնյան հովտի լավագույն դպրոցներից մեկը, իսկ Սիլիկոնյան հովտի միջին և ավագ դպրոցները համարվում են լավագույնը ողջ ԱՄՆ-ում։ Եվ ես Ձեզ կարող եմ վստահությամբ ասել, որ «Այբ» դպրոցը որևէ կերպ չի զիջում այդ դպրոցներին։ «Այբ» դպրոցի և նրա տված կրթության մասին չեմ խոսի. դրա մասին կփաստեն մյուսները: Իրականությունն այն է, որ «Այբ» դպրոցը շատ ավելի հզոր է, քանի ԱՄՆ-ի՝ լավագույնը համարվող դպրոցներից շատերը։

Մեր նպատակը ՉԻ ԵՂԵԼ ՄԵԿ ԼԱՎ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼԸ։ Մենք ցանկանում էինք զգալիորեն բարձրացնել կրթության նշաձողը Հայաստանում։ Դա նշանակում է լուսավորել և զարգացնել ուսուցիչներին՝ նրանց փոխանցելով դասավանդման նոր հմտություններ ու մեթոդներ, բարձրացնել նրանց աշխատավարձերը՝ ամսական 150 ԱՄՆ դոլարից հասցնելով 1000-ի, բարելավել սարքավորումներով հագեցվածությունն այն դպրոցներում, որոնք ձգտում են բարձրացնել կրթության նշաձողը, և ամենակարևորը՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել կրթական բովանդակությունը և այն դարձնել առաջատար։

Ահա թե ինչու ենք ստեղծել «Այբ» կրթական հիմնադրամը, սկսել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը և այլն։

Ես գիտեմ, որ Դուք իսկական հայրենասեր եք, այնպես, ինչպես մենք: Ողջունում եմ «Այբ» համայնքի հետ հանդիպելու և մեր սիրելի Հայաստանի կրթական համակարգի բարելավման ուղիները քննարկելու Ձեր առաջարկը: Որպես ՀՀ կրթության նախարար՝ Ձեր ստանձնած աշխատանքը երկրում ամենաբարդերից մեկն է: «Այբ» համայնքի յուրաքանչյուր անդամ ի սրտե ցանկանում է, որ Դուք հաջողեք Հայաստանում կրթական համակարգի բարելավման Ձեր առաքելության ճանապարհին: Խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե երբ Ձեզ հարմար կլինի հանդիպել և անցնել գործնական քննարկումների:

ՀԳ․ Ստորև կարող եք դիտել իմ ելույթը «Այբ» դպրոցի ավարտական հանդիսությանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal