Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում. ՀՀ ԱԺ նախագահը՝ միջազգային համաժողովին

INTERNATIONAL NEWS

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

 

Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է.

 

«Մեծարգո պարոն Վոլոդին,

 

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

 

առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար:

 

Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային հարաբերությունների կարեւոր գործոն, զգալիորեն աճել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Փոխազդեցությունն օրենսդիր մարմինների միջեւ նշանակալի ներդրում է վստահելի շփումների եւ երկխոսության պահպանման գործում նույնիսկ այն խնդրահարույց հարցերում, որտեղ պետությունների դիրքորոշումները կարող են հիմնովին տարբերվել:

 

Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու համագործակցությունն առավել կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, ականատես ենք բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ համաշխարհային մասշտաբի հետեւանքներ: Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար:

 

Միջխորհրդարանական շփման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են արդյունավետ հակազդելու այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, անօրինական միգրացիան:

 

Մեր կարծիքով՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները պետք է ներառեն՝

 

*մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու օրենսդրության ձեւավորումը, այս ոլորտում փորձի փոխանակումը,

 

*միջազգային պայմանագրերի վավերացմանը նպաստելը,

 

*խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդումը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

 

* մարտահրավերներին դիմակայելու համատեղ ծրագրերի մշակումը:

 

Օրինակ, խոսելով այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին անօրինական միգրացիան է՝ գտնում եմ, պետք է մշակվի համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանային զգայուն խնդիրների երկարաժամկետ լուծմանը: Ծրագրերը պետք է նախագծված լինեն այնպես, որ միգրացիան դիտարկվի որպես լրացուցիչ հնարավորություն երկրի զարգացման գործընթացներում:

 

Անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական համագործակցության իրավական հիմքերը: Նման աշխատանքն իրականացվում է ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրենսդրական հիմք, որը կարգավորում է անվտանգության խնդիրները:

 

Հսկայական աշխատանք է իրականացվում նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Երեւանում ընդունված մինչեւ 2025 թվականը Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման պլանը Հայաստանի նախագահության ընթացքում ենթադրում է միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու համատեղ գործողություններ: 2016 թվականին հաստատվել է ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու մասին կանոնակարգը: Այս տարվա աշնանն էլ՝ հոկտեմբերի 29-30-ին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանում կայանալիք նիստում ի թիվս այլոց կքննարկվեն նաեւ կիբեռանվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Միջազգային միջխորհրդարանական կազմակերպությունները փոխզիջումային լուծումների մշակման համար առավել արդյունավետ հարթակներից մեկն են:

 

Գործընկերներ,

 

վերջին ներքաղաքական փոփոխությունները Հայաստանում ի ցույց են դրել պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման աստիճանը մեր երկրում: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ: Մենք հավատարիմ կլինենք մեր միջազգային պարտավորություններին:

 

Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով:

 

Չնայած միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկին եւ դրանց իրականացմանն ուղղված հայկական կողմի հետեւողական ջանքերին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում՝ միաժամանակ չափից ավել մեծացնելով իր ռազմական ներուժը: Հայաստանը հաստատում է իր ձգտումը շարունակելու հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաեւ ընդգծում ենք վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը եւ լիակատար պահպանումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի 2016-2017 թթ. գագաթաժողովներում կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս հարցում կցանկանայի ընդգծել խորհրդարանականների դերը: Մեր աշխատանքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլատյացության հայտարարությունները:

 

Քննարկելով միջազգային անվտանգության հարցերը՝ չեմ կարող չանդրադառնալ Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային փոքրամասնությունների իրավիճակը մեր մշտական անհանգստության առարկան է, առավել եւս, որ այդ տարածաշրջանում առկա է մեծ հայկական համայնք: Ձգձգված ճգնաժամը դարձավ տարածաշրջանային ահաբեկչական ուժերի ակտիվացման պատճառ, հանգեցրեց փախստականների թվի աճի: Միայն Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22.000 փախստական: Մեր երկիրը դարձել է Եվրոպայում երրորդ պետությունն ազգաբնակչության թվի համեմատ ընդունած փախստականների թվով: Դրանք իրական մարտահրավերներ են, որոնք չեն կարող մնալ առանց ուշադրության: Միջազգային հանրությունը պետք է նպաստի սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով, միջազգային կառույցների միջնորդությամբ:

 

Տիկնայք եւ պարոնայք,

 

միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը, խորհրդատվությունների բազմակողմ մեխանիզմը եւ համաձայնեցված գործողությունները կօգնեն դիմակայելու այն վտանգներին ու մարտահրավերներին, որոնք ծնվում են, ինչպես նաեւ դառնան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամուր հիմք: Խորհրդարանականների համագործակցությունը թույլ կտա ապահովել միջազգային գործընթացների օրենսդրական հիմքը՝ հաշվի առնելով ազգային շահերը, ամրացնելով յուրաքանչյուր պետության անկախությունն ու անվտանգությունը: Վստահ եմ, որ այս համաժողովն էապես կնպաստի բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով միջխորհրդարանական համագործակցության փոխշահավետ ուղիներ»։

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia