Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վո­լյուն­տա­րիզ­մը չպետք է դո­զա­յից շատ լի­նի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության քաղաքական հենարանը

Քաղաքականությունը որպես մասնագիտություն դիտարկող և իր իսկ խոսքով խարդավանքի տեսության հետ որևէ առնչություն չունեցող «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցության՝ որպես միակ ընդդիմադիր կուսակցություն հայտարարելը, դեռևս ընդդիմություն համարվելու բավարար պայման չէ: 

«Պաշտոնական հայտարարությունը բոլորովին այլ բան է նշանակում: Եվ քանի դեռ ես ՀՀԿ խմբակցության կազմում եմ, պետք է ենթադրել, որ ես շարունակում եմ կիսել և՛ այն արժեքները, և՛ նաև տնտեսության կազմակերպման այն մոտեցումները, որոնք ամրագրված են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Հետևաբար, այս պահին մենք դեռ շարունակում ենք համագործակցել»,- ասաց Խ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին «կողմ» քվեարկողներին, ապա, ըստ Հարությունյանի, դա դեռ չի նշանակում, որ ներկա իշխանության հետ հավասար քաղաքական պատասխանատվություն են կրում: 

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե ով է կառավարության ծրագրին «կողմ» քվեարկել: Բացի այդ՝ ինքն է այդ ծրագրի քաղաքական պատասխանատուն: Այդ խոսքերն ուղղված չէին միայն հանրապետականներին: Նման պարագայում հարց է ծագում, թե ֆորմալ և հանրության համար ընկալելի առումներով ովքե՞ր են իրականում ներկայացված ծրագրի համար պատասխանատվություն կրողները»,- ասաց Խ. Հարությունյանը:

Խոսելով երկրի անվտանգության ապահովման առաջնայնության մասին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ երկրի առաջընթացն անմիջականորեն և ուղղակիորեն կախված է երկրում վարվող տնտեսական քաղաքականությունից: Այս առումով, Հարությունյանի համար դեռևս հասկանալի չէ, թե որն է այն տնտեսական քաղաքականության կոնցեպտը, որն այս ընթացքում պետք է իրականացվի և օր օրի սեփական կարողությունները հզորացնի:

«Մարտավարական առումով նշված ուղղությունները կդառնան մեր կուսակցության ապագայի համար սկզբունքային: Հետևաբար, այս պահին իր բոլոր թերություններով հանդերձ՝ մեզ համար որպես հասկանալի, ընկալելի և կանխատեսելի գործընկեր շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Եվ չնայած, որ ձախողել ենք, բայց հիմա հարկավոր է անցյալից դասեր քաղել, և շատ ուրախ եմ, որ արդեն իսկ այդ պրոցեսը գնում է»,- ասաց Խ. Հարությունյանը:

0-ների խորը փիլիսոփայությունը

Քաղաքական գործչի կարծիքով, հանրային դժգոհությունը ոչ թե տնտեսական աճով է պայմանավորված եղել, այլև հանրային կյանքի որակով՝ կոռուպցիա, անհավասարություն, անարդարություն, որի դեմ պայքարի մասին, ի դեպ նշված է ՀՀԿ-ի ծրագրում: Եվ նման արատավոր երևույթների դեմ պայքարի հարցում Խ. Հարությունյանը որևէ վեճ չունի նոր իշխանությունների հետ: Ավելին, պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել հանուն դրանց վերացման, քանի որ դա օդ ու ջրի նման բոլորին է պետք: Բայց, այդ ամենը թեև անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար պայման սեփական տնտեսական կարողությունները ձևավորելու և երկրի անվտանգությունը սպասարկելու համար: 

«Հանրապետական կուսակցության ծրագրում տարի առ տարի թվերով ֆիքսված է եղել, թե 17, 18, 19 և մյուս տարիներին ինչ արդյունք է ակնկալվում ունենալ: Ուստի շատ բնական էր հարցադրումը, թե ինչու կառավարության ծրագրում որևէ թիվ չկա: Ես բավարարված եմ, որ այսուհետ պետք է լինի 0 կոռուպցիա, 0 կոռուպցիոներ կառավարություն, 0 հովանավորչություն, 0 մոնոպոլիաներ: Ես բավարարված եմ այդ զրոներով: Վաղը ես կասեմ՝ հարգելի կառավարություն, դուք ասում էիք 0, բայց պարզվեց, որ 0 չէ, և այդ պարագայում ես կարող եմ գնահատել, թե որքան է: Այսինքն, թվեր հրապարակելը շատ կարևոր է: Սրանով հանրությունը պետք է հնարավորություն ունենա գնահատել, թե կատարված աշխատանքը լա՞վ է իրականացվել, թե՞ վատ: Եվ այն թեզը, որ եթե վստահում ենք, ուրեմն՝ վերջ, կներեք, դա ինձ համար քաղաքական կատեգորիա չի կարող լինել»,- ասաց Խ. Հարությունյանը:

Ձախողումները կարող են թանկ նստել

Այն քաղաքացիական վերելքը, որն այս ընթացքում արձանագրվեց, Խ. Հարությունյանի կարծիքով՝ հզոր պոտենցիալ էներգիա է կուտակել, որը դեռ պետք է վերածվի քաղաքական կապիտալի: Եվ այն վստահության «վարկը», որը տրվել է նոր իշխանություններին, դեռ պետք է հստակ իրացնել, ուստի դեռ վաղ է տեղի ունեցածը հեղափոխություն որակելը, համոզված է քաղաքական գործիչը:

«Կարելի է ասել հեղաշրջում, իշխանափոխություն, բայց, կներեք՝ ո՛չ հեղափոխություն, քանի որ պետք է գնահատել, թե հանրության մի ստվար զանգվածը, որը սպասում էր արժեքների, վարքագծի, բարքերի փոփոխության, հասե՞լ է իր ուզածին, թե՞ ոչ: Ես շատ ուրախ կլինեմ, որ այդպես լինի, բայց այս առումով դեռ շատ վաղ է գնահատականներ հնչեցնելը: Եվ վստահության այսպիսի մեծ կրեդիտի պարագայում, Աստված մի արասցե, կառավարության ցանկացած անհաջողություն կարող է շատ մեծ գին արժենալ մեր հասարակության համար: Այդ է պատճառը, որ ես, չլինելով այս կառավարության կողքին, դառնալով նրա կառուցողական ընդդիմախոսը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի ամեն ինչ իրենց մոտ ստացվի: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի իրենք լավ աշխատեն: Ես էլ այդպես եմ պատկերացնում իմ մասնակցությունը պրոցեսներին»,- ասաց Խ. Հարությունյանը:

Ազատ խոսքը ճնշելու ժամանակները վաղուց անցել են

Խոսելով սոցիալական կայքերում ֆեյքերի կողմից իր անվան շուրջ տարածվող ջղաձգումների մասին՝ Խ. Հարությունյանն ասաց, որ ինքը վաղուց դուրս է եկել այն տարիքից, որ այս կամ այն գրառման պատճառով կաշկանդվի կամ վատ զգա: Ուստի այն ամենն, ինչ գրում են «ֆեյսբուքներում», իրեն առանձնապես չի վրդովեցնում: 

«Ես որևէ մեկին դուր գալու խնդիր չունեմ: Եվ միակ անձը, ում ուզում եմ դուր գալ, իմ կինն է: Ինչ վերաբերում է անկեղծությանը, ապա բոլորը՝ թե՛ հրապարակում կանգնած երիտասարդները, որոնք շատ դեպքերում հենց իրենց կեղծելով՝ ֆեյսբուքում հազար ու մի բաներ են գրում, թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, բոլորը պետք է անկեղծ լինեն: Հանրապետությունը զարգացնելու մի նոր գալարի բարձրանալու այսպիսի հնարավորություն երբեք չի եղել: Դա պետք է օգտագործենք: Եթե անկեղծ չլինենք մեկս մյուսիս հանդեպ, ապա քաղաքական պրոցեսները տանուլ ենք տալու»,- ասաց Խ. Հարությունյանը: 

Նրա համոզմամբ, եթե իշխանափոխության հիմնական պատճառը սահմանադրական նորմերը խախտելը, անտեսելն էր, ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է հիմա էլ այլ նորմեր խախտվեն: Վարչապետի դեպքում ամենա-ամենան երևալու ձգտումը Հարությունյանի համար հասկանալի, է, բայց նրա թիմի դեպքում՝ նույնիսկ վտանգավոր:

«Նրանք, ովքեր փորձում են այդ «զոնտիկի» տակ մտնել և կրկին որպես ամենա ներկայանալ, կներեք, դա արդեն վտանգավոր է: Դա կարող է հանգեցնել նրան, որ մարդկանց «զրկի» անգամ քննադատելու իրավունքից, քանի որ իրենք դուրս են քննադատությունից: Եվ արդյո՞ք սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունը նշանակում է սիրել մեկին, իսկ մյուսներին՝ ոչ: Ի դեպ, անկախության 30 տարիների ընթացքում ազատ խոսքն այսքան վտանգված չի եղել, ինչքան հիմա է: Եվ երբ որևէ մեկը փորձում է իրենց լիդերի կարծիքից տարբերվող կարծիք հայտնել, դառնում է ազգի թշնամի, բայց կներեք, ս՞ա էր հեղափոխության նպատակը»,- ասաց Խ. Հարությունյանը: 

Վախից կարող են թիվ նկարել, բերել

Պետք է մի այնպիսի «մեքենա» ստեղծել, որի մեջ, անկախ նրանից, թե ով է վարողը, բոլորն իրենց կոմֆորտ զգան: Եվ այդ պարագայում, եթե մեկն ասում է, որ մեքենայի «կարբյուրատորը» լավը չէ, ուրեմն արդյո՞ք նշանակում է, որ դավաճանում է այդ «մեքենային» և եթե այդպես է, ապա դա նշանակո՞ւմ է, որ պրոցեսի ձախողման գործընթաց է գնում: 

«Այստեղ պատասխանատուն առաջին դեմքն է: Որովհետև 0-ները ոչ միայն պետք է հռչակել, այլև՝ երաշխավորել: Ընդ որում, ոչ թե անհատներով, այլև՝ համակարգային առումով, որպեսզի անկախ նրանից, թե ով է «մեքենայի» ղեկին, այն անխափան աշխատի: Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 0-ներն ինձ մոտ իր կարողությունների և հնարավորությունների հանդեպ անկեղծ հավատ ներշնչեցին, ինչը չեմ կարող ասել իր թիմի մասին: Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել Փաշինյանի՝ կառավարության ժամանակ հնչեցրած այն մտքի վրա, երբ ասաց՝«արե՛ք, թե չէ ես կանեմ»: Սա նշանակում է, որ ուզում է իր ուզածը բերեն, անկախ նրանից, թե ինչպես են բերելու: Այսինքն, ենթական այլևս կվախենա սխալվել, բայց դա էլ է իրավունք, որը որևէ մեկը չի կարող մերժել: Այլապես կառավարությունում ստեղծագործական պրոցես չի լինի: Դա կարող է նշանակել, որ ինչ թիվ պետք լինի, վախից կարող են նկարել, բերել: Եվ սա է ինձ մտահոգում»,- ասաց Խ. Հարությունյանը: Այսինքն, ըստ պատգամավորի, վոլ յունտարիզմը, որը միշտ գոյություն ունի, չպետք է դոզայից շատ լինի: Եվ ցանկացած լիդեր պետք է իր գործունեությանը ստեղծարար պրոցեսի լիցք հաղորդի: Հակառակ դեպքում կհեռանանք ցանկալի արժեքներին հասնելու ուղուց: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank