Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տա­րի­ներ շա­րու­նակ բիզ­նե­սը պա­հել են կո­ռուպ­ցի­ա­յով». ՓՄՁ–նե­րի վախն ու հար­ցադ­րում­նե­րը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստվերը ոչ միայն խոշոր, այլև փոքր և միջին բիզնեսում է` սկսած մաքսային ներմուծումներից, վերջացրած` հարկային տեսուչ– ՓՄՁ պայմանավորվածություն: Ստվեր ասվածն ավելի շատ խոշորի հետ է ասոցացվում, որովհետև մարդիկ տեսնում են, թե ինչպես է խոշոր բիզնեսով զբաղվող արտոնյալ անձն արագ հարստանում: Ոչ ոք չի կարող ասել, որ ստվերը միայն խոշորում է. պարզապես խոշորում շատ ավելի մեծ թվեր են, փոքրում ու միջինում` ավելի փոքր: Նման համոզմունք ունի ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, ով ստվերը դուրս բերելու 4 հիմնական մեխանիզմ ու պայման է առանձնացնում նոր կառավարության համար: 

«Առաջին պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական ազատությունը, ինչն ունենք այս պահին: 2–րդ` պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կբացառեն մարդկային գործոնը: Օրինակ` միևնույն ՀԴՄ–ով երկու տնտեսվարող իրենց հասույթը չեն կարող ֆիքսել` օրենքն արգելում է: Սա այս օրերի ամենավառ օրինակներից է: Բայց օրենքից դուրս այլ պայմանավորվածություն է լինում, ինչի մասին ակնհայտ հայտարարեցին թե՛ տնտեսվարողները և թե՛ ՊԵԿ ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ մարդկային գործոնի արդյունքում մենք ունենում ենք ինչ–որ ստվերային գործող մեխանիզմներ: Պետք է դուրս բերել մարդկային գործոնը: Իսկ եթե մարդկային գործոնից դեռ չենք կարողանում հրաժարվել, ապա պետք է կադրային լուրջ փոփոխություններ լինեն, որոնք բացի «վերադաս» մասից , այլ շերտեր էլ կընդգրկեն: Գերփոքր բիզնեսի դեպքում ասվածն ավելի ակնառու է. երբ նշված բիզնեսի ներկայացուցիչը նոր հարկային տեսուչի կամ սննդի անվտանգության նոր տեսուչի է հանդիպում, նոր կուլտուրա է տեսնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց Հ. Ավագյանը: 

Որպես 4–րդ կետ, նա առանձնացրեց պարզ իրազեկվածության խնդիրը: «Մարդկանց իրազեկվածությունը պետք է բարձրացնել. ինչպե՞ս իրենց հարկերը հաշվարկեն, ինչպե՞ս հրաժարվեն ստվերային մեխանիզմներից: Հիմա իրենք հրաժարվել են, որովհետև հակառակ կողմի մոտ վախի մթնոլորտ կա: Բայց շատերի մոտ էլ կա իրավիճակ` «հիմա ինչպե՞ս ենք աշխատելու» հարցադրմամբ: Կոռուպցիան հյութեղ ու գայթակղիչ երկկողմանի գործարք է: Նա տարիներ շարունակ այդ գործարքով պահել է իր բիզնեսը: Հիմա այդ գործարքը «կտրվել» է: Այսինքն` այժմ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն նաև իրավագիտակցության բարձրացման առումով»,– ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները ՀԴՄ տրամադրելու հարցում այդքան էլ առատաձեռն չեն: Խոսքը հատկապես փոքր խանութների մասին է: Մի կողմից կա այն տրամադրելու պահանջ, բայց մյուս կողմից` անգամ սնանկացման վտանգի առաջ կանգնելու խնդիր: Հակոբ Ավագյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ նաև այս հարցի շուրջ առկա խնդիրների լուծման հնարավորությունը:

Նա նշեց, որ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որոնց արդյունքում ՓՄՁ ներկայացուցիչները ՀԴՄ չեն տալիս:

«Բացի այդ, այստեղ միայն ՀԴՄ–ի խնդիրը չէ: Եթե հարցն ընդհանուր դարձնենք, ապա լինի ծառայություն, արտադրություն, թե վաճառք, կա հասույթը ճիշտ ֆիքսելու խնդիր: Այսինքն` հասույթը ճիշտ հայտարարագրելու, պետությանը ճիշտ ներկայացնելու և պետությանը չխաբելու խնդիր: Մի բան է հստակ` նույն քաղաքական կամքից ու քաղաքական հայտարարություններից ելնելով, բոլորն այսօր պետք է վերադասավորվեն, որովհետև ռիսկերն արդեն անձնապես իրենք են կրում: Այսինքն` ոչ մի պայմանավորվածություն իրենց այլևս չի փրկի` պետք է գրագետ հաշվապահություն վարեն և հասույթները հայտարարագրեն: Վերոնշյալ իրազեկվածության, գրագիտության բարձրացման կետերով պետք է անցնեն նաև ՓՄՁ ներկայացուցիչները` հասկանալու, թե ինչպե՞ս վարել ճիշտ հաշվապահություն, բայց չխաբել պետությանը, ինչի խնդիրը մենք ունենք»,–շեշտեց նա:

Մյուս խնդիրը, ըստ մեր զրուցակցի, օրենսդրական է. «Իրենք շարունակելո՞ւ են մնալ շրջանառության հարկի ռեժիմում: Այսօր գործող շեմի համաձայն` մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կարող են գործել շրջանառության հարկի ռեժիմում: Բայց Հարկային օրենսգրքով մյուս տարվանից այդ շեմն իջնելու է մինչև 58 միլիոնի: Այստեղ սկսում է վախ առաջանալ: Կան տնտեսվարողներ, կարող եմ ասել նաև ՓՄՁ–ների նույնիսկ մի ստվար զանգված, որոնք վախենում են հասույթը ֆիքսել` հաշվի առնելով, որ մյուս տարվանից արդեն ոչ թե շրջանառության, այլ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ են վճարելու: Հարկային բեռը բարձրանում է և վախենալով այդ բեռից, իրենք փորձում են իրական հասույթը չֆիքսել: Եթե իրենք հասույթը ճիշտ ֆիքսեն, ապա մյուս տարվանից հարկային բարձր բեռի տակ են հայտնվելու: Այս պարագայում պետք է նախօրոք երկարաժամկետ օրենսդրական փոփոխություն արվի, որի լուծումը կլինի, օրինակ, հետևյալը. 3–5 տարի շրջանառության հարկի գործող շեմը մնալու է, դուք էլ հարկային բարձր բեռի տակ չեք լինելու»:

Հակոբ Ավագյանը հայտնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ այս առումով նոր կառավարությանը առաջարկ են ներկայացրել. «Մենք ֆոկուս խմբով փորձեցինք հավաքել ՓՄՁ ներկայացուցիչներին: Իրենք քննարկումներ արեցին և դուրս բերեցին այն առաջնահերթ խնդիրները, որոնք իրենց խանգարում են օրենսդրական դաշտում: Բացի այդ, առանձնացրել ենք նաև օրենքի կիրառելիության խնդիրները: Ամբողջ փաթեթն արդեն մուտք է արված կառավարություն, սպասում ենք: Խնդրել ենք, որ վարչապետը ՓՄՁ խորհրդի նիստ հրավիրի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal