Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նորերը դեռ կիրառում են նույն մարտավարությունը, ինչ նախորդ իշխանությունները». «Փաստ»

POLITICS

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանին զենք վաճառելու խնդրահարույց հարցը կրկին օրակարգում է: Այս անգամ թիրախում ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակից Բելառուսն է: Չնայած ամիսներ շարունակ հայկական կողմից հնչող քննադատություններին, Բելառուսն Ադրբեջանին վաճառեց «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Անդրադառնալով թեմային` ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ Բելառուսի համար իր ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ու զենքի շուկայում որոշակի դիրքեր ձեռք բերելը տնտեսական գերակա ճյուղ է. «Նրանք բավականին վաղուց են դրանով զբաղվում: Իսկ նրանց դիրքորոշման վրա ազդելու համար մենք պետք է համարժեք տնտեսական լծակներ ունենանք, որը չունենք: Բացի քաղաքական, դիվանագիտական հռետորաբանությունից, ռեալ մեխանիզմներ Հայաստանը գործնականում չի կիրառում, որովհետև իրականում այդ պրոցեսի վրա ազդելու մեխանիզմները սահմանափակ են»:

Ռազմական մեկնաբանը շեշտեց` Ռուսաստանի կողմից նաև Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը աշխարհաքաղաքական և տնտեսական շահերով է պայմանավորված, իսկ Բելառուսի դեպքում` հիմնականում տնտեսական:

«Զենքի համաշխարհային շուկայում ցանկացած գործարք իրենց համար կարևոր է: Եթե Հայաստանը ավելի ռեգուլյար խոսի այդ մասին, քննադատի, մեկ է` մնալու է դիվանագիտության հայտարարությունների դաշտում: Եթե մենք նույնիսկ տեսականորեն փորձենք ինչ–որ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, արդյունքում ոչ թե իրենք, այլ ավելի շատ մենք կտուժենք: Այսինքն` հաշվի առնելով ՀՀ–ի փոքր տնտեսությունը ու հետևաբար նաև տնտեսական ու քաղաքական փոքր լծակները, մենք գործնականում ռեալ ռեսուրսներ չունենք: Այսինքն` մենք այդ նույն հռետորաբանությունը կիրառելով` պետք է նաև ռեալ պատկերացնենք իրավիճակը»,–ասաց նա` հավելելով, որ այս պահին միակ ուղղությունը մեր ռազմական ոլորտն է, ուշադրությունն այնտեղ սևեռելը: 

«Դրանից զատ ցանկացած այլ տարբերակ ռեալ դաշտում չէ: Ընդհանրապես համաշխարհային քաղաքականության մեջ պրոցեսները հիմնված են խաղացող դերակատարների ուժերի հնարավորության վրա: Հնարավոր է, որ դաշնակից երկրները խախտեն պայմանագրային դրույթներ, և իրականության մեջ ՀԱՊԿ–ն այս առումով միակը չէ: ՆԱՏՕ–ի դեպքում ևս կա իրավիճակ, երբ այդ կառույցի ներսում գտնվող դաշնակից երկրներն ունենում են հակասություններ, ռազմական խնդիրներ: Ընդհանուր առմամբ` այդ պրոցեսների վրա ազդելու հնարավորությունը կախված է զուտ երկրի կշռից: Երկրորդ տարբերակն այլընտրանքային լուծումներ գտնելն է, որոնք կարող են ազդել դաշնակից մյուս երկրի վրա: Բայց երկու դեպքում էլ մեր հնարավորությունները սահմանափակ են, որովհետև կշիռը փոքր է, իսկ այլընտրանքային տարբերակներ գտնելն էլ մեզ համար թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական առումով թանկ կարժենա: Բարդ իրավիճակ է, իրականում այն փակուղային է Հայաստանի համար: Միանշանակ լուծում, որը կարող է հարցը միանգամից լուծել, չկա: Մեզ ռազմավարություն է պետք, ըստ որի կարող ենք մտածել, թե ինչպես ազդել մեր դաշնակիցների` ՀԱՊԿ անդամ մյուս երկրների դիրքորոշման վրա»,–նշեց Դ. Հարությունովը:

Քաղաքացիներն արտաքին քաղաքականության համար պատասխանատու նորանշանակ ներկայացուցիչներից այս առումով ավելի հստակ պահանջներ են ակնկալում: Դիտարկմանն արձագանքելով` մեր զրուցակիցը նշեց, որ միանգամից ակնկալել, թե նրանք կլուծեն այն խնդիրը, որը նախկին իշխանությունները երկար տարիներ չեն կարողացել, սխալ է: 

«Հիմա տեսնում ենք, որ նրանք դեռ կիրառում են նույն մարտավարությունը, որը նախկին իշխանությունն է կիրառել: Միգուցե մի փոքր ակտիվ, քան նախկինները, բայց, այնուամենայնիվ, նույն դաշտում են, և այլընտրանք չկա: Սեղանի վրա լուծումներ չկան, որոնց համաձայն կարող ենք ասել, թե իշխանություններն անտեսում են դրանք: Դաշնակից երկրների դիրքորոշման վրա ազդելու հնարավոր լուծումներից մեկն էլ հետևյալն է` դառնալ զենքի այնպիսի գնորդ, ինչպիսին Ադրբեջանն է, բայց դա երկարատև գործընթաց է: Այն ենթադրում է ֆինանսական մեծ ռեսուրսներ, որը մենք հիմա չունենք: Հաշվի առնելով սա` տրամաբանական է, որ նոր իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները զուտ դիվանագիտական հարթության մեջ են»,– եզրափակեց մեր զրուցակիցը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal