Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թեստերը «տանջամահ» են անում շրջանավարտներին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փաստ»–ը կրթության փորձագետ Գայանե Թերզյանի հետ զրուցել է մասնավոր դպրոցների, վերջին շրջանում կրթական համակարգի շուրջ ծավալվող քննարկումների ու խնդիրների մասին:
 
«Մասնավոր դպրոցը գոյության իրավունք ունի»
 
Որպեսզի դպրոցը, մանկապարտեզը կրթական հաստատություն լինելու իրավունք ունենա, պետք է բավարարի որոշակի չափորոշիչների, որոնք սահմանված են օրենքով ու կարգերով: Եթե մասնավոր դպրոցն այդ բոլոր պայմաններին համապատասխանում է, շրջանավարտների գիտելիքների մակարդակը պետական դպրոցների շրջանավարտների գիտելիքների մակարդակից ցածր չէ, ապա ցանկացած մասնավոր դպրոց գոյության իրավունք ունի: Եթե ոչ պետական դպրոցներն ապահովում են դպրոցականների գիտելիքների, կարողությունների, հմտությունների պետական չափորոշիչներով սահմանված մակարդակը, ինչպես նաև արժեքային համակարգը, չեն ոտնահարում երեխաների կրթության իրավունքը, ապա չեմ կարծում, թե բանավեճի խնդիր կարող է ծագել: Այլ խնդիր է, երբ մասնավոր դպրոցը պետական բյուջեի ֆինանսներով որևէ կրթական ծառայություն է իրականացնում։ Նման դեպքերում, երբ ոչ պետական հաստատություններին պետական ֆինանսավորում է տրվում, ապա կատարողն անպայման պետք է ընտրվի մրցութային կարգով։ Որևէ մեկը չի կարող միանձնյա որոշել, թե ում պետք է տալ այդ գումարը՝ այս կամ այն ծրագիրն իրագործելու համար, որովհետև պետական գումարները պետք է ավելի արդյունավետ ծախսվեն: Եթե մասնավոր դպրոցը ապահովում է պետական չափորոշիչների կատարումը, եթե ծնողն ի վիճակի է իր երեխային մասնավոր դպրոց տանել, եթե երեխաների կրթության իրավունքը ոտնահարված չէ, ուրեմն մնացած ամեն ինչն էլ գոյության իրավունք ունի:
 
«Եթե»–ների շարքը լուծվա՞ծ է
 
Հետազոտման խնդիր է: Ոտքի վրա ասել, որ պետական դպրոցները չեն բավարարում ժամանակակից պահանջները, սխալ կլինի: Հավանաբար ծնողին ինչ–որ բան չի բավարարում, որ երեխային տանում է մասնավոր դպրոց կամ ավելի բարձր կրթություն է ուզում, քան պետական ծրագրերն են տալիս: Այլ խնդիր է ավագ դպրոցների կայացումը: Այսօր շատ է խոսվում 10–ամյա կրթությունը հետ բերելու մասին, բայց պետք չէ շտապել, այլ հասկանալ` ո՞րն է ավագ դպրոցի կոչումը: Կարողացա՞նք այդ կոչմանը համապատասխան ավագ դպրոցներ ստեղծել: Չեմ կարծում, թե ելքն ավագ դպրոցները փակելն է: 12–ամյա կրթությունը բավականին լուրջ հայեցակարգային խնդիրներ ուներ, որոնք այդպես էլ չլուծվեցին: Ինչո՞ւ էր մեր բուհական համակարգը միացել Բոլոնյան գործընթացին, եվրոպական միասնական կրթական տարածքի մաս ենք ուզում դառնալ։ Տեսե՛ք` սովորողների և մասնագետների ազատ տեղաշարժման հնարավորությունը Բոլոնյան գործընթացի հիմնարար սկզբունքներից մեկն է: Այդ իրավունքը ենթադրում է, որ մարդն ազատ է ընտրելու, թե որ երկրում և բուհում սովորի, որտեղ շարունակի կրթությունը (եթե ներում են հնարավորությունները)։ Նա կարող է մեկ տարի մի տեղ սովորել, իսկ հաջորդ տարի` մեկ այլ երկրի բուհում շարունակել: Այսինքն, եթե ուզում ենք, որ մեր կրթական համակարգը մրցունակ, համարժեք ու համեմատելի լինի այլ կրթական համակարգերի հետ, պետք է ինչ–որ բան փոխենք: Նույնը դպրոցների դեպքում է: 12– ամյա կրթությունը այդ նպատակներին հասնելու ճանապարհներից մեկն էր: Չափորոշիչները բավականին լավ մշակված փաստաթղթեր են: Այլ հարց է, թե որքանով են այդ չափորոշիչներն ու դասագրքերը համապատասխանում իրար: Ինչ–որ բաներ կիսատ մնացին, լավ չիրագործվեցին։ Պետք է տեսնել` որտե՞ղ թերացանք: Մեր թերացո՞ւմն էր պատճառը, թե համակարգն էր սխալ:
 
«Թեստեր մշակողները ոգևորվեցին»
 
Ավագ դպրոցները պետք է լուծեին նաև կրկնուսույցի ինստիտուտի վերացման խնդիրը: Բայց ինչո՞ւ այն չի վերանում: Խնդիրներն ախտորոշելու փոխարեն ասում ենք` «լավ չի, որովհետև…» և ուզում ենք փակել: Հնարավոր է, որ ախտորոշելուց հետո էլ որոշենք փակել, բայց ոչ առանց քննարկման: Նախարարն օրերս միասնական քննության ժամանակ ասաց, որ շատ ավելի կարևոր է սովորողների քննադատական մտածողության ձևավորումը: Որպես բանասեր` օրինակ բերեմ հայոց լեզվի թեստերը: Ներողություն եմ խնդրում, բայց դրանք խայտառակություն են։ Ի՞նչ են ստուգում դրանք և ինչպե՞ս: Եթե ապագա բանասերներ չենք ընտրում, որոնց համար լեզուն նաև մասնագիտություն է, ապա մյուս բոլորի համար լեզուն միայն գրավոր և բանավոր հաղորդակցության միջոց է: Մեր թեստերում ցույց տվեք մի առաջադրանք, որը հաղորդակցության կարողությունն է ստուգում: Նման առաջադրանք չկա: Հաղորդակցության կարողությունն ընդհանրապես չենք կարևորում: Այս թեստերով քննության պատրաստվելը տանջամահ անել է նշանակում: Ամեն ինչ անում ենք, որ երեխաներն ատեն հայերենը: Համաձայն եմ, որ թեստային համակարգը հեշտացնում է աշխատանքները ստուգելու գործընթացը, ինչպես նաև նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց ինչի՞ գնով։ Թեստեր մշակողները ոգևորվեցին. սկսեցին ստեղծել այնպիսի թեստեր, որոնք առանց հատուկ պատրաստվելու նույնիսկ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտները գուցե չհանձնեն։ Որքան էլ փայլուն հայերեն իմանան, առանց շտեմարաններով լրացուցիչ պարապելու, չեն կարող քննություն հանձնել: 7–8–րդ դասարաններից սկսած և հատկապես ավագ դպրոցում ուսուցիչները գլխավորապես թեստերի վրա են աշխատում, ինչը խայտառակություն է։ Առաջին պլան է գալիս փաստը, մտապահումը, իսկ դրանք կյանքում կիրառելու կարողություններն ու հմտությունները մոռացվել են: Ես չեմ կարող լուծումներ առաջարկել, բայց մասնագիտական քննարկումներ կազմակերպել և լուծումներ որոնել պետք է։
 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia