Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նախորդ համակարգի արատները, որպես պրակտիկա, շարունակում են գործել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական ապարատում կադրային փոփոխությունները որոշակի հարցեր են առաջ քաշում: Հրապարակվում են նամակներ, մամուլում հնչում են ահազանգեր, օրինակ, աշխատանքից ազատվելու մասին հեռախոսով ծանուցվելու, երբեմն նույնիսկ` կառավարության կայքից տեղեկանալու, որակյալ մասնագետ լինելու հանգամանքը հաշվի չառնելու և այլ խնդիրների մասին: Նոր իշխանության սկզբունքներն այս առումով քննարկման առարկա են:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով` իրավիճակը բավականին նուրբ է: «Նախկինում ունեինք մի համակարգ, որը ծայրից ծայր կազմավորվում և ուղղորդվում էր մեկ կուսակցության կողմից: Անգամ չերևացող պաշտոններում կուսակցական առաջնահերթություններից ելնելով էին նշանակումներ լինում: Այնպես որ, չի կարելի խոսել նախկին համակարգում առկա բարձր որակավորման մասին, որովհետև եթե այնտեղ կա կոռուպցիա և հովանավորչություն, չեն կարող լինել բարձր որակավորում ունեցող կադրեր: Իհարկե, կլինեն որոշ բացառություններ, որոնք ունեցել են առաջխաղացում զուտ իրենց մասնագիտական որակների ու հմտությունների շնորհիվ: Այդ անձանց պետք է նկատել: Ովքեր ներգրավված չեն եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, հատկապես նրանց պահելն անհրաժեշտ է: Բայց շատ դժվար է պատկերացնել, թե մարդն ինչպես կարող է առաջխաղացում ունենալ կոռումպացված համակարգում և զերծ մնալ այդ համակարգի արատներից: Ամեն դեպքում` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չեմ ուզում միանշանակ բոլորին համակարգի ներկայացուցիչ և այդ համակարգի արատների կրող համարել: Պետք է ավելի ուշադիր լինել նրանց որակների առումով»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` կարևոր է, որ նոր իշխանության որդեգրած գործելաոճը համապատասխանի մարդու իրավունքների սկզբունքներին: «Այսինքն` մարդուն աշխատանքից ազատելու հիմքերն ամբողջությամբ պետք է հիմնավորված լինեն: Նա պետք է օրենքով հատկացված բոլոր հնարավորություններն ունենա նոր աշխատանքի անցնելու համար: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում այդ անձին, օրինական հիմքերն ու օրինականության գործընթացը պետք  է պահպանվի, քանի որ նախկին համակարգում ունեցել ենք չպատճառաբանված, ստիպողական և ինչ–որ տեղ նաև շանտաժի մեխանիզմներով մարդկանց աշխատանքից հեռացնելու արատավոր դեպքեր: Բոլորովին ցանկալի չէ, որ նույն մեխանիզմները հակառակ պրոցեսի համար գործեն: Իսկ ովքեր իրենց նկատմամբ ապօրինություն են տեսնում, կարող են դիմել ՄԻՊ գրասենյակ կամ այլ իրավապաշտպանների` իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցերով: Սա շատ կարևոր է, որովհետև մենք իրավական պետություն ունենալու խնդիր ունենք: Շատ կարևոր է, որ մենք այս պահին չունենանք այն նախադեպային փոփոխությունները, որոնք եղել են առաջ»,–ասաց նա` օրինակ բերելով կամայականության սկզբունքը:

Անդրադառնալով կայքերից կամ, օրինակ, զանգի միջոցով աշխատանքից հեռացվելու մասին իրազեկվելու վերաբերյալ ահազանգերին, իրավապաշտպանը նշեց. «Դրանք աշխատանքային իրավունքների խախտումներ են: Այդ պրակտիկան տոտալ է եղել նախկին համակարգի ժամանակ: Ոտնահարվել են բոլորի` ամենացածրից մինչև ամենաբարձր պաշտոնները զբաղեցնողների աշխատանքային իրավունքները: Օրինակ` մեկ գրառման համար հեռացրել են աշխատանքից, ճնշումների են ենթարկել ՀՀԿ–ի համար ձայներ չբերելու համար: Այնպես որ` սա ամենևին նորություն չէ` նախորդ համակարգի արատներն են, որոնք, որպես պրակտիկա, շարունակվում են: Բայց քանի որ մենք ունենք փոփոխված իրավիճակ, կարծում եմ` նախկին պրակտիկաները պետք է բացառվեն: Հիմա աղմուկ կա, բարձրաձայնում են, ասում` այսպես կամ այնպես արեցին: Իրականում միշտ եղել է նման պրակտիկա, ուղղակի աղմուկ չի բարձրացել, որովհետև բոլորը լռել յայն հաշտվել են, որ համակարգն այդպիսին է և անհնար է ինչ–որ բան փոխել: Գիտեին, որ եթե կաշառք չտային, որևէ ազդեցիկ պաշտոնի կամ դիրքի հավակնելն անհնար էր: Միշտ խախտվել են նաև աշխատանքային իրավունքները: Բայց քանի որ մենք հռչակել ենք մարդու իրավունքների և ժողովրդավարական պետություն ունենալու տեսլական, էլ ավելի ուշադիր պետք է լինել այդ դեպքերի բացառման առումով, եթե անգամ դրանք եզակի են: Անկախ նրանից, թե նրանք ինչ քաղաքական թիմի ներկայացուցիչներ են եղել, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները պետք է բարձրաձայնեն ու զբաղվեն այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Աշխատանքային իրավունքը քաղաքական թիմի հետ որևէ աղերսներ չունի»:

Զառա Հովհաննիսյանի համոզմամբ, նոր իշխանությունների դեպքում խնդիրն այլ է. «Խնդիրը թիմային մոտեցումն է: Վստահ եմ, որ այստեղ կոռուպցիայի և հետապնդման խնդիր չկա, ուղղակի, անկախ քաղաքական հայացքներից, պետք է նուրբ լինել մարդկանց իրավունքների նկատմամբ»:

Ինչ վերաբերում է պետական ապարատում նոր մարդկանց ներգրավելու պրակտիկային, նա շեշտեց, որ շատ բանիմաց երիտասարդներ կան նոր պաշտոնյաների շարքերում. «Խնդիրը փորձն է, որն ակտիվ գործունեության արդյունքում շատ արագ կարելի է ձեռք բերել: Արատավոր երևույթների մեջ ներգրավված չլինելն արդեն իսկ դրական է: Քննադատության միակ առարկան կանանց ներգրավվածության հարցն է, բայց կարծում եմ, որ այդ խնդիրը կամաց–կամաց շտկվում է»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak