Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշոտ Մանուչարյան. «Մեր նավն այս պահին կանգնած է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մեկ ամսից ավելի է՝ Հայաստանն ապրում է թավշյա հեղափոխության իրականությունում: Այսինքն, ինչպես այս օրերին ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ հասարակական տրամադրությունները շարունակում են հակասական մնալ: Մի մասը գոհ է, որ, իրենց գնահատմամբ, քաղբանտարկյալների խափանման միջոց կալանքը փոխվեց և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, մյուս մասը հակառակ կարծիքի է: Մի մասը հորդորում է սեղմել ատամները, զինվել համբերությամբ ու սպասել, քանի որ շատ շուտով շատ լավ է լինելու: Մյուսները հուսահատությունից կորցրել են ժամանակի զգացողությունը և որևէ լավ «բանի» այլևս չեն կարողանում հավատալ: 

Հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ հայկական պետականության նավն այս պահին կանգնած է: Այն ոչ մի տեղ էլ չի գնում: Եվ դեռ կողմնորոշման փուլում է. փորձում է գիտակցել ու հասկանալ, որ ինքն այսօր ազատության մեջ է: 

«Դրսից, ներսից տարբեր խմբեր թեև հիմա էլ կան, բայց առաջին անգամ է, որ նրանք գործոնի կարգավիճակում են: Այսինքն, կարող են ինչ–որ չափով ազդել իրավիճակի վրա, բայց առաջին անգամ է, որ ընտրությունը մերն է: Բայց դա միայն մի պարագայում է հնարավոր, եթե մենք որոշենք, որ մենք ընտրում ենք: Իսկ հիմա մենք դեռ ձևավորվում ենք, փորձում ենք հասկանալ աշխարհը և այդ աշխարհում տեսնել մեր տեղը: Այսինքն, հեղափոխության ամենահիմնական նվաճումներից մեկը հենց այն է, որ մենք այսօր ունենք ընտրության հնարավորություն»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Հարցին, թե ստացվում է, որ առանց կողմնացույցի հայտնվել ենք բաց ծովում, և դեռ պետք է հասկանանք՝ ուր գնալ, ինչ անել, բայց արդյո՞ք այդքան ուժ ու ժամանակ ունենք, որպեսզի հանկարծ չհայտնվենք մեկ այլ շնաձկան երախում, քաղաքական գործիչը պատասխանեց:

«Մենք կողմնացույց ունենք, այն էլ աշխարհում լավագույնը, բայց՝ ժամանակին այդ կողմնացույցը գցել ենք մի հեռու տեղ ու հավատացել ենք, որ կան աշխարհով մեկ սփռված քաղաքակիրթ քեռիներ, ովքեր իրենց կողմնացույցներով կասեն մեզ՝ ուր գնալ ու ինչ անել: Ու չենք էլ հասկացել, որ այդ քեռիներն, ովքեր իրենց կողմնացույցներով դեպի իրենց են փորձել տանել մեր երկիրը, իրենք վաղուց արդեն կանգնած են եղել կործանման ճանապարհին: Այսինքն, աշխարհում այսօր չկա որևէ կողմնացույց, որը կարողանա ճշգրիտ ցույց տալ, թե ուր պետք է գնան աշխարհի ժողովուրդները: Եվ այս առումով, շատ կարևոր է հասկանալ, որ այսօր մենք նման ազատություն ենք ստացել, որպեսզի վերհիշենք հազարամյակների ընթացքում մշակված մեր կողմնացույցի մասին, ավանդույթով մեզ հասած կողմնացուցին ավելացնենք մեր դիտարկումները, կամքը, միտքը, ճշգրիտ կողմնորոշվենք և կարողանանք անվրեպ շարժվել առաջ»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Եվ ինչքան էլ որ կառավարման դաշտում շատ են խնդիրները, մի կողմից փորձ է արվում դրանք հաղթահարել, մյուս կողմից էլ ծագում են նոր խնդիրներ: Եվ սա նորմալ գործընթաց է, որը պետք է անցնենք, համոզված է բանախոսը: Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, ապա կառավարությունը պետք է երկու բանի վրա ուշադրություն դարձնի: Մեկը անցյալից մնացած և Հայաստանը խեղդամահ անող սարդոստայնից ազատվելն է, մյուսը, որ երիտասարդները հասկանան, պետք է այնպես անեն, որ վերելքում գտնվելու զգացումը, որը բոլորն ունեին, ոչ միայն նույն մակարդակի վրա պահեն, այլև զարգացնեն:

«Այդ սարդոստայնը ապամոնտաժելու ուղղությամբ գործունեությունը պետք է շարունակվի, որը սկսվեց իշխանափոխությամբ: Ի դեպ, այդ համակարգը շատ հզոր է և դեռ կարող է վերարտադրվել՝ անգամ ներառելով նրանց, ովքեր դեռ նոր են գալիս իշխանության: Եվ այս վտանգն էլ պետք է հաշվի առնել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գործընթացները դրական հունով են զարգանում»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Խոսելով քաղաքական դաշտում առկա իրավիճակի մասին՝ քաղաքական գործչի գնահատմամբ, վիճակը տագնապալի է, քանի որ հին համակարգն իր մեջ ներառում էր ոչ միայն իշխող կուսակցություններին, այլև այդ համակարգի դեմ պայքարողներին: Այդ էր պատճառը, որ «պայքարողները» հիմնականում ձևի հետևից ընկնելով՝ բովանդակության մասին լռում էին:

«Հիմա էլ նրանք, ովքեր իբրև տարիներ շարունակ պայքարել են, շարունակում են հնի փիլիսոփայության մեջ մնալ: Այսինքն՝ մրցակցային աշխարհի, մարդկանց հրմշտոցի, համեղ պատառը պոկելու շրջանակներում են իրենց գործունեությունը պատկերացնում: Այսօր քաղաքական մրցակցություն ասվածը բացառապես մնում է այդ դաշտում, որը կործանարար է: Եթե դաշտն այդպիսին մնա, կխեղդվի: Իսկ նոր եկած ուժերը պարզապես թույլ չեն տա, որ այն այդպիսին մնա: Եվ եթե հաջողվի համագործակցության դաշտ ձևավորել, ինչը հռչակեց հեղափոխությունը և պաստառների հոգեվիճակից կարողանանք անցնել օրգանիզմի հյուսվածքների ամբողջականացման, ինչը ստեղծագործական գերխնդիր է, և  այդ շրջանակներում իրենց «գտնեին» քաղաքական ուժերը, այդ դեպքում մենք կկարողանանք հսկայական քայլերով առաջ գնալ»,– ասաց Ա. Մանուչարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak